Ուշ հղիությունը պաշտպանում է քաղցկեղից
30.07.2012
Այսօր ավելի շատ կանայք են ուշ տարիքում հղիանալու որոշում կայացնում, եւ պարզվում է, որ դա շատ լավ է: Ուռուցքաբանները հավաստում են, որ մեծ տարիքում հղիությունը օգտակար է կնոջ առողջության համար. այն պաշտպանում է արգանդի վզիկի քաղցկեղից:
Վերջինս բավական տարածված է հատկապես 50-65 տարեկան կանանց շրջանում: Հյուսիսային Կալիֆորնիայի բժշկական համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ 35 տարեկանից հետո ծննդաբերած կանանց շրջանում հիվանդության զարգացման հավանականությունը կրկնակի քիչ է: Գիտնականների եզրակացմամբ, հղիության ընթացքում հատուկ հորմոն է արտադրվում, որը արդյունավետ պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ: Դիտվել է 4340 անգամ
|