Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես չեմ հավատում անհաջողությանը. ՕՓՐԱ ՈւԻՆՖՐԻ

20.08.2012

Շատերը նրան «կզրկեին» խոսքի իրավունքից առհասարակ ու կասեին, որ նա «փոքրամասնություն է» բոլոր իմաստներով. կին է, այն էլ' սևամորթ: Բայց նա դուրս եկավ Կոստյուշկո քաղաքում գտնվող իր աղքատ ընտանիքից ու ապացուցեց ողջ աշխարհին, որ ինքն ու իր նման միլիոնավոր կանայք ևս կարող են ազդեցիկ և հայտնի լինել: Նա դարձավ Time ամսագրի ամենահայտնի մարդկանց ցուցակի բացարձակ ռեկորդակիր, Forbes-ը տվեց նրան 2010 թվականի ամենաազդեցիկ հանրածանոթ մարդու և 2009 թվականի շոու-բիզնեսի ամենաազդեցիկ մարդու տիտղոսները: Նա շոու-բիզնեսի ամենահարուստ կինն է, պատմության առաջին ու դեռևս միակ սևամորթ կին միլիարդերը, ում կարողությունը մոտ 2,7 միլիարդ դոլար է կազմում: Նա ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, պրոդյուսեր ու հասարակական գործիչ Օփրա Գեյլ ՈՒինֆրին է:

Օփրայի անունը, ըստ ծնողների նախնական որոշման, պետք է լիներ Օրփա' ի պատիվ աստվածաշնչյան Օրփա կերպարի, ով Ռուֆիի քույրն էր: Տարաբնույթ կարծիքներ կան այն մասին, թե հատկապես ինչու են անվան այդ երկու տառերը հետագայում փոխվել տեղերով: Ինքը' Ուինֆրին դա այսպես է բացատրում. «Իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները չեն կարողացել արտաբերել «րփ» տառակապակցությունն ու ժամանակի ընթացքում ընտրել են ավելի հեշտ տարբերակ»: Չնայած սրան' կա կարծիք, որ տառերի տեղերը շփոթել են ծննդյան վկայական հանելիս ծննդատանը:


Երբ Օփրան ծնվել է, հայրը բանակում է եղել, իսկ 18-ամյա մայրը շտապել է ազատվել փոքրիկից և ուղարկել է նրան գյուղ՝ տատիկի' Խետի Մեյի մոտ: Օփրան իր առաջին 6 տարիներն ապրել է գյուղում, որտեղ դեռ ընդամենը 3-ամյա աղջկան «քարոզիչ են» անվանել, քանի որ տատիկի հետ եկեղեցում եղած ժամանակ նա հաճախ արտասանել է հատվածներ Աստվածաշնչից:

Երբ լրացել է Օփրայի 6 տարեկանը, մայրը հիշել է նրա մասին, վերցրել է դստերն ու տեղափոխվելՄիլուոկի քաղաք, որտեղ էլ սկսվել են Օփրայի լուրջ դժվարությունները: Նա պատմում է, որ 9 տարեկանում իր նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել եղբայրները, քեռին ու նրանց ընկերները: Եվ չնայած ընտանեկան բարդ հարաբերություններին' Օփրան բավական խելացի է դուրս եկել ու սկսել է ուսում ստանալ տեղի դպրոցներից մեկում: Հասակակիցների շրջանում նա արագ է հայտնի դարձել, բայց և այնպես, ընտանիքի ֆինանսական վիճակը թույլ չի տվել հաճախ գնալ քաղաք: Այսպիսով' 60-ականների վերջին Օփրան, ինչպես բազմաթիվ այլ դեռահասներ, անկառավարելի է դարձել ու փախել տնից փողոց: Արդեն 14 տարեկանում նա հղիացել է, լույս աշխարհ բերել անկենսունակ երեխայի: Հենց այդ ժամանակ էլ մայրն ուղարկել է դստերը հոր մոտ' Նեշվիլ:

Հայրը բոլորովին տարբեր էր: Նա իր դաստիարակության շեշտը դրեց կրթության վրա: Շատ շուտով հայրական խնամքն արեց իր գործն, ու անճոռնի ճուտիկը սկսեց հիանալի կարապ դառնալ: Օփրան մտավ վաստակավոր ուսանողների ցանկի մեջ ու ճանաչվեց «Most Popular Girl» (ամենահեղինակավոր աղջիկ):

Նա հաղթեց ճարտասանության մի մրցույթ, ինչը թույլ տվեց ընդունվել Տեննեսի նահանգի համալսարան, որն ասես համալսարան է սևամորթ ամերիկացինրի համար: Այնտեղ Օփրան ուսումնասիրեց հաղորդակցություն: Չափահաս դառնալուն պես նա նաև սկսեց աչք շոյել իր գեղեցկությամբ' 18 տարեկանում հաղթելով Miss Black Tennessee գեղեցկության մրցույթում:

Այդ օրվանից հաղթանակները հաջորդեցին մեկը մյուսին: Փոքրիկ աղջնակը, ով տատիկի խոսքերով մանուկ հասակում հարցազրույց էր վարում տիկնիկների ու ագռավների հետ, կյանքի կոչեց վաղեմի երազանքը: Արդեն 17 տարեկանում նա և' սովորում էր, և' աշխատում, ամենաերիտասարդ աղջիկն էր այդ տարիների զլմ-ներում և Նեշվիլի հեռուստատեսության առաջին կին թղթակիցն էր: Այսպես նա աստիճանաբար հարգանք ու ճանաչում ձեռք բերեց և արդեն 1986-ին ստեղծեց իր հեղինակային «Օփրա Ուինֆրիի շոուն», որն իր հեղինակին դարձրեց ԱՄՆ-ի ամենահարուստ ու ազդեցիկ կինը:

ԱՄՆ-ում ընդունված է համարել, որ հենց Օփրայի շոուն նպաստեց Ջորջ Բուշ կրտսերի հաղթանակին նախագահական ընտրություններում, քանի որ այդ շոուի հերթական թողարկումներից մեկի ժամանակ Բուշն անվանեց Օփրային ամերիկուհու իդեալ ու համբուրեց նրա այտը, Օփրան էլ ժպիտով հարվածեց նրա ուսին ու ասաց, որ նա իսկական տղամարդ է: Հենց միայն դա բավական եղավ, որ միլիոնավոր ամերիկուհիների համակրանքը թեքվի Ջորջ Բուշի կողմը:

Այսօր Օփրա Ուինֆրին ունի նաև սեփական հեռուստատեսություն' OWN, ապրում է առանձնատանը, որ ձեռք է բերել 50 մլն դոլարով, ունի բազմաթիվ այլ տներ ու առանձնատներ, որոնց մեծ մասում երբեք չի ապրել: Օփրան արդեն 20 տարի ապրում է ընկերոջ' Ստեդման Գրեհեմի հետ, բայց առաջին երեխայի մահից հետո նա դեռևս այլ երեխաներ չունի:

 

Ասում են' իր իսկ ստեղծած Africa’s Oprah Winfrey Leadership Academy for Girls -ի աղջիկները նրա համար ասես հարազատ երեխաներ լինեն:

Նա պլանավորում է ապագայում ապրել իր թոշակով աղջիկների համալսարանական քաղաքում: « Ես ուզում եմ աղջիկներիս կողքին լինել և ունենալ նրանց տեսնելու հնարավորություն», - մի առիթով հայտնել է Օփրան: ԱՄՆ-ն մինչ օրս էլ հիշում է Newsweek-ի ցուցադրած այն կադրերը, որոնցում դպրոցական աղջնակ Տելեսու Սումբխին գրկել էր Օփրային ու ասում էր. «Այժմ մենք Ձեր դուստրերն ենք»: Գայլ Կինգն էլ'Օփրայի լավագույն ընկերուհին, մի առիթով ասել է . «Նա ստեղծված է մայրանալու համար: Այսպես թե այնպես, դա տեղի ունեցավ»:

Ի դեպ, Գայլ Կինգի ու Օփրայի հարաբերությունները հեռուստահաղորդավարուհու կյանքի մութ թվացող անկյուններից են:

Գայլը The Gayle King Show-ի հաղորդավարուհին էր, իսկ այժմ խմբագրում է the Oprah Magazine-ը: Այն բանից հետո, երբ Օփրան ու Գայլը միասին նկարահանվեցին մի ֆիլմում, սկսեցին լուրեր պտտվել նրանց համասեռամոլության մասին: Այդ կապակցությամբ Օփրան իր պարբերականի 2006 թվականի օգոստոսյան համարում գրեց. «Ես հասկանում եմ' ինչու են մարդիկ կարծում, թե մենք համասեռականներ ենք: Մեր մշակույթում կանանց հարաբերությունները սահմանված չեն: Հասկանում եմ' ինչու են պիտակ կպցնում. ինչպե՞ս կարող ես մտերիմ լինել մեկի հետ, եթե սեքսուալության խնդիր չկա: Մարդիկ կարծում են, թե ես պետք է վախենամ, ամաչեմ ու խուսափեմ հոմոսեքսուալիզմից… հիմարություններ»:

2009-ին Օփրան իր միկրոբլոգն ստեղծեց Twitter սոցիալական կայքում և թողեց առաջին գրառումը. «Բարև Twitter-ի բորոր օգտատերերին, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ռեալ զգում եմ 21-րդ դարը»: Միկրոբլոգի բացումից 2 ժամ անց դրան արդեն գրանցվել էին 100 հազարից ավել մարդիկ, ինչը ևս մեկ անգամ հաստատեց Օփրայի կարևորությունը 21-րդ դարի ինֆորմացիոն ոլորտում:

Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ ունեք և ավելին կստանաք: Եթե կենտրոնանաք չունեցածի վրա, ունեցածը երբեք չի բավականացնի:

Մենք չենք կարող դառնալ այն, ինչ ուզում ենք, եթե մնանաք այն, ինչ կանք:

Արեք մի բան, ինչն ըստ Ձեզ չեք կարող անել: Պարտվեք: Մեկ անգամ էլ փորձեք, և Ձեզ մոտ ավելի լավ կստացվի: Միակ մարդիկ, ովքեր երբեք չեն պարտվում, նրանք են, ովքեր չեն ձգտում ավելիին:

Կյանքի ողջ իմաստն այն է, որ կարողանանք ամբողջությամբ դառնալ այն մարդը, որ պետք է դառնանք:

Շրջապատեք Ձեզ միայն այն մարդկանցով, ովքեր ապագայում կօգնեն Ձեզ բարձրանալ:

Դուք հաջողության տանող ճանապարհին եք, եթե կատարում եք աշխատանք, որի դիմաց Ձեզ չեն վճարում:

Ես չեմ հավատում անհաջողությանը: Չկա անհաջողություն, եթե կա հաճույք գործն անելու գործընթացում:

Դուք կստանաք կյանքից միայն այն, ինչ կհանդգնեք պահանջել: Մի վախեցեք բարձրացնել նշաձողը:

Հաջողության հասնելու գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Աշխատեք և կհասնեք նպատակին:

Լարա Առաքելյան

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10704 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 581 անգամ
01.05.2024
Դիտվել է 396 անգամ
26.04.2024
Դիտվել է 232 անգամ
27.04.2024
Դիտվել է 230 անգամ
30.04.2024
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster