Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դիմակներ շուտ կարմրող մաշկի համար

13.09.2012

Զգայուն և շուտ կարմրող մաշկն անհրաժեշտ է հաճախ խոնավացնել, նաև հանգստացնող դիմակներ դնել:

Կաթնաշոռով դիմակ' կարմրածության դեմ

Սովորաբար կարմրածության դեմ լավ օգնում են թարմ վարունգից կամ կաթնաշոռից դիմակները: Թարմ վարունգը կարող եք քերել կամ օղակաձև կտրել և դնել երեսին: Կաթնաշոռը պետք է նախ լավ տրորել, որպեսզի գնդիկները հավասարեցվեն: Որպեսզի կաթնաշոռը միատարր զանգված դառնա, ավելացնում ենք մի փոքր կաթ: Օրինակ' 1թ.գ. կաթնաշոռին 1թ. գ. կաթ: Կարելի է դիմակ ստանալ նաև քերած վարունգի և կաթով խառնած կաթնաշոռի խառնուրդից: Այսպիսի դիմակները հիանալի հանգստացնում են մաշկը, հանում կարմրածությունն ու նույնիսկ սպիտակեցնող ազդեցություն ունեն:

Գազարի հյութով դիմակ

Դրական արդյունք կունենա նաև այս դիմակը. կաթնաշոռը խառնեք թարմ գազարի քամած հյութի հետ: 1թ. գ. կաթնաշոռը խառնեք 1թ. գ. գազարի հյութի հետ: Քսեք դիմակը դեմքին և թողեք 15 րոպե: Լվացեք գոլ ջրով: Կարմրածության դեմ դիմակների մեջ կարող եք ավելացնել նաև ձիթապտղի ձեթ, որը կփափկեցնի մաշկը:

Բանանով դիմակն ընդդեմ կարմրածության

Խառնեք 1 թ. գդալ բանանի պյուրեն նույնքան կաթի և կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածքը քսեք երեսին և թողեք 15 րոպե:

Կարտոֆիլից դիմակներ' կարմրածության դեմ

Կարմրածությունը հիանալի հանում են նաև կարտոֆիլից դիմակները: Կարտոֆիլն անցկացերք քերիչի մանր անցքերով: Քսեք այն դեմքին: Եթե կարմրածությունը շատ ուժեղ է, ապա մի փոքր ձիթապտղի ձեթ խառնեք կարտոֆիլին: Կարող եք նաև կտրատել հում կարտոֆիլը և այդպես դնել դեմքին: Կարտոֆիլը կթարմացնի մաշկն ու կհանի գրգռվածությունը: Կարելի է խառնել կարտոֆիլի պյուրեն ձվի դեղնուցի, կաթի և ձիթապտղի ձեթի հետ: Քսեք ստացված դիմակը երեսին և թողեք 15րոպե: Այսպիսի դիմակները հիանալի սնուցում են մաշկը և խոնավացնում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13781 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2025 11:02
Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է: Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է:
20-05-2025 10:59
Պիերպաոլո Պիչոլին նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է WWD-ն։ 57-ամյա իտալացի նորաձևության դիզայները կփոխարինի Դեմնա Գվասալիային, ով այս տարվա մարտին տեղափոխվեց Gucci:
20-05-2025 10:24
Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։ 
20-05-2025 08:54
Քեյթ Ուինսլեթի դուստրը՝ 24-ամյա Միա Թրիփլթոնը, առաջին անգամ անցել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Նա ներկայացրել է «Փյունիկյան սխեման» ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը։

 
20-05-2025 02:27
Playboy-ի նախկին մոդելներ և երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոնները Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել են Հյու Հեֆների առանձնատանն իրենց կյանքի ցնցող մանրամասների մասին։ Թեև նրանց կյանքը հանրության առջև հեքիաթի էր նման, շքեղության հետևում իսկական պայքար էր տիրում՝ դավաճանության, հոգեբանական տրավմաների և սեփական ինքնության կորստի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 618 անգամ
14.05.2025
Դիտվել է 616 անգամ
19.05.2025
Դիտվել է 513 անգամ
15.05.2025
Դիտվել է 504 անգամ
17.05.2025
Դիտվել է 332 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster