Կակաոն լավացնում է հիշողությունը
14.08.2012
Ամերիկացի եւ իտալացի գիտնականները գրեթե միաժամանակ վերջերս հրապարակեցին հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ կակաոն ակտիվորեն նպաստում է լավ հիշողություն ունենալուն: Ֆլավոնոլ կոչվող էլեմենտները, որոնցով բացատրվում է կակաոյի՝ հիշողությանը նպաստող հատկությունը, պարունակվում են նաեւ խաղողի, թեյի, խնձորի, կարմիր գինու մեջ: Բայց, ինչպես պնդում են գիտնականները, ամենից շատ դրանք հենց կակաոյի մեջ են:
Նրանց կատարած փորձը ցույց է տալիս, որ ութ շաբաթ ամեն օր կակաո օգտագործելու դեպքում հնարավոր է անգամ ծերունական թուլամտությունը կանխարգելել: Դիտվել է 4377 անգամ
|