Արդեն բավական տևական ժամանակ է' չեք ուրախացնում Ձեր երկրպագուներին նորություններով, բայց գիտեմ, որ լռության այս ընթացքում բավական գործ եք կատարել: Կպատմե՞ք արված աշխատանքների ու սպասվող անակնկալների մասին:
Այո, ճիշտ եք նկատել, որ բավական երկար ժամանակ է' նոր երգեր չեմ ներկայացրել լսարանիս: Բայց դա դեռ չի նշանակում, թե ես չէի ստեղծագործում: Այս ընթացքում ստեղծագործում էի, ինչպես միշտ, քանի որ դա է իմ ապրելակերպը: Նախ' աշխատում էի իմ 5-րդ ձայնասկավառակի վրա: Բացի դա, այս աշնանը հանդիսատեսիս դատին կհանձնեմ «Որ կգամ» երգը, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը իմ լավ ընկեր Վարդան Զադոյանինն են, գործիքավորել է Արման Փահլեւանյանը (DORIANS): «Որ կգամը» ռոք ոճի երգ է, և վստահ եմ, որ կհուզի երկրպագուներիս: Կարևոր անակնկալներից է նաև իմ ու Դերհովայի «Անհնարը» զուգերգը: Այն ստեղծման օրից այնքան դուր եկավ մեզ, որ շատ շուտով որոշեցինք և, համագործակցելով ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ, սկսեցինք տեսահոլովակի նկարահանումները:
«Անհնարին» հիմա շատերն են սպասում: Այն հատկապես հետաքրքիր է Ձեր և Դերհովայի համագործակցության տեսանկյունից: Կպատմե՞ք տարված աշխատանքների մասին: Կցանկանայի՞ք շարունակել համագործակցությունը:
Նախ ասեմ, որ երաժշտական պրոդյուսինգը կատարել է Դերհովան, իսկ ես գրել եմ երգի մեղեդին ու խոսքերը: Ստեղծագործական էտապն անչափ հաճելի էր մեզ համար, հատկապես, քանի որ Դերհովան այս անգամ հանդես է գալու իբրև երգիչ: Նա իմ լավ ընկերն է ու տաղանդավոր երաժիշտ, երգահան, գործիքավորող: Ես վստահ եմ' մեր համագործակցությունը կշարունակվի, քանի որ մենք երաժշտական ճաշակի առումով բավական նման նախասիրություններ ունենք:
Իր հարցազրույցներից մեկում Դերհովան ասում էր, որ սկզբում մի քիչ անլուրջ ձեւով է Ձեզ առաջարկել դուետ պատրաստել, քանի որ կարծել է' եթե լուրջ ձեւով առաջարկի, իսկ Դուք մերժեք, ինքը դա շատ ծանր կտանի, բայց Դուք նրան զարմացրել եք եւ միանգամից համաձայնել: Կարո՞ղ եք ասել' ինչի հետ է կապված եղել Դերհովայի նման «վախը»:
Կարծում եմ' Դերհովայի վախն արդարացված էր, որովհետև նա սովորաբար հանդես է գալիս որպես գործիքավորող, երգահան կամ երաժշտական պրոդյուսեր, իսկ այս անգամ նաև պիտի երգեր, այն էլ, թող անհամեստություն չթվա, պրոֆեսիոնալ և արդեն ինչ-որ չափով կայացած երգչուհու հետ (ժպտում է - LN): Ես, իհարկե, կարող էի մերժել, բայց հետաքրքիրն էլ հենց այն էր, որ միանգամից համաձայնեցի, քանի որ այդ առաջարկն ինձ շատ ոգևորեց: Ես գիտեի, որ ստացվելու է հետաքրքիր ու անսովոր համագործակցություն, թեև չէի պատկերացնում' ինչպես կերգի Դերհովան: Նա հետաքրքիր բնության տեր մարդ է: Մեզ պետք էր պարզապես աշխատել ձայնի վրա… Եվ ստացվեց:
«Անհնարը» տեսահոլովակն արդեն պատարստ է: Ե՞րբ է այն թողարկվելու: Ի՞նչ արձագանքների եք սպասում:
«Անհնարը» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա Դար 21-ի եթերում սեպտեմբերի 10-ին' ժամը 13:00-ին: Մենք սպսում ենք և' դրական, և' բացասական կարծիքների: Ես վստահ եմ, որ թե' երգը, թե' տեսահոլովակը ստացված են ու անչափ ներդաշնակ: Մենք ապահովել ենք որակ, ու ճաշակ ունեցող մարդիկ, համոզված եմ, դրական են արձագանքելու: Չնայած, ասում են, ճաշակին ընկեր չկա: Ինչ կարծիքներ էլ, որ հնչեն, մենք սիրով կընդունենք: Շնորհակալ կլինենք նաև բացասական կարծիքների համար: Անկախ ամեն ինչից, կարևորն այն է, որ մենք գոհ ենք մեր աշխատանքից:
Վաղուց չենք տեսնում Ձեզ նաև որպես հեռուստահաղորդավարուհուի: Այլևս չե՞ք ցանկանում զբաղվել որևէ բանով բացի երգարվեստից:
Այս տարվա հունվար ամսից է, ինչ «լքել եմ» հեռուստաեթերը: Դա իմ որոշումն էր: Թեև շատ եմ սիրում եթերում լինել, բայց եկել էր պահը հեռանալու' պարզապես լռելու, որ հետո խոսեմ երգերով, ինչն էլ հիմա անում եմ:
Վերջերս լուրեր էին պտտվում, թե պատրաստվում եք ամուսնանալ, ոմանք էլ պնդում էին, որ արդեն ամուսնացել եք: Իրականում անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:
Նորմալ եմ համարում, որ ժամանակ առ ժամանակ անվանս շուրջ տարբեր լուրեր են պտտվում: Հանրային մարդկանց համար շատ սովորական մի բան է դա: Ասում են' եթե խոսում են, ուրեմն հետաքրքրված են: Պատմություններ հորինվել են և կհորինվեն: Ամեն դեպքում, կցանկանայի, որ դրանք բարի ու ռոմանտիկ լինեին ու մի գեղեցիկ օր էլ դառնային իրականություն (ժպտում է- LN):
Դուք հայկական շոուբիզնեսի ամենահամեստ աստղերից եք ու շատ չեք սիրում խոսել Ձեր անձնականի մասին: Դա՞ է պատճառը, որ Ձեր անվան շուրջ հաճախ են փորձում պատմություններ հորինել:
Շնորհակալ եմ «համեստ» բնորոշման համար: Ինչու՞ չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին… Դա է բնականոնը. իմ կյանքն է' իմ անձնականը, հետևաբար, շատ թանկ է ինձ համար: Կյանքիս գոնե այդ մի ջերմ անկյունն ուզում եմ իմը մնա:
Ձեզ հաճախ կարելի է հանդիպել ոչ բրենդային խանութներում գնումներ կատարելիս այն դեպքում, երբ աստղերից շատերն իրենց գնումներով հայտնի խանութները եւս դարձրել են սեփական իմիջի բաղկացուցիչ: Նման հարցերում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, ուշադրություն դարձնու՞մ եք:
Ես չեմ տառապում բրենդամանիայով: Շինծու բաներ չեմ սիրում և ապրում եմ իմ հնարավորությունների ու ճաշակի սահմաններում: Պետք է ասեմ, որ ես շատ բաց ու շփվող անձնավորություն եմ փոքրուց ու չեմ խուսափում մարդկանց հետ առօրյա շփումներից մի պարզ պատճառով' արհեստականություն չեմ սիրում և չեմ ուզում սպանել իմ մեջ ապրող էակին կամ փոխել նրան: Կարելի է ասել, որ երգչուհի լինելն ինձ չի մեկուսացնում հանրությունից, հանրային կյանքից: Իհարկե, ունեմ նաև նախընտրած բրենդներ, և երբեմն հնարավոր է ինձ գտնել այդ խանութ-սրահներում: Ընդհանրապես, շոփինգով սիրում եմ զբաղվել առավելապես եվրոպական երկրներում. այնտեղ ընտրության հնարավորությունն ավելի մեծ է:
Մի առիթով խոստովանել եք, որ չեք կարողանում ապրել առանց սիրո: Այս էտապում ինչի՞ կամ ու՞մ հանդեպ տածած սիրով է լցված Ձեր կյանքը:
Սերը կյանքի գույնն է, իմաստը, զգացմունքների ու զգացողությունների թագուհին: Կարծում եմ' ոչ ոք չի կարող ապրել առանց սիրո: Իմ մեջ նույնպես միշտ բնակվում է սերը, ինչն էլ օգնում է դիմակայել կյանքի փորձություններին, չչարանալ ու կարողանալ ներել: Հավատացեք' դա այնքան էլ հեշտ չէ:
Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ շոուբիզնեսի ներկայիս լճացման մեջ անգամ մարում է ցանկությունն ինչ-որ բան ասելու: Այժմ Դուք կրկին ստեղծագործական բեղուն հունի մեջ եք ընկել: Արդեն կա՞ ասելիք:
Լինում են պահեր, երբ հիասթափվում եմ: Քանի որ չափազանց զգացմունքային եմ իմ տեսակով, շատ ավելի սուր եմ վերապրում յուրաքանչյուր' թե' դրական, թե' բացասական զգացողություն: Առանց սևի հնարավոր չէ ճանաչել սպիտակը: Այս կյանքում սև գծերից հետո անպայման գալիս են սպիտակ գծերն ու իրենց հետ բերում պատասխաններ տանջող հարցերին… Եթե նորից ստեղծագործում եմ, ուրեմն այո, ասելիք ունեմ: Օդում հավաքվել էին հնչյուններ, որոնք ես լսեցի ու երգերի ձևով Ձեզ եմ հանձնելու: Նորից շնչում եմ. ամեն ինչ առջևում է:
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23 Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
08-05-2025 11:15 Կարեկցանքն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են կարեկցել խմբերին, քան անհատ մարդկանց, չնայած նրանք երկու իրավիճակներում էլ հավասարապես դժվար և անհարմար են համարում կարեկցանք ցուցաբերելը։ Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները ամենից հաճախ խուսափել են կարեկցանք ցուցաբերելուց անհատական լուսանկարներ դիտելիս՝ միջինը 34% դեպքերում։ Սակայն, խմբային լուսանկարներ դիտելիս նրանք կարեկցանք են ցուցաբերել դեպքերի 53%-ում։
08-05-2025 10:51 Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ համագործակցությամբ, Հայաստան է ժամանել հատուկ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի խնջույքին մասնակցելու նպատակով: Նա այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ցուցադրելով այն երեք կերպարները, որոնք կրել է եռօրյա տոնակատարությունների ընթացքում: