Միասեռական ֆուտբոլիստները պետք է չքողարկվեն. Գերմանիայի կանցլեր
14.09.2012
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միասեռական ֆուտբոլիստներին հորդորել է չթաքցնել իրենց իրական սեռական կողմորոշումը, հաղորդում է Bild-ը:
«Ես կարծում եմ, որ անվախություն ու ուժ ունեցող մարդը պետք է չվախենա իր սեռական կողմնորոշումից։ Օրինակներ կան նաեւ Գերմանիայի քաղաքական կյանքում։ Փաստը, որ շատերը վախենում են բացահայտել իրեն բնական կողմորոշումը, վկայում է, որ անhրաժեշտ է որոշումներ ընդունել խնդիրը լուծելու համար»,- ասել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերն արձագանքել է գերմանական ակումբներից մեկի ֆուտբոլիստի հայտարարությանը, թե ներկայանում է որպես հետերոսեքսուալ, թեեւ հոմոսեքսուալ է։
NEWS.am Sport Դիտվել է 2509 անգամ
|