Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրում եմ, երբ ամուսնուս` Օռլանդո Բլումի երկրպագուները սպառնում են ինձ. ՄԻՐԱՆԴԱ ՔԵՐ

12.09.2012

«Անկեղծ ժպիտը ամենապարզ և գրավիչ հատկությունն է, որ պետք է ունենա կինը: Չկա ավելի լավ բան, քան սրտից եկող ժպիտը: Ժպիտն արտացոլում է ներքին ջերմությունը»: Ներքին ջերմությունն արտահայտող ժպիտը` երկու կոմից  նուրբ փոսիկներով,   վաղուց արդեն այցեքարտ է դարձել այս ավստրալուհի սուպերմոդել,  Victoria’s Secrets-ի «հրեշտակ» Միրանդա Քերի համար:

Միրանդա Մեյ Քերը ծնվել է  1983թ. ապրիլի 20-ին Սիդնեյում: Իր եղբոր` Մետյուի  հետ միասին Միրանդան մեծացել է հաշտ ու սիրող ընտանիքում: Միրանդայի մանկությունն անցել է ավստրալական մի փոքրիկ քաղաքում` Գանեդայում:  Ծնողները ֆերմա ունեին, որտեղ էլ Միրանդան անցկացնում էր ժամանակի մեծ մասը: «Ձիերն իմ տարերքն էին: Իմ մանկության անբաժանելի մասն են նրանք, իմ ընկերներն էին, իմ մտերիմները»:  Ավստարլիայում անցկացրած իր տարիների մասին միշտ մի առանձնահատուկ ջերմությամբ է խոսում Միրանդան: Հարցազրույցներից մեկում Քերը նույնիսկ ասել էր, որ իր լավագույն տարիները Ավստրալիայում են եղել: «Ես չգիտեի` ինչ է նորաձևությունը, ոչ ոքի չէր հետաքրքրում, թե ինչպես եմ ես հագնվում, ես այնպիսին էի, ինչպիսին կայի` բնական և շատ երջանիկ»:

Շուտով Միրանդայի ծնողները տեղափոխվում են Բրիսբեին` հնարավորություն տալով երեխաներին ծանոթանալու քաղաքի կյանքի հետ: Հենց այնտեղ էլ ապագա մոդելն 2000թ. ավարտում է «All Hallows' School» դպրոցը: Միրանդայի սկզբնական նախասիրությունները հոգեբանական թեքում ունեին: «Ինչպես բոլորը, ես նույնպես երազել եմ բոլոր հնարավոր մասնագիտությունների մասին: Բայց ժամանակի ընթացքում մերն է դառնում այն, ինչը մերն էր ի վերուստ: Սկզբում ուզում էի հոգեբան դառնալ, հետո` դիետոլոգ, իսկ արդյունքում դարձա մոդել»:

Միրանդայի գեղեցկությունն առաջին անգամ գնահատվեց «Dolly» ամսագրի կազմակերպած գեղեցկության ամենամյա մրցույթի ժամանակ, երբ 13-ամյա Միրանդա Քերը դարձավ հաղթող: Իմանալով այդ մասին` աղջիկը միանգամից մեկնում է Սիդնեյ` նկարահանումների: Դեռ 13 տարեկան Քերը նկարահանվում է լողազգեստով: Մամուլը մեծ աղմուկ է բարձրացնում , թե արդյոք կարելի է այս տարիքի աղջիկներին զբաղվել մոդելային կարիերայով: Միրանդայի լուսանկարները մակագրվում են մանկական պոռնոգրաֆիա անունով:  Մանկահասակ, բայց մտքով շատ հասուն Միրանդան այդ ժամանակ հարցազրույց է տալիս, որում ասում է. «Ամսագրերը փորձում են տարածել այն միտքը, որ ինչ ես անում եմ, ուղղված է պեդոֆիլներին: Բայց «Dolly»- ն ամսագիր է երիտասարդ աղջիկների համար, ոչ թե մեծ տղամարդկանց: Եվ ես ամբողջովին հագնված էի և այնտեղ ոչ մի պոռնոգրաֆիկ բան չկար: Ինչպես միշտ,  լրատվամիջոցները լվից ուղտ շինեցին»:

 

