Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեփական տրամադրությունն արագ բարձրացնելու 7 տարբերակ

28.08.2012

Եթե բացատրություն չունեցող տխրություն, թախիծ եք զգում, նշանակում է՝ օրը ինչ-որ պատճառով լավ չեք սկսել, բայց դա դեռ չի նշանակում՝ այդպես էլ պիտի շարունակեք…
Ահա մի քանի գաղտնիքներ, որոնց օգնությամբ րոպեների ընթացքում կարող եք դրական ազդեցություն ունենալ սեփական տրամադրության վրա:

1. Գրի առեք այն գործերը, որոնք պետք է անպայման անեք այսօր կամ շաբաթվա ընթացքում: Երբ կազմված ցանկի կետերից որեւէ մեկն իրականացված է, ջնջեք: Յուրաքանչյուր կատարված հանձնարություն ուրախություն է բերում եւ տրամադրում անցնել հաջորդին: Բայց նախ հարկավոր է վիզուալացնել անելիքների շարքը:

2. Պառկեք մեջքին եւ ձեռքերն ու ոտքերը բարձրացրեք: Դիրքը պահեք գոնե 5-7 րոպե: Նման վարժությունն արագ կարգավորում է արյան շրջանառությունը, հանում լարվածությունը մկաններից եւ հանգստացնում է մարմինը, դրական լիցքեր հաղորդում:

3. Օրգանիզմում հրաշք հորմոնների՝ սերոտոնինի եւ էնդորֆինի քանակը ավելացնելուն կօգնի 15 րոպեանոց զբոսանքը մաքուր օդում: Մի մոռացեք նաեւ այն մթերքների մասին, որոնք օգնում են վերականգնել մարտականությունը՝ մանդարին, նարինջ, խուրմա, կանաչ գույնի բանջարեղեն, պանիր, բանան, հատապտուղներ, վարսակի շիլա…

4. Լավացնել ինքնազգացողությունը հատուկ կետերի մերսման միջոցով: Բթամատով եւ ցուցամատով մերսեք մյուս ձեռքի նույն մատների արանքում ընկած հատվածը: Օգնում է ակտիվանալ:

5. Շուրջբոլորը լցրեք վառ գույներով՝ կազմակերպելով Ձեզ համար գունաթերապիա: Բացեք պահարանը եւ այնտեղից դուրս բերեք Ձեր ամենավառ գույների հագուստը, պայուսակները, աքսեսուարները: Արեք վառ դիմահարդարում ու մանիկյուր: Շատ օգտագործեք հատկապես վարդագույնը, կանաչը, կարմիրը: Այս գույներով նկար գնեք տան համար կամ ինքներդ նկարեք:

6. Շփվեք կենդանիների հետ. դա եւս տրամադրությունը արագ բարձրացնում է: Եթե չունեք ընտանի կենդանիներ, այցելեք ընկերներին, որոնք ունեն կամ գնացեք, ասենք, ձիարշավարան:

7. Զբաղվեք սպորտով: Լավ տրամադրությունն ամբողջ օրը պահպանելու համար բավական է օրական 20 րոպե մարզվել: Դե, իհարկե, այն ոչ միայն հոգեկան բավականություն կպատճառի Ձեզ, այլեւ կպարգեւի գեղեցիկ մարմին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 7479 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1264 անգամ
21.10.2026
Դիտվել է 420 անգամ
20.10.2026
Դիտվել է 384 անգամ
22.10.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster