|
2012 թ. Օլիմպիական խաղերի մասնակից գեղեցկուհիները
08.02.2012
Հայտնի են այս տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակից ամենագեղեցիկ մարզուհիները: Ցուցակը, որում ներկայացված են 9 գեղեցկուհիներ տարբեր շրջաններից, կազմել է խաղերի գլխավոր հովանավոր «Procter & Gamble» ընկերությունը: Ցուցակում չեն ընդգրկվել համաշխարհային սպորտի ճանաչված գեղեցկուհիներ Մարիա Շարապովան, Ելենա Իսինբաեվան և Անա Իվանովիչը: Գեղեցկուհիների ցուցակը կազմողները հնարավորության սահմաններում փորձել են ներկայացնել կանացի գեղեցկության տարբեր տիպեր:
Վիկտորյա Պենդլտոն (հեծանվասպորտ,Մեծ Բրիտանիա), օլիմպիական չեմպիոնուհի, աշխարհի ութակի չեմպիոնուհի

Այա Տերակավա (լող, Ճապոնիա)

Աննամեյ Պիրս (լող, Կանադա), օլիմպիական չեմպիոնուհի, 200 մ հեռավորությամբ բրասսի աշխարհի ռեկորդակիր

Վու Մինսյա (ցատկալող, Չինաստան) օլիմպիական երկակի չեմպիոն

Գիզելլա Դուլկո (թենիս, Արգենտինա)

Ժակլին Կարվալյո (վոլեյբոլ, Բրազիլիա), օլիմպիական չեմպիոնուհի ազգային հավաքականում

Նատալի Կոգլին (լող, ԱՄՆ), օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնուհի և աշխարհի չեմպիոնուհի

Պաոլա Էսպինոսա (ցատկալող, Մեքսիկա) Պեկինում կայացած օլիմպիադայի երկակի մրցանակակիր

Եվգենյա Կանաեւա (գեղարվեստական մարմնամարզություն, Ռուսաստան), օլիմպիական չեմպիոնուհի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնուհի

Դիտվել է 1862 անգամ
|