Սկսվում է երիտասարդ մոդելի կարիերան: Միրանդային նկատում են նորաձևության հայտնի տներն ու մոդելային կազմակերպությունները, ինչպես օրինակ Chic Management Sydney Division-ը, որը Միրանդային ճանապարհ հարթեց ոչ միայն Ավստրալիայում,այլ նաև Ճապոնիայում: Բայց իսկական ճանաչվածության Միրանդան հասավ  ավստրալական Billabong սպորտային բրենդի գովազդային հոլովակում նկարահանվելուց հետո:

 2003թ. Միրանդան սկսում է հանդիպել ֆինանսական բրոկեր Ադրիան Կամիլերիի հետ: Նրանց կապը երկար չի տևում, քանի որ շուտով Ադրիանին մեղադրում են 5 ավազակությունների մեջ` կապված շատ մեծ գումարների հետ: Միրանդան անմիջապես բաժանվում է նրանից: 2007-ին ամսագրերում հայտնեցին, որ Միրանդան ֆինանսական մեծ դժվարություններ ունի, որը հետևանք է Ադրիան Կամիլերիի խորհուրդների: Միրանդան նախընտրեց լռել այս մասին: «Կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները: Քո կարծիքը քո մասին այն ամենն է, ինչ պետք է կարևորել»:

Միրանդան հասցրել է աշխատել նաև այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Tigerlily, Roxy, Billabong Girls and One Teaspoon: Բայց սա միայն Ավստրալիայում…մինչև Նյու Յորքից հրավեր ստանալը:

Սկսվում է Միրանդայի աստեղային ժամը: Նա սկսում է աշխատանք ստանալ ամենաճանաչված բրենդներից, աշխատել աշխարհահռչակ ընկերությունների հետ` «Alex Perry», «Baby Phat», «Lisa Ho», «Voodoo Dolls», «Levi's», «Roberto Cavalli», «Bettina Liano», «Nicola Finetti», «L.A.M.B.», «Heatherette», «Betsey Johnson», «Trelise Cooper», «Jets», «John Richmond», Neiman Marcus» և «Ober Jeans»: 

Միրանդա Քերը դառնում է ամենապահանջված մոդելներից, հայտնվում է էլիտար ամսագրերի շապիկներին, ինչպես ` «Elle», «Vogue», «Harper's Bazaar»:  2006թ. Քերը դառնում է «Maybelline New York»-ի դեմքը` կնքելով բավականին թանկարժեք պայմանագիր: «Ոչ մի հաջողակ մարդ, որով դու հպարտանում ես, հիանում՝ լինի կին,թե տղամարդ, չի հասել այն ամենին, ինչ ունի՝ ոչինչ չանելով»:

 Հաջողության գագաթնակետում էր կարծեք Քերը, երբ ստացավ անհավանական, գերազանց մի առաջարկ, որի մասին միայն երազել կարող են մոդելները: Նրան հրավիրեցին դառնալու «Victoria's Secret»-ի «հրեշտակ»: Նա առաջին ավստրալուհին է, որ հնարավորթյուն է ստացել աշխատելու  նորաձևության այս հսկայի հետ: Միրանդան մի շարքում է կանգնում արդեն ճանաչված ու սիրված մոդելների հետ` Ալեսանդրա Ամբրոսիոյի, Ադրիանա Լիմայի, Հայդի Քլումի, Կարոլինա Կուրկովայի և  ևս մի քանի գեղեցկուհիների: Միրանդան դառնում է ընկերության ամենաճանաչված «հրեշտակը»:  2008թ, աշխատելով մոտ 3.5 միլիոն դոլար մեկ տարվա ընթացքում, Քերը ճանաչվում է աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը՝  ըստ Forbes ամսագրի:

2008 թվականը Միրանդայի կյանքում բոլորովին նոր դռներ է բացում: Մինչ այս Միրանդայի անձնական կյանքը միշտ ստվերում էր մնում, նա հրաժարվում էր  մեկնաբանություններ տալ, խոսել իր անձնականի մասին: Բայց 2008-ի սկզբներին բոլորին հայտնի դարձավ Միրանդա Քերի և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի կրքոտ հարաբերությունների մասին: «Կհավատաք, թե ոչ, բայց  Օռլանդոն շատ փակ մարդ է, իսկ ես` հակառակը: Ես կարծում եմ,  որ հենց մեր տարբերությունների շնորհիվ է, որ այդքան լավ ենք հասկանում միմյանց»:

Նրանք ծանոթացել էին դեռևս 2006-ին` երեկույթներից մեկի ժամանակ, սակայն սիրավեպ է սկսվում միայն 2 տարի անց: «Մենք Օռլանդոյի հետ ամենաքիչը մեկուկես տարի լավ ընկերներ ենք եղել մեր ծանոթությունից սկսած: Դա հիանալի սկիզբ է: Սիրավեպը շարունակեց ընկերությանը»:

2009-ի հոկտեմբերին Միրանդա Քերը հիմնում է բնական կոսմետիկայի իր ընկերությունը` «KORA Organics»: Այն դառնում է նաև ընտանեկան բիզնես, որտեղ սկսում են աշխատել Միրանդայի մայրը` Թերեզան, եղբայրը` Մետյուն:

2010թ. զույգը հայտարարում է իրենց նշանադրության մասին, իսկ հաջորդ օրը Միրանդան հաստատում է այն լուրը, որ շուտով Օռլանդոյի և իր հարաբերությունները կօրինականացվեն: «Մենք միշտ երազել ենք համեստ հարսանիքի մասին, որտեղ միայն մեզ շատ մտերիմները կլինեն: Երբեք չենք հայտարարի հարսանիքի մանրամասների մասին, քանի որ այն խիստ անձնական է, այն մերն է»:

Օգոստոսի 19-ին Միրանդան հայտարարում է, որ փոքրիկի է սպասում: Իսկ սեպտեմբերին Քերը նկարահանվեց «US Vogue's» ամսագրում: Նա դարձավ առաջին հղի մոդելը` «Vogue» ամսագրի շապիկին: Այս ժամանակ նա արդեն հղիության 6-րդ ամսում էր:

«Երբ ես հղի էի, երբեմն ռեփ էի միացնում և գժական պարում: Երևի տղայիս մեջ տպավորվել է դա, որովհետև հիմա այդպիսի երաժշտություն լսելուն պես նա սկսում է գժական թափահարել գլուխը: Այնքան ծիծաղելի է»:

2011թ, հունվարի 10-ին ծնվում է Օռլանդոյի և Միրանդայի տղան` Ֆլին Քրիստոֆեր Բլումը: «Հիմա, երբ ծնվել է իմ փոքրիկ արևը, ես առաջին հերթին մայր եմ ու կին, ապա միայն' գեղեցկուհի, ում համար արտաքինը աշխատանք է»:

Տղայի երկրորդ անունը` Քրիստոֆեր, աղջկա նախկին ընկերոջ պատվին է: Միրանդան խոստովանել է, որ դեռ դպրոցական տարիքում ընկերություն է արել մի տղայի` Քրիստոֆեր Միդլբրուկի հետ, ով մահացել է 1998թ. ավտոցթարի ժամանակ:  Տղան ընդամենը 15 տարեկան էր: «Ես զգացի, որ իմ աշխարհը փուլ է գալիս: Մենք երկուսս էլ փոքր էինք, բայց բազմիցս էինք խոսել այն մասին, որ միշտ միասին ենք լինելու:  Ես զգում էի, որ սիրտս պարզապես պոկվել է իր տեղից, որ այնտեղ դատարկություն է: Քրիսի մահն ինձ  ցույց տվեց, որ մարդիկ, ովքեր առնչվում են մեր կյանքի հետ, մնում են մեզ հետ միշտ: Ես որոշեցի Քրիստոֆեր կոչել տղայիս  Քրիսի հիշատակին, Օռլանդոն պարզապես հարգեց իմ ցանկությունը»:  

Իսկ այս մասին Միրանդան խոստովանել է իր հեղինակային գրքում` «Treasure Yourself», որտեղ մոդելը խորհուրդներ է տալիս դեռահաս աղջիկներին, թե ինչպես անցնել հասունացման բարդ շրջանը:

«Ես կուզեի ևս մի փոքրիկ ունենալ: Չէ որ դա ամենացնցող փորձն է այս կյանքի: Ինձ պարզապես ցնցում է մոր և երեխայի միջև եղած այդ անհավանական, չտեսնված կապը»:

2010 թ. մայիսին Միրանդան կրկին հայտնվում է «Forbes»-ի «ամենաբարձր վարձատրվող մոդելների» ցուցակում: Նաև Միրանդայի անունը հայտնվում է «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում: Միրանդան բազմիցս գլխավորել է այնպիսի հեղինակավոր նոմինացիաներ, ինչպիսիք են` «Աշխարհի ամենացանկալի կանանց 10-յակը», «20 ամենախելացի մոդելները»,  «10 ամենագրավիչ ժպիտները» և այլն:

Միրանդան բուդդիզմի է հարում և գտնում է, որ բոլոր մարդիկ կարող են գտնել իրենց մեջ ներդաշնակություն և բերել դա արտաքին աշխարհ: Նրա կրոնական պրակտիկայի մասն են կազմում օրական 20 րոպե յոգայով զբաղվելը, մեդիտացիան և տրակտատների ընթերցումը:

«Գեղեցիկ լինելն իմ աշխատանքն է, իսկ հոգով մաքուր ու անկեղծ լինելը` պարտականությունը»:

2012-ին Միրանդան ճանաչվեց  «Մոլորակի ամենագեղեցիկ կին» ըստ Who ամսագրի: Նրա հաջողությունները կարիերայում շարունակվում են, բայց միևնույն ժամանակ այս գեղեցկուհին ամենից առաջ կարևորում է անձնական կյանքն ու ընտանիքը. «Երբ Ֆլինն ու Օռլանդոն ինձ հետ են, ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Նրանք են իմ աշխարհը, իմ աշխատանքը, իմ հանգիստը, իմ երազանքը»:

Ես բավարարված եմ նրանով, թե ով եմ ես, ինչին եմ հավատում և ինչի ձգտում: Ես իմ լավագույն ընկերն եմ և ես սիրում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ:

Ինձ միշտ գրավել է Օդրի Հեփբերնի ոճը, նաև սիրել եմ հագնվել այնպես, ինչպես մայրս է դա անում: Նա ինձ սովորեցրել է, որ պարտադիր չէ շատ գումար ունենալ, բավականէ միայն լավ ճաշակ և ոճի զգացում ունենալը:

Երբ ինքդ քո մասին բացասական բան ես մտածում, կանգնեցրու ինքդ քեզ և փոխարինիր բացասական  համոզմունքներդ դրականով:

Ես հավատում եմ հրեշտակներին: Իրականում ոչ թե ես եմ հրեշտակ, այլ իմ հրաշքը` Ֆլինը:

Եթե ուզում ես ինքանավստահ դառնալ, ապա դու պետք է հասկանաս, ընդունես և սիրես ինքդ քեզ:

Երբ ես սիրում եմ, ես սեր եմ նվիրում: Երբ ես ուրախ եմ, ուրախություն եմ պարգևում: Երբ ես երջանիկ եմ, ես երջանկացնում եմ:

Չեմ սիրում, երբ  Օռլանդոն դիտում է իմ ցուցադրությունը: Ես սկսում եմ նյարդայնանալ, անհանգստանալ: Մի անգամ նա չլսեց ինձ և համառորեն եկավ: Դե իհարկե հենց ցուցադրության ժամանակ կոշիկս դուրս եկավ  ոտքիցս:

Կա 5 բան, որ ինձ բավարարվածություն է պատճառում` իմ տղան, Օռլանդոն, յոգան, ուտելիքը և բնական լինելու հնարավորությունը:

Ընդհանրապես ես երջանիկ եմ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ:

Ես սիրում եմ, երբ Օռլանդոյի երկրպագուները սպառնում են ինձ, նախանձում, ես հասկանում եմ, որ նրանք շատ են սիրում ամուսնուս, իսկ Օռլանդոն գտնում է, որ իմ միակ երկրպագուն ինքն է:

 

Նելլի Ղարիբյան

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 19881 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

«Կլոնի» աստղի 3 վարժությունները, որոնք նրան դարձնում են նույնքան սեքսուալ, որքան 20 տարի առաջ

19.07.2023
Երկրպագուները Ջովաննա Անտոնելիին հաճախ են հարցնում իր նրբագեղության գաղտնիքների մասին, իսկ նա չի թաքցնում դրանք։

Գեղեցկության 6 կանոն 60-ամյա Դեմի Մուրից, ով դեռ գերազանցում է երիտասարդ աղջիկներին

28.06.2023
Չնայած այն հանգամանքին, որ աստղը թևակոխել է իր յոթերորդ տասնամյակը, նա դեռ տպավորիչ տեսք ունի՝ և՛ դեմքով, և՛ մարմնով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 22:27
Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17756 անգամ
27.11.2023
Դիտվել է 525 անգամ
29.11.2023
Դիտվել է 158 անգամ
30.11.2023
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster