Հյուսթոնի նախկին ամուսնուն թույլ չեն տալիս մասնակցել հուղարկավորությանը
15.02.2012
Ուիթնիի ընտանիքը կտրականապես դեմ է, որ երգչուհու նախկին ամուսին Բոբի Բրաունը մասնակցի նրա թաղմանը:
Հյուսթոնների ընտանիքը որոշել է հոգեհանգստի արարողությունն իրականացնել այն եկեղեցում, որի երգչախմբում մանկության տարիներին երգել է Ուիթնին: Արարողությանը մուտք կունենան միայն այն անձինք, ովքեր կստանան հատուկ հրավեր, իսկ Բոբիին հրավեր չեն ուղարկել, ինչը հարուցել է վերջինիս վրդովմունքը: Երաժիշտը կոչ է արել նախկին կնոջ ընտանիքին մոռանալ ամեն վատն ու թույլ տալ իրեն մասնակցել հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ Բոբիի հետ ամուսնության տարիներին Ուիթնիի խնդիրները չէին պակասում: Երգչուհին ապրում էր մշտական բռնության, լարվածության մթնոլորտում, սկսել էր թմրանյութեր օգտագործել և, չնայած այս ամենին, կյանքի վերջին տարիներին նա շատ ծանր էր տանում Բոբիի հետ բաժանումը: Դիտվել է 4265 անգամ
Читать на русском
|