Բրիտանացի երգչուհի Ադելը «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացավ 6 մրցանակ առաջադրված 6 անվանակարգերում, այդ թվում՝ «Փոփ երաժշտության բնագավառում լավագույն սոլո կատարող» (Someone Like You երգի համար), «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն ձայնագրություն» և «Լավագույն երգ» (Rolling In The Deep):
Երգչուհին իր այս փայլուն հաջողության համար երախտագիտություն հայտնեց պրոդյուսերին՝ Փոլ Էֆորթին: Այսպիսով նա կրկնեց Բեյոնսեի 2009 թվականի ռեկորդը:
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողությունը նվիրվեց աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին, ով մահացավ մրցանակաբաշխության նախօրեին:
Ամերիկյան Foo Fighters խումբը հաղթող ճանաչվեց «Լավագույն ռոք երգ» (Walk), «Լավագույն ռոք ալբոմ» (Wasting Light), «Ծանր ռոք ժանրում լավագույն կատարում» (White Limo) անվանակարգերում:
«Լավագուն ռեփ ալբոմ» մրցանակը հանձնվեց ամերիկացի Քանյե Վեսթին ' My Beautiful Dark Twisted Fantasy ալբոմի համար:
«Երաժշտական Օսկար»–ը «Լավագուն նորեկ» անվանակարգում մրցանակ շնորհեց ամերիկյան «Բոն Իվեր» խմբին:
«Լավագույն դուետ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էմի Ուայնհաուսի և Թոնի Բենեթի Body and Soul կատարումը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: