Նորաձեւ մանիկյուր. բարդ կառուցվածք` հեշտ լուծմամբ
17.09.2012
Եթե ուզում եք տարբերվել, ապա կտրվեք ամենօրյա միագույն մանիկյուրից և LN-ի հետ սովորեք, թե ինչպես կարելի է հետաքրքիր լուծումներ տալ եղունգների հարդարմանը:
Երկու կոնտրաստային գույների լաքեր վերցրեք: Մուգ գույնի լաքը քսում ենք եղունգներին և թողնում, որ ամբողջովին չորանա: Վերցնում ենք միակողմանի լեյկոպլաստ, բարակ գծերով կտրատում: Այն կպցնում ենք արդեն լավ չորացած մանիկյուրի վրայից այնպես, ինչպես նկարում է պատկերված:
Կոնտրաստային գույնի լաքով ներկում ենք եղունգի բաց մնացած տարածքը: Թողեք այդպես 20-30 րոպե, որ լավ չորանա: Զգուշությամբ հանում եք լեյկոպլաստները, և պատկերը պատրաստ է: Ցանկության դեպքում ստացված պատկերի սուր ծայրին կարող եք քար կամ փայլ կպցնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10156 անգամ
|