Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Երբ lady-ն մոռացավ lord-ի կողոսկրը

07.02.2012

Անգլիացիները դեռ իրենց համար չեն հստակեցրել, թե ինչ է ի սկզբանե նշանակել lady-ն' բառի հիմքում փնտրել  «հացթուխ կի՞ն» ստուգաբանությունը, թե՞ այն կապել lord-ի հետ: Բայց կարծում եմ' գոնե մեր դարում նրանք կարող ենք հանգիստ վերջ տալ այս վեճին. այսօր իրեն լեդի կարող է համարել թե’ հացթուխը, թե’ լորդի կինը… Եվ ի՞նչն է հատկապես հետաքրքիր' ինչքան քչացան լորդերը, այնքան շատացան լեդիները: Երեւի կանանց ավելի շատ են գրավում լքված դղյակները: Կամ գուցե տղամարդի՞կ ավելի երկար հիշողություն ունեն եւ ավելի ռոմանտի՞կ են: Փաստն այն է, որ ոչ մի տղամարդու ինքնասիրությունը շոյելու համար նրան այսօր  «լորդ» չես անվանի, իսկ արևմտյան մշակույթում էլ ինչպե՞ս դիմել կնոջը, եթե ոչ լե’դի:


Բայց եթե ոչ լորդերի, լեդիները շարունակում են իրենց կողքին փնտրել գոնե ազնվայրերի … Ladies and gentlemen, վաղուց չեն գրվում հեքիաթներ' արքայադուստրերի մասին, որ ասպետներից պահանջում են իրենց համար գտնել անմահական խնձորը կամ կենաց աղբյուրը, ու ոչ էլ յոթ օրուգիշեր