Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մեկ ամսում 1500 մարդ հավատաց ինձ ու կցվեց իմ բիզնեսին. ԱՐԻԱԴՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

18.08.2012

LN-ի հյուրասրահում է բիզնես լեդի, FM GROUP ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արիադնա Առաքելյանը:

 

- Կոսմետիկայի բիզնեսն այն գործն է, որով միշտ երազե՞լ եք զբաղվել:

- Ես միշտ ուզել եմ զբաղվել կանանց հետ կապված բիզնեսով: Դա ինձ դուր է գալիս: Միշտ նկատել եմ, որ այդ ոլորտում շատ գովազդ կա, քիչ որակ: Ես կարող եմ պարզ ճակատով ասել, որ մեր FM Group-ի արտադրանքը որակյալ է:

- Ձեր բիզնեսը ոչ միայն կանանց համար է, այլև մի տեսակ շատ կանացի, թեև այդ գործով զբաղվող տղամարդիկ էլ կան:

- Ես Հայաստանում առաջին կին պարֆյումերն եմ. մինչ այդ տղամարդիկ են եղել միայն: Եվ արդեն շատ տեղերից (նաեւ արտասահմանից) բազմաթիվ հրավերներ եմ ստանում որպես էքսպերտ. այս գործում կանանց հանդեպ վստահությունն ավելի մեծ է: Իմ բիզնեսը տարբերվում է նրանով, որ մենք միայն վաճառքով չենք զբաղված, այլև սովորեցնելով…

- Ինչպե՞ս արեցիք առաջին քայլերն այս ոլորտում:

- Շատ դժվար էր: Բայց այնպես ստացվեց, որ մեկ ամսում մոտ 1500 մարդ հավատաց ինձ ու կցվեց իմ բիզնեսին: FM Group-ի մասին իմացա Ուկրիաինայում, երբ ծանոթացա ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ եւ նա, ասաց, որ ես կարող եմ մտածել Հայաստանում ներկայացուցչություն բացելու ուղղությամբ: Մոտ մեկ ամիս ուսումնասիրեցի ընկերությունը եւ այն ինձ շատ հետաքրքրեց: Այդ ժամանակ ամուսինս բժշկական կենտրոն ուներ Ուկրաինայում, եւ զբաղվում էի այդ կենտրոնի աշխատանքների բիզնեսային հարցերով: Մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է ռիսկի դիմել եւ փորձել Հայաստանում բացել FM Group-ի ներկայացուցչություն:

- Կարծում եմ՝ հատկապես կնոջ համար բավական լուրջ ռիսկ է:

-Բոլորը զարմացած էին, այո: Բայց ասում են, չէ, «ով ռիսկի չի գնում, շամպայն չի խմում»: Ես անընդհատ կրկնում էի ինքս ինձ, որ ես կարող եմ, ամեն ինչ իմ ձեռքերում է: Իմ ցանկությունն այնքան մեծ էր, որ ես անգամ երազ տեսա եւ դա ընդունեցի որպես կանխագուշակություն. երազումս շրջապատված էի շատ կանանցով, ովքեր ուրախ-ուրախ ապրանքներ էին գնում ինձնից:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

-Երկու նոր ծրագրի վրա ենք աշխատում հիմա: Դրանցից հատկապես առաջինը ինձ շատ է գրավում. կոչվում է «Գտիր քո իմիջը»: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին կարողանա իր գեղեցկությունը ճիշտ մատուցել եւ դա անի ինքնուրույն: Այս ծրագրի շրջանակում մենք օգնում ենք կնոջը գտնել իր իմիջը, կարողանալ ինքնուրույն պրոֆեսիոնալ դիմահարդարվել: Մենք դա սովորեցնում ենք 10 օրվա ընթացքում: Մյուս ծրագրի շրջանակում պատրաստում ենք պրոֆեսիոնալների, որոնք հետո աշխատանքի են անցնում տարբեր գեղեցկության սրահներում:

- Որո՞նք են այն գլխավոր կանոնները բիզնեսում, որոնցով Դուք առաջնորդվում եք:

- Շուկայի գրավում առաջին հերթին: Շուկան գտնել, ռեալիզացնել, կազմակերպել հաջող առեւտուր. դա բավականին բարդ է: Մենք մեր գնորդների հետ հանդիպելու, նրանց հետ տարբեր միջոցառումներ անցկացնելու առիթներ ենք ստեղծում, որոնք ինձ օգնում են նոր շուկա ձեռք բերել: Բացի այդ, բիզնեսի աշխարհում պետք է հոգեբան լինել. նաեւ դա է իմ հաջողության գրավականներից մեկը:

- Ասում են՝ լիդերները նաեւ լավ ընթերցողներ են (The leaders are readers): Որո՞նք են Ձեր սեղանի գրքերը:

-Շատ եմ սիրում Կիոսակիի գրքերը, հատկապես «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գործը: Երբ ես այն կարդացի առաջին անգամ, հասկացա, որ սխալ եմ ապրել, սխալ եմ բիզնես արել: Ֆինանսական աշխարհի մեխանիզմների նրա առաջարկած մոդելը լրիվ փոխեց իմ պատկերացումները:

- Բիզնես լեդին ի՞նչ դժվարությունների է հանդիպում Հայաստանում:

- Ասեմ, որ Հայաստանում ես ոչ մի առանձնահատուկ դժվարության չեմ հանդիպում: Վերջերս մաքսակետում էի եւ ինքս զգացի, թե մեր տղամարդիկ ինչքան են հարգում գործարար կնոջը: Ամեն տեղ հարգանք ու կանաչ լույս է քեզ համար. անցել են ժամանակները, երբ անսովոր էր կնոջը բիզնեսում տեսնելը:

- Սեփական բիզնես սկսելը շատ կանանց երազանքն է, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր տատանվում են առաջին քայլն անել:

- Չվախենալ: Եթե չվախենաք, Ձեր երազանքը կիրականանա: Իհարկե, ինչպես ասում են, պետք է յոթ չափել, մեկ կտրել, բայց չափելուց հետո անպայման կտրեք…

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8806 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 1022 անգամ
06.05.2025
Դիտվել է 632 անգամ
03.05.2025
Դիտվել է 387 անգամ
07.05.2025
Դիտվել է 374 անգամ
08.05.2025
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster