Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Խորհուրդներ նորաձեւ լեդիներին Վերսաչեից

21.08.2012

Ամբողջ աշխարհի ուշադրությունն ու համակրանքը շահած Դոնաթելա Վերսաչեի՝ նորաձեւության վերաբերյալ խոհերն ու խորհուրդները միշտ արդիական են: LN-ը ներկայացնում է դրանցից, սիրելի լեդիներին:

Ինչպես հագնվել

Շատ դիզայներներ մինչ օրս սև գույնը համարում են բազային յուրաքանչյուր կնոջ պահարանում: Վերսաչեն վստահեցնում է, որ այն ակտուալ է բացառապես տղամարդկանց համար: Կանայք, նրա կարծիքով, սև կարող են կրել միայն օրվա ընթացքում, իսկ երեկոյան պետք է նախապատվությունը տալ վառ գույներին:

Ինչպես զարդարվել

Դոնաթելայի երկրորդ խորհուրդը վերաբերում է աքսեսուարներին: Նրա կարծիքով՝ կինն ավելի շատ աքսեսուարներ պետք է ունենա, քան հագուստ: Զարդերն ու հագուստը թույլ են տալիս ստեղծել անկրկնելի կերպարներ: Նույն հագուստը, եթե կրեք տարբեր աքսեսուարներով, ամեն անգամ նորովի եք լինելու և տարբերվող: Զարդերն այսօր շատ ակտուալ են, ոճային և գեղեցիկ:

Եղիր տարբեր

Հրաժարվեք նմանատիպ իրերից: Անգամ եթե նրանք տարբեր գույների են, միևնույն է՝ չեն կարող Ձեզ ոճային դարձնել, այլ՝ միայն գունավոր: Վերադասավորեք Ձեր պահարանն այնպես, որ ոչ մի իր չկրկնվի, չունենա իր նման փոխարինող:

Ճանաչեք չափը

Արևայրուքը միշտ էլ մոդայիկ է: Արևայրուք ընդունած մաշկի վրա ավելի պայծառ և էֆեկտիվ են նայվում և գույները, և զարդերը, և պրինտերը:
Սակայն կարևոր է, որ արևայրուքը բնական տես ունենա: Շատ արևայրուքը շատ վնասակար է: Բացի դրանից չափազանց մուգ մաշկ ստացած կանանց հաճախ ընդունում են որպես անլուրջ, որպես խաղալիք, որոնք կարող են իրենց ամբողջ կյանքը նվիրել սպա-սրահներին և սոլյարիներին: Ամեն ինչում պետք է ճանաչել չափը:

Էքսպերիմենտներ արեք

Օծանելիքը կնոջ իմիջի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից է: Բույրը շատ կարևոր է կնոջ համար և շատ բան կարող է պատմել նրա մասին: Տարբեր բույրերը կնոջը դարձնում են տարբեր: Դոնաթելան խորհուրդ է տալիս չվախենալ էքսպերիմենտներից և տարբեր բույրեր օգտագործել: Դա կօգնի նաև գտնել քո բույրը: Կարող եք փորձել նաև խառնել մի քանի օծանելիք, որից կստանաք Ձեր յուրօրինակ ու չկրկնվող բույրը:

Հետևիր քեզ միշտ

Խնամված վարսերն ու դիմահարդարումը իսկապես հրաշք են: Նրանցից կախված է Ձեր մասին տպավորությունը: Չլվացած մազերը կամ վատ դիմահարդարումը կկոտրեն բոլոր լավ տպավորությունները: Խորհուրդ' դուրս մի եկեք տնից առանց սանրվածքի և դիմահարդարման:

Կոսմետոլոգիա և պլաստիկ վիրաբուժություն

Ցավոք մենք ծերանում ենք և ժամանակի ընթացքում կորցնում գեղեցկությունը: Վիրաբույժը կօգնի երկարաձգել երիտասարդությունը, բարելավել կյանքի որակը, ինքնավստահություն կհաղորդի: Սա Ձեր կյանքն է և Դուք իրավունք ունեք դասավորել այն այնպես, ինչպես ցանկանում եք: Կարող եք այնպես անել, որ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նույնպես շրջվեն Ձեր ետևից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5075 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 556 անգամ
01.05.2024
Դիտվել է 337 անգամ
25.04.2024
Դիտվել է 265 անգամ
26.04.2024
Դիտվել է 225 անգամ
27.04.2024
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster