Երկար ժամանակ Մերիլ Սթրիփը չէր կարողանում ազատվել ավելորդ հուզականությունից: Հարցը լուծվեց, երբ ամուսինը մի օր նրան տվեց մի շատ պարզ խորհուրդ, որը հետագայում դարձավ աշխարհահռչակ դերասանուհու նշանաբանը:
«Ամեն անգամ նոր գործի լծվելիս ես ընկնում էի սթրեսների մեջ՝ ինչ-որ պահի արդեն դադարելով հասկանալ, թե ինչու եմ այդտեղ, ինչ են ուզում ինձնից: Ու ես սկսում էի վախկոտի պես մտածել. «Ինչու են այս դերի համար հենց ինձ ընտրել: Ես ախր չգիտեմ, չէ, հաստատ չգիտեմ՝ ոնց պետք է այն խաղամ: Զարմանալի է… Մի անգամ ամուսինս շատ հանգիստ ասաց. «Պետք է ուղղակի սկսել: Սկսիր սկիզբը…»: Հիմա դա իմ նշանաբանն է: Դա ամենաօգտակար խորհուրդն է, որ երբեւէ որեւէ մեկը տվել է ինձ: Գլխավորը առաջին քայլն անելն է, հետոն կտեսնես…»,- հարցազրույցի ժամանակ նշել է դերասանուհին:
07-07-2025 10:47 Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։
07-07-2025 10:30 Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան արագ են երեխաները դադարում հետաքրքրվել ծանոթ պատկերներով և տարվում նորերով, այնքան լավ են նրանք զարգանում նախադպրոցական տարիքում, գրում է Science World Report–ը: Այն երեխաները, որոնց շուտ են ձանձրացնում ցուցադրված պատկերները, ապագայում ցուցաբերել են լավ մտածողական հմտություններ: Նրանց խոսքը նույնպես եղել է առավել զարգացած: Գիտնականները պարզել են նաև, որ փոքր տարիքում երկրորդ լեզվի ուսուցումը դրականորեն է ազդում երեխայի զարգացման վրա։
07-07-2025 10:27 «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը չորրորդ շրջանում 6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը։
07-07-2025 10:25 ԱՄՆ-ում Արիզոնայից Ռենա Օ'Ռուրկը մահացել է՝ մասնակցելով Dusting վտանգավոր ինտերնետային մարտահրավերին։ Նա արել է նույնը, ինչ իրենից առաջ արել են բազմաթիվ դեռահասներ մի քանի լայքի համար. նա շնչել է քիմիական գոլորշիներ՝ թմրանյութային արբեցման վիճակ զգալու համար, հայտնում է Bild-ը։
07-07-2025 04:38 33-ամյա Նեյմարը չորրորդ անգամ հայր է դարձել: Բրազիլացի ֆուտբոլիստը դուստր է ունեցել իր սիրեցյալից՝ 31-ամյա Բրունա Բիանկարդիից, որի հետ բաժանվել էր անհավատարմության մասին լուրերից հետո, բայց հետագայում վերամիավորվել: