Բարակ և բարձր հոնքերն այլևս նորաձև չեն
24.09.2012
Տարիներ շարունակ կանայք անում էին ամեն ինչ, որպեսզի բարակ, բարձր և անթերի հոնքեր ունենային: Երկար ժամանակ կանացիության խորհրդանիշ էր համարվում մի փոքր զարմացած, բարձր հոնքերով հայացքը: Հիմա չափանիշները փոխվել են:
Փորձագետները հետազոտություն են կատարել' ուսումնասիրելով դերասանների, մոդելների, մի խոսքով՝ հայտնիների նկարները, և եկել եզրակացության, որ այժմ ակտուալ են հաստ և ավելի ներքև ուղղված հոնքերը: Հոնքերի այսպիսի ձևը կանացի դեմքին ռոմանտիկա է հաղորդում: Իսկ այ տղամարդ-մոդելների ասպարեզում բոլորովին այլ է վիճակը: Նրանց դեպքում հակառակն է. բարձր հոնքերի տենդենց է նկատվում:
Հետազոտողների կարծիքով' այսպիսի տրանսֆորմացիան փաստում է հասարակությունում կնոջ դերի փոփոխության մասին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5655 անգամ
|