Անի Լորակի դիետան
25.08.2012
Անգամ դստեր ծնունդից հետո երգչուհի Անի Լորակը չի կորցրել իր հիասքանչ կազմվածքն ու շարունակում է համարվել ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ աստղերից: Նրա երկրպագուհիներին միայն մեկ հարց է տանջում' մի՞թե Լորակը' դստերը կաթով կերակրելու շրջանում անգամ խիստ դիետա է պահում:
Երգչուհին արդեն պատասխանել է այս հարցին' ոչ, երեխային կերակրելու էտապում նա չի հետևում դիետաների, բայց սնվում է հատուկ սննդակարգով: Իսկ ինչ վերաբերում է կյանքի մյուս շրջաններին, նա բազմաթիվ դիետաների է հետևում, որոնցից մեկն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Այն տևում է ընդամենը 1 շաբաթ, այնպես որ, դիմանալը դժվար չի լինի:
Առաջին օր – առավոտյան մարզվել, ապա' լոգանք ընդունել: Նախաճաշին ընդունել ցանկացած դիետիկ սնունդ և առանց շաքարի թեյ /կարելի է թեյ մեղրով/: Ճաշին խմել մեկ բաժակ մաքուր ջուր: Ընթրիքին ուտել բանջարեղենով ու հում մսով պատրաստված որևէ ճաշատեսակ, ինչպես նաև, խմել կանաչ թեյ:
Երկրորդ օր - առավոտյան մարզվել, ապա' լոգանք ընդունել: Նախաճաշել մրգային աղցանով: Ճաշին խմել անանուխի թուրմ և ուտել մրգեր: Ընթրիքին խմել խոտաբույսերով թեյ: Սկսած երկրորդ օրվանից պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մաշկին, որպեսզի դիետայի խստությունը չթոշնեցնի այն: Անի Լորակը դիետայի ընթացքում ավելի վաղ է պառկում քնելու, իսկ քնից առաջ պարտադիր սնուցող կրեմ է քսում:
Երրորդ օր - առավոտյան մարզվել, ապա' լոգանք ընդունել: Նախաճաշել կաթնային ցանկացած կերակրատեսակով: Ճաշին ընդունել մսով սուպ և բանջարեղենային աղցան, իսկ ընթրիքին ընդամենը մեկ բաժակ կեֆիր խմել:
Չորրորդ օր - առավոտյան մարզվել, ապա' լոգանք ընդունել: Նախաճաշին ընդունել եփած ձուկ և կանաչ թեյ, ճաշին' մի կտոր ձուկ, մրգային աղցան ու կանաչ թեյ, ընթրիքին' մի կտոր ձուկ, մրգային աղցան և ընկույզներ:
Հինգերորդ օր - առավոտյան մարզվել, ապա' լոգանք ընդունել: Նախաճաշել յոգուրտով «համեմված» վարսակի փոշով, ինչպես նաև, բանանի, կիվիի ու խնձորի աղցանով: Ճաշին ընդունել մի քանի խնձոր և հանքային ջուր, ընթրիքին' ցանկացած դիետիկ կերակուր և կանաչ թեյ, իսկ քնելուց առաջ' կեֆիր կամ խնձոր:
Մնացած երկու օրերին կարելի է կրկնել ցանկացած երկու այլ օրերի սննդակարգն ըստ ցանկության:
Եթե զգաք, որ չեք դիմանում քաղցին, ապա կարող եք Անի Լորակի օրինակին հետևել: Նման դեպքերում նա առաջարկում է խոտաբույսերով լոգանք ընդունել կամ զբոսնել բնության գրկում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11661 անգամ
|