Պահպանեք արևայրուքը մինչեւ ձմեռ. օգտակար խորհուրդներ
03.09.2012
Արձակուրդից հետո դուք անճանաչելիորեն փոխվել եք, արևայրուք եք ընդունել, նիհարել ու ակնհայտորեն բարելավել արտաքինը: Հասկանալի է, թե ինչու եք ցանկանում հնարավորինս երկար պահպանել մաշկին առողջ փայլ հաղորդող թխությունը: Այսօր Ձեզ կներկայացնենք մի քանի միջոց' արևայուքը հնարավորինս երկար վայելելու համար:
1. Նախ պետք է նկատի ունենալ, որ արևի տակ Ձեր մաշկը միայն չի թխացել է: Այն նաև չորացել է ու կարիք ունի սնուցման: Այդ իսկ պատճառով սկսեք խոնավացնող քսուքներ օգտագործել: Դրանց կիրառումը թե' դեմքի, թե' մարմնի մաշկի դեպքում պետք է տևի 1-2 ամիս: Ցանկալի է խոնավացնել մաշկը հատկապես լոգանք ընդունելուց հետո:
2. Անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նաև աևայրուքից հետո կիրառվող' մաշկի թխությունը ֆիքսող հատուկ կրեմ, որ առավել արդյունավետ կաշխատի, եթե պարբերաբար փոխարինեք այն նախորդ կետում հիշատակված քսուքով: Այսինքն' մի օր կարող եք քսել խոնավացնող, մյուս օրը' արևայրուքին հաջորդող կրեմ:
3. Կարող եք ողջ մարմնի համար նախատեսված դիմակ պատրաստել սուրճի նստվածքից: Եփեք թունդ սուրճ /ողջ մաշկի համար օգտագործել ցանկանալու դեպքում, մեծ քանակությամբ/, թողեք, որ նստվածք առաջանա և այն քսեք մաշկին: Սպասեք մինչև սուրճն ինքը չորանա ու թափվի, ապա սրբեք մաշկը նուրբ տոնիկով:
4. Խորհուրդ չի տրվում լվանալ դեմքի մաշկը ջրով: Առավել նպատակահարմար է թեյի թուրմը:
5. Վիտամին А-ն ևս կօգնի Ձեզ պահպանել արևայրուքը: Այդ վիտամինը հատկապես շատ է գազարի, ծիրանի, լոլիկի ու ձվի դեղնուցի մեջ: Իսկ, եթե ցանկանում եք ընդունել այդ վիտամինը դեղահաբերի տեսքով, ապա լավ կլինի նախևառաջ խորհրդակցել թերապեւտի հետ:
6. Եթե չեք ցանկանում կորցնել մաշկի թխությունը, որոշ ժամանակ հրաժարվեք նաև այնքան սիրելի վարունգի դիմակից, քանի որ այդ բանջարեղենն օժտված է սպիտակեցնող հատկությամբ:
7. Լոգանք ընդունելիս ջրի մեջ թունդ թեյ լցրեք: Կարող եք նաև թեյը սառեցնել և սառույցի տեսքով օգտագործել իբրև մաշկի մերսման միջոց:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 3176 անգամ
|