-Ի՞նչ ես կարծում' միջազգային մրցույթներին մասնակցելը նոր հորիզոններ է բացում արտիստի համար, օգնում է նրան ավելի ամրապնդվել երգարվեստում, թե՞, ինչպես հաճախ է պատահում, դուրս է մղում ոլորտից' կարիերայում մեծ պաուզա դնելով:
-Չէ, միանշանակ նոր հորիզոններ են բացվում արտիստի համար, նոր կապեր, ծանոթություններ: Եթե իրեն լավ է դրսևորում մրցույթի շրջանակներում, միանշանակ հորիզոններն ընդլայնվում են իր առաջ: Կարևոր չէ՝ առաջին տեղը զբաղեցրեց, երկրորդ, թե երրորդ: Կարևորը' այն ինչ անում ես, դուր գա հանդիսատեսին:
-«Նոր ալիքը» նոր ալիք բերե՞ց կյանքումդ:
-Մեծ փորձ բերեց, նոր ծանոթություններ, առաջարկներ: Թե ինչքանով հետագայում դրանք կիրականացվեն, ժամանակը ցույց կտա: Բայց ամեն դեպքում նոր ալիքներ բերեց:
-Դեռ 2011-ից նորալիքյան դառը փորձ ունեիր, չկա՞ր մտավախություն, որ այս անգամ էլ լարվածություն կլինի մեր պատվիրակության նկատմամբ: Ինչպիսի՞ն էր այս տարի վերաբերմունքը, խնդիրներ չե՞ս ունեցել:
-Չէ, մտավախություն չկար: Այդ փորձն օգնեց ինձ շտկել այն, ինչ խանգարեց ինձ անցյալ տարի: Ռևզինի հետ շփման հարցում փորձ ունեի, դա շատ օգնեց: Շատ լավ անցավ մրցույթը: Փորձերն էլ շատ արդյունավետ էին, Ռևզինի խորհուրդները վարպետության դասերի նման մի բան էին, որոնք շատ պետք եկան բեմում, և հաստատ հետագայում էլ օգտակար կլինեն: Շատ ոգևորող փաստ էր, որ այլ ազգերի հիմնական ֆավորիտը Հայաստանն էր:
-Քո և ուկրաինուհու ընկերական հարաբերությունները մամուլը որակեց որպես սիրավեպ, ինչպե՞ս ես վերաբերվում այսպիսի բամբասանքներին:
-Նորմալ եմ վերաբերվում բամբասանքներին: Դա մի բան է, որ միշտ էլ լինելու է կողքից: Պետք է պատրաստ լինես, որ դա միշտ էլ լավ կարծիքների հետ մեկտեղ լինելու է:
- Բազմիցս ասել ես, որ սիրելի ունես, դեռ անգամ «Հայ սուպերսթար»-ի ժամանակ ներկայացրել ես...
-Հիմա չունեմ...
-Իսկ բնավորությամբ, Սուրեն, ավելի շատ կարիերիստ ես,թե…
-Էությամբ ռոմանտիկ եմ: Ինձ համար ոչ միայն կարիերան, այլև անձնական հարաբերությունները մեծ դեր ունեն իմ կյանքում: Այնպես չէ, որ մի գծով միայն կարիերան է առաջ գնում և վերջ:
-Իսկ խենթություններն առհասարակ քե՞զ համար են:
-Միանշանակ: Առանց դրա շատ անհետաքրքիր կլիներ: Ոչ միայն անձնական հարաբերությունների մեջ, այլև բեմի վրա պետք է լինի խենթություն:
-Սուրեն Առուստամյանին մարդիկ ճանաչեցին «Հայ սուպերսթար» նախագծից: Ի՞նչ տվեց այն քեզ:
-Նախ ճանաչվածություն, հետո մի ուրիշ փորձ ու հաճույք է հեռուստատեսությունում աշխատելը, նկարահանումները: Իսկ ամենակարևորը' ես նվագեցի Deep Purple խմբի հետ, որն իմ կյանքի ամենամեծ, ամենավառ իրադարձություւնն էր, որ կարող էր լինել ընդհանրապես: Մինչև հիմա հազիվ եմ կարողանում հավատալ դրան (ծիծաղում է-LN):
-Փոխել է արդյոք ճանաչվածությունը Սուրեն Առուստամյանին:
-Ճանաչվածությունն ինձ չի փոխել: Դա ոչ միայն իմ,այլև ինձ շրջապատողների կարծիքն է:
-Հաճախ ես ստեղծագործում: Ի՞նչը կամ ո՞վ կարող է քեզ համար մուսա դառնալ: Հավատո՞ւմ ես կնոջ տեսքով մուսաների:
-Տարբեր: Միանշանակ հավատում եմ կնոջ տեսքով մուսաների: Մուսա կարող է դառնալ այն մարդը, ում մասին այդ պահին կմտածեմ, ում հանդեպ զգացմունքներ կունենամ, ում կցանկանամ ընդհանրապես այդ պահին: Պարտադիր չէ, որ լինի կին, կարող է լինել տրամադրություն, իրավիճակ:
-Կիթառը դարձել է Սուրեն Առուստամյանի կերպարի անբաժանելի մասը: Կգա՞ ժամանակ, երբ նվագելն ավելի կարևոր լինի քեզ համար, քան երգելը:
-Հիմա էլ ինձ մոտ այդպես է: Առաջնային ինձ համար կիթառն է և հետո միայն երգելը:
-Յան Գիլանի հետ զուգերգը քեզ համար մեծ փորձ էր, համաշխարհային աստղերից էլ ո՞ւմ հետ կցանկանայիր երգել:
-Դե իմ երազանքը, ամենանվիրական երազանքս Էրիկ Կլեփտոնի հետ նվագելն է: Համ նպատակ է, համ երազանք:
-Ունե՞ս մանկական երազանքներ, որոնք չեն կատարվել:
-Փոքր ժամանակ երազում էի օլիմպիական չեմպիոն դառնալ: Որովհետև շատ փոքր տարիքից լուրջ սպորտով եմ զբաղվել' բռնցքամարտով, 6 տարեկանից մինչև 16 տարեկան պարապել եմ, ու էդ ընթացքում դա էր երազանքս:
-Իսկ ինչո՞ւ չիրականացավ:
-Երբ 14 տարեկանից սկսեցի երաժշտությամբ զբաղվել, փոխվեցին նպատակներս: Պետք է ընտրեի երկուսից մեկը, որովհետև շատ ծայրահեղ մասնագիտություներ են բռնցքամարտն ու երաժշտությունը: Մեկը մյուսին կխանգարեր, դրա համար պետք է ընտրություն կատարեի: Ինձ ավելի հոգեհարազատ գտնվեց երաժտությունը:
-Մինչեւ հիմա ունեցածդ ամենամեծ նվաճումը կնշե՞ս:
-Ամենամեծ նվաճումս այն է, որ կյանքում գտել եմ այն, ինչը սիրում եմ ու ինչով ուզում եմ զբաղվել: Երբ 14 տարեկանում կիթառը վերցրի ձեռքս, դա դարձավ իմ ամենամեծ նվաճումը:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։