Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

10 ամենացանկալի բրազիլուհիները. դիմակահանդեսն է մոտենում

15.02.2012

Այս շաբաթվա ավարտին սկսվում է մոլորակի ամենաթեժ, ամենակրքոտ իրադարձություններից մեկը՝ բրազիլական դիմակահանդեսը: Աշխարհի բոլոր ծայրերում զբոսաշրջային ընկերություններն արդեն պատրաստել են իրենց փաթեթային առաջարկները. աշխարհի «ամենացանկալի» երկիրն այս օրերին Բրազիլիան է: Բրազիլական դիմակահանդեսի օրերին ծաղկում է ապրում սեքս տուրիզմը, անգամ սովորաբար գներն են հայտնի լինում, թե ինչ արժի մեկ գիշերը բրազիլուհու հետ: Դե, իհարկե, նայած որ բրազիլուհու. այս ժողովուրդը լավ գիտի իր գեղեցկուհիների գինը... Նրանց ամենացանկալի կանանց ցանկը միշտ կազմ-պատրաստ է, բայց չարժի երազանքներով այդքան հեռու գնալ: Նրանք համաշխարհային ճանաչում ունեցող գեղեցկուհիներ են, որոնց շրջանցելը դժվար է բոլոր տեսակի մոդելային, գեղեցկության, նորաձեւության մրցույթներում...

Էմանուելա դե Պաուլա (Emanuela de Paula)

Ասում են՝ Էմանուելայի մարմինը կարծես ստեղծված լինի բիկինիի համար: Նա բրազիլուհու խորհրդանիշ է համարվում՝ թուխ մաշկ, կրակոտ աչքեր, փարթամ վարսեր... Էմանուելան նորաձեւության մեջ անուն թողած ամենահաջողակ թուխ մոդելներից է, ով իր մասին ասել է. «Ուզում եք իմանալ՝ մուլատը ի՞նչ է: Այդ ես եմ»:

Ադրիանա Լիմա (Adriana Lima)

Բրազիլուհի մոդել, Victoria's Secret -ի հրեշտակ: Նա մշտապես ամենալավ վաստակող թոփ մոդելների հնգյակում է: Ամուսնացած է սերբ բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ:

Ալեսանդրա Ամբրիոսո (Alessandra Ambrósio)

Նա եւս Victoria's Secret -ի մոդելներից: Ալեսանդրան արդեն մայրիկ է, բայց նա շատ շուտ կարողացավ վերականգնել կազմվածքը եւ նորից երջանկություն պարգեւել պոդիումից...


Անա Պաուլա Արաուժո (Ana Paula Araujo)

Բրազիլիայում նրան «կրակ» են անվանում: Անա Պաուլան ամենահայտնի «գովազդային» դեմքերից է այդ երկրում սկսած 2007 թվականից:


Ժիզել Բյունդհեն (Gisele Bündchen)


Victoria's Secret -ի հրեշտակ, ով տարիներ շարունակ համարվում է նաեւ աշխարհի «ամենաթանկ» մոդելներից: Նա ամուսնացած է, մեծացնում է ամուսնու երեխային, արդեն ունի նաեւ սեփականը...


Թաիս Արաուժո (Taís Araújo)

Նա կոտրեց «գունային» կարծրատիպը բրազիլական հեռուստատեսությունում՝ դառնալով ամենավարկանիշային հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի... Այսօր սեւամորթ գեղեցկուհին շատ մեծ հաջողությամբ մոդելային գործունեություն է ծավալում:


Ալինա Նակաշիմա (Aline Nakashima)

Ալինան հետաքրքիր խառնուրդ է. նա կիսով չափ բրազիլուհի է, կիսով չափ՝ ճապոնուհի: Բրազիլիայում համարվում է ամենակատարյալ մարմինն ունեցող կանանցից:


Իզաբելի Ֆոնտանա (Isabeli Fontana)

Երբ նա 16 տարեկանում հայտնվեց Victoria's Secret-ի՝ ներքնազգեստի գովազդներում, մեծ աղմուկ բարձրացավ: Ընկերությունը խախտել էր պայմանը՝ աշխատանքի վերցնելով չափահասության տարիքի չհասած մոդելի: Դե, իհարկե, դժվար է նրա գրավչությանը դիմանալ եւ սպասել, մինչեւ տարիներ անցնեն...

Ռայկի Օլիվեյրա (Raica Oliveira)

Այս մոդելի ռեզյումեն պարզապես ցնցող է. նա տարիներ շարունակ համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Dior-ը, Dolce & Gabbana-ն, Yves Saint Laurent-ը, Vogue-ը, Chanel-ը:
Նա հայտնի է նաեւ նրանով, որ բրազիլացի  ֆուտբոլիստ Ռոնալդոյի ընկերուհին է:

Իլդի Սիլվա (Ildi Silva)

Նա հեռուստատեսային դեմք է, մոդել: Ինչպես բրազիլացիներն են կատակում, ունի մեկ խոշոր թերություն՝ դեռ չի համաձայնում մերկ նկարվել բրազիլական Playboy-ի համար...

 

Դիտվել է 9507 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 911 անգամ
30.04.2024
Դիտվել է 302 անգամ
03.05.2024
Դիտվել է 175 անգամ
06.05.2024
Դիտվել է 132 անգամ
04.05.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster