Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես ուզում եմ միայն մարդկանց սրտում թագուհի լինել. ԼԵԴԻ ԴԻ

19.09.2012

«Ես Մոխրոտը չեմ և հեքիաթներն էլ ինձ համար չեն»,- այսպես էր կարծում երիտասարդ լեդի Դիանան, ով հետագայում բազմաթիվ առիթներ  ունեցավ այս խոսքերից հրաժարվելու:  Նա ստեղծեց իր կյանքի հեքիաթը, հեքիաթ դարձրեց նաև շատերի կյանքը, սակայն…

Դիանա Ֆրենսիս Սպենսերը ծնվել է 1960թ. հուլիսի 1-ին: Ընտանիքում երրորդ աղջնակը հերթական հիասթափությունն էր կոմս Սպենսերի, որի երազանքն էր արու ժառանգ ունենալ, ով կշարունակի իր գործը:  Չնայած այդ փաստին, Դիանան միշտ շրջապատված է եղել սիրով: Որպես ընտանիքում ամենափոքրի, նրան բոլորը երես էին տալիս: «Գրկախառնությունները կարող են շատ լավ բաներ անել հատկապես երեխաների համար»:

6 տարեկանում կոտրվեցին  Դիանայի պատկերացումներն իր հեքիաթային մանկության մասին: Նրա ծնողները բաժանվեցին և բավականին մեծ աղմուկով: Այդ շրջանում այնքան էլ շատ չէին ամուսնալուծությունները և հատկապես հայտնի, արիստոկրատ ընտանիքներում դա եզակի երևույթ էր: Դիանային սկսեցին մատնանշել որպես դժբախտ երեխայի: Երբ նրանց տուն եկավ խորթ մայրը, Դիանայի կյանքը վերածվեց իսկական դժոխքի: Աղջիկն անընդհատ ընտրության առաջ էր կանգնում` Շոտլանդիա` մոր առանձնատուն, թե Անգլիա` հոր  և խորթ մոր առանձնատուն`այդպես էլ չգտնելով իրեն հարազատ տունը:

 

Դպրոցական տարիքում Դիանան երբեք  աչքի չի ընկել իր առաջադիմությամբ կամ ուսման հանդեպ սիրով: Դրա փոխարեն նա ամբողջովին տարվել էր պարով:  «Ես շատ սիրում եմ երգել, բայց լսել, թե ինչպես եմ ես երգում, անհնար է այնպես, ինչպես անհնար է նաև նայել իմ պարը: Ես պարում եմ ինչպես փիղը»,- շատ տարիներ հետո ծիծաղելով անկեղծանում է Դիանան:

Դիանայի երազանքը` դառնալ բալետի պարուհի, չիրականացավ բարձրահասակության պատճառով: Զրկվելով պարուհի դառնալու հնարավորությունից` Դիանան սկսում է հասարակական գործունեությամբ զբաղվել:

Դե իսկ «Լեդի Դիանա» է դառնում նա 1975թ., երբ մահանում է աղջկա պապը` թողնելով իր՝ կոմսի կոչումը տղային` Դիանայի հորը:

Ավարտելով Վեստ-Հեթի հեղինակավոր դպրոցը` Դիանան երկու տարի անցկացրեց Շվեյցարիայում` սովորելով խոհարարություն, կարուձև և տնային տնտեսություն վարել: 

Մինչ Շվեյցարիա մեկնելը Լեդի Դիանան ծանոթանում է արքայազն Չարլզի հետ: Վերջինս  Օլտորպ էր եկել՝  որսի: Սկզբում Չարլզը սիրահետում էր Դիանայի մեծ քրոջը` Սարա Սպենսերին: Չափից դուրս զուսպ, հավասարակշռված, դաստիարակված Չարլզը Դիանային ընդամենը «զվարճալի» է  թվում: Դիանան միշտ տարբերվել է իր աշխուժությամբ, խենթությամբ: Սարայի և Չարլզի հարաբերությունները վերջանում են Սարայի տված անմիտ հարցազրույցից հետո: Մինչ այդ Չարլզը Դիանային նկատում էր միայն որպես իր ընկերուհու փոքր քրոջ, որը միշտ զվարճացնում է իրենց, զբաղեցնում, հիացնում:

Երբ Դիանան չափահաս է դառնում, հայրը նրան բնակարան է նվիրում Լոնդոնում: Լեդի Դին դառնում է  բավականին ինքնուրույն մարդ, ով անգամ իր աշխատավարձով էր ապրում` լինելով բավականին հարուստ:  Նա դայակ էր աշխատում  մանկապարտեզում, ազատ ժամանակ մաքրուհի էր աշխատում մի քանի տներում:

Մի անգամ, մաքրելով հատակը, Դիանան պատմում է տանտիրուհուն, որ հրավիրված է արքայական ընտանիքի հետ որսի: Նա պետք է հանգստյան օրերն անցկացնի  արքայական ընտանիքի հետ: «Այո, դա իսկական հրաշք է: Գուցե դու մի օր դառնաս Անգլիայի թագուհին…»,-այսպիսին էր տան տնտեսուհու զարմանքը Դիանայի խոսքերից:

«Նրա հիացմունքն ինձ համար անհասկանալի էր, ես շատ մեծ էի, որպեսզի հավատայի Մոխրոտի մասին հեքիաթների»,-այն ժամանակ այսպիսի արձագանք է տվել Լեդի Դին:

Լրացել էր արքայազն Ուիլյամի 33 տարին: Նա Անգլիայի ամենացանկալի փեսացուն էր, որին չէր մերժում ոչ մի գեղեցկուհի: Ելիզավետա 2-րդ թագուհին և նրա ամուսին Ֆիլիպն անհանգստանում էին իրենց որդու, իրենց գահի ժառանգորդի համար: Նրանց դուր չէր գալիս արքայազն Չարլզի և Կամիլա Պարկեր-Բոուլզի երկար ձգձգվող սիրավեպը: Ապագա թագուհու կերպարին Կամիլան ոչ մի կերպ չէր համապատասխանում:

Դիանայի և Չարլզի հարաբերությունները հետզհետե ավելի լուրջ ընթացք են ստանում: Այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը լուսանկարում է այս զույգին զբոսնելիս, բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում գեղեցկուհի, ամաչկոտ Դիանան: Այս օրվանից նրան «ամաչկոտ Դի» են կոչում:

 Այս աղջնակը  հստակ քայլերով շարժվում էր դեպի անգլիական թագը, սակայն թագուհի Ելիզավետայի համար Դիանան անընդունակ էր իրեն արքայական ընտանիքին վայել պահել: Իսկ դա այն պատճառով, որ Դիանան չէր կարողանում թաքցնել իր էմոցիաները, ազատորեն շփվում էր մարդկանց հետ և իրեն շատ հասարակ պահում: Ամեն դեպքում Դիանան իդեալական տարբերակ էր արքայազն Չարլզի համար` լավ կրթված, բարձր ծագումով, գեղեցիկ: Դիանան կարող էր հպարտանալ նաև իր անմեղությամբ, մաքրությամբ:

1981թ. փետրվարի 24-ին պաշտոնապես հայտարարվեց արքայազն Չարլզի և լեդի Դիանա Սպենսերի նշանադրության մասին:  Հուլիսի 29-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված իրադարձությունը, որ էկրանների մոտ բերեց շուրջ 750 հետաքրքրասերների, ովքեր ուզում էին հետևել արքայական ընտանիքի հարսանեկան արարողությանը: Շուրջ 600 հազար բնակչություն էր հավաքվել լոնդոնյան փողոցներում` ողջունելու Դիանայի և Չարլզի ամուսնությունը:

Դիանայի հեքիաթային հանդերձանքը` պատրաստված 40 մետր մետաքսից, զարդարված էր 1000-ավոր մարգարիտներով և ոսկե փայլերով: Մի ամբողջ տարի ԶԼՄ-ները քննարկում էին հարսանիքը, նոր մանրամասնություններ հրապարակում:

Մեկ տարի անց  լույս աշխարհ է գալիս Դիանայի և Չարլզի առաջնեկը` արքայազն Ուիլյամը: Դեռ ուշքի չեկած հետծննդական գործընթացներից`  Դիանան փոքրիկին ցույց է տալիս ԶԼՄ-ներին: Բոլորն ասում են, որ Դիանան ծնվել էր մայր լինելու համար: Թե ինչպիսի հոգատարությամբ էր նա դաստիարակում որդուն, կարող են  պատմել միայն արքայական ընտանիքի անդամները: Շատ չի ուշանում նաև երկրորդ զավակը` արքայազն Հենրին, ով ծնվում է 1984թ. սեպտեմբերի 15-ին: ԶԼՄ-ները դիանային կոչեցին «մայրության իդեալ»:

 «Եթե տղամարդիկ ստիպված լինեին ծննդաբերել, նրանցից ոչ ոք մեկից ավելի երեխա չէր ունենա»,-ասում է Դին:

Ի սկզբանե Դիանան արել է ամեն ինչ, որ իր որդիներն ապրեն ինչքան հնարավոր է հասարակ կյանքով: Դիանան դեմ դուրս եկավ թագավորական սովորությանը, ըստ որի՝ երեխաները պետք է տանը կրթվեին` պալատական միջավայրում: Նա երկու որդիներին էլ նախադպրոցական դասընթացների էր տանում, իսկ հետո արդեն` դպրոց: Չարլզի հորդորներին` դայակներ վարձելու վերաբերյալ, անտարբեր էր մնում Դիանան: Հանգստի ժամանակ նա  թույլ էր տալիս որդիներին ջինսե տաբատներ, շապիկներ կրել: Նրանք ուտում էին սովորական համբուրգերներ և փոփքորն, գնում էին կինո և ատրակցիոններ, որտեղ արքայազնները հերթ էին կանգնում իրենց տարեկիցների հետ հավասար: Ավելի ուշ դքսուհին ծանոթացնում է տղաներին իր բարեգործական ձեռնարկներին, որտեղ Դիանան ակտիվորեն պայքարում է ՄԻԱՎ-ի դեմ, օգնում բոլոր նրանց, ովքեր իսկապես իր կարիքն ունեն: Լրատվամիջոցները ֆենոմենալ էին համարում Դիանայի բարեհոգությունը. նա զրուցում էր յուրազանչյուր խավի ներկայացուցչի հետ, կիսում նրանց հոգսը, օգնում ամեն պարագայում, առանձնահատուկ ուշադրություն դարձնում անտուն երեխաներին:

Դիանային սիրում էին մաբողջ աշխարհում և կարծում, որ նա աշխարհի ամենաերջանիկ կինն է: Ուր էլ նա լիներ, նրան շրջապատում էին մեծ թվով երկրպագուներ: «Երկրի ամենածանր հիվանդությունն այն է, որ  նրա մեջ քիչ է սերը»,- միշտ կրկնում էր Լեդի Դին:

Ընտանեկան կյանքում ամեն ինչ բարդ էր: Չարլզի և արդեն ամուսնացած Կամիլա Պարկերի երկարատև հարաբերությունները  կարճ դադարից հետո վերսկսվում են 80-ականներին: Վիրավորված Դիանան, ի պատասխան, սկսում է հանդիպել Ջեյմս Հյուիթի հետ: «Ես շատ սիրել եմ իմ ամուսնուն, ցանկացել եմ ամեն ինչ կիսել նրա հետ և մտածել, որ մենք միասին մի թիմ ենք»:

 Լարվածությունն ավելի է մեծանում, երբ այդ մասին հրապարակում են լրատվամիջոցները: Բազմաթիվ հարցազրույցների ժամանակ նրանք երկուսն էլ մեղադրում են միմյանց` ընտանեկան ամուր կապերը քանդելու մեջ:  Հարցազրույցներից մեկում Դին ասում է. «Մեր ամուսնության մեջ մենք երկուսով չենք, այլ երեքով և այն շատ նեղ է դարձել ինձ համար»:

Հաջորդ ամռանը պաշտոնապես հայտարարվեց զույգի ամուսնալուծության մասին: 1996թ. հուլիսին Դիանան կորցրեց բոլոր իրավունքները  «Ձերդ գերազանցություն» կոչվելու:  «Ես ուզում եմ միայն մարդկանց սրտում թագուհի լինել, այլ ոչ թե երկրում»:

Ամուսնալուծությունը բոլորովին չխլեց Դիանայի ճանաչվածությունը, այլ` հակառակը: Նրանով ավելի ու ավելի շատ էին հետաքրքրվում: Լրատվամիջոցները հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին, չէ որ նա թագաժառանգների մայրն էր: Թերևս դա էր պատճառը, որ Դիանան երկար ժամանակ հանդուրժում էր Չարլզի դավաճանությունները: «Յուրաքանչյուր նորմալ կին վաղուց կհեռանար նրանից, բայց ես չէի կարող: Ես որդիներ ունեմ»:

Անգամ այս սկանդալային շրջանում Դիանան չէր դադարում բարեգործությունները: Ամուսնալուծությունից հետո նա Չարլզի հետ հավասար իրավունքներ ուներ երեխաների դաստիարակության հարցում, նրան հասավ նաև մի մեծ կարողություն, որի մեծ մասը Դիանան հատկացրեց ՄԻԱՎ-ով վարակվածների բուժմանը:

Այս ընթացքում մեծ թվով սիրավեպեր են վերագրվել Լեդի Դիանային, սակայն դրանցից վերջինն ու ամենալուրջ հարաբերությունները Դոդի Ալ-Ֆայեդի հետ էին: 

41-ամյա այս արաբ մուլտիմիլիոները բավականին ճանաչված էր: Նրանց սիրավեպը դարձավ ամենաքննարկվողը մամուլում:  Նրանք հիանալի ժամանակ էին անցկացնում նաև Դիանայի տղաների հետ, ովքեր շոյվում էին Դոդիի հիանալի, բարեսիրտ վերաբերմունքից:

Օգոստոսի 30-ին, շաբաթ օրը,  սիրահար զույգը մեկնում է Փարիզ: Հաջորդ օրը Լեդի Դին պետք է մեկներ Լոնդոն` ամառային արձակուրդների վերջին օրը անցկացնելու իր տղաների հետ:

Երեկոյան Դիանան և Դոդին որոշում են ընթրել հյուրանոցի ռեստորանում, որը Դոդիի սեփականությունն էր: Գիշերվա ժամը մեկին, փորձելով խուսափել պապպարացիներից, նրանք դուրս են գալիս ռեստորանի ետնամուտքով և նստում Մերսեդես  S-280 մակնիշի մեքենան` թիկնապահի և վարորդի ուղեկցությամբ:

 Նրանց մեքենան մտնում է գետնանցումին  և թե ինչ է կատարվում այնտեղ, մինչ օրս ամբողջովին բացահայտված չէ: Ամենատարածված վարկածով` վարորդը փորձում է խույս տալ իրենց հետևող պապարացիներից և կորցնելով մեքենայի կառավարումը, մեծ արագությամբ բախվում է պատին: Չարաբաստիկ գետնանցումից ողջ  են դուրս գալիս միայն Լեդի Դին և թիկնապահը`Թրեւոր  Ռիս Ջոնսը, ով  կատարվածից հետո կորցնում է հիշողությունը: 2 ժամ անց հիվանդանոցում  մահանում է նաև ժողովրդի սիրելի Դին` թողնելով իր մասին միայն գեղեցիկ հիշողությւններ և չպարզված առեղծվածներ:

1997թ. սեպտեմբերի 6-ին Լեդի Դիանայի մարմինը հանձնվեց հողին: Բազմահազար երկրպագուներ  ժամեր շարունակ մասնկացում էին հողարկավորությանը, թողնում իրենց ցավակցական ուղերձները թագավորական ընտանիքին:  Այդ գիշեր Ելիզավետա 2-րդ թագուհին հեռուստատեսությամբ հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում է, որ արքայական ընտանիքի համար մեծ ցավ է Դիանայի կորուստը, նա յուրօրինակ և աստվածատուր շնորհով մարդ էր, ով կարողանում էր գրավել յուրաքնաչյուրի վստահությունն ու սիրտը: «Նա երբեք չէր հոգնում իր լավատեսությունն ու ժպիտը ուրիշներին շռայլելուց»,- ասում է Ելիզավետա 2-րդ թագուհին:

Այն վայրերը, որտեղ հաճախ էր այցելում արքայադուստր Դիանան կենդանության օրոք, այն թունելը, որտեղ տեղի ունեցավ չարաբաստիկ պատահարը, դարձան Դիանայի երկրպագուների համար սրբավայրեր, որտեղ մինչ օրս ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում նրա հավատարիմ երկրպագուների, նրան կարոտողների և սիրողների կողմից:

 

Լեդի Դիի հուղարկավորության օրը Էլթոն Ջոնը, որը Դիանայի մտերիմ ընկերն էր, կատարեց «Մոմը քամուն» երգը, որտեղ ասում էր. «Դու ապրեցիր կյանքդ այնպես, ինչպես մոմն է այրվում քամու ժամանակ: Եվ թեպետ այն շատ շուտ այրվեց, քո մասին լեգենդը երբեք չի մոռացվի»:


Ես երջանիկ եմ: Իսկ ով իմ տղաների պես երեխաներ ունենար և երջանիկ չլիներ:

Միակ բանը, որից վախենում եմ, մանկան թաց աչուկներն են:

Երբեք մի հուսահատվեք: Բարի մարդիկ շատ կան և նրանք հաստատ Ձեր կողքին էլ կգտնվեն, միայն թե պետք է նրանց ճիշտ ճանապարհ ցույց տալ դեպի Ձեզ:

Ես կանոնակարգերով չեմ առաջնորդվում:  Ես կառավարում եմ սրտից, ոչ թե գլխից…

Ես սիրտ եմ կրում նաեւ թեւքերիս:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 11734 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 597 անգամ
01.05.2024
Դիտվել է 436 անգամ
26.04.2024
Դիտվել է 234 անգամ
27.04.2024
Դիտվել է 234 անգամ
30.04.2024
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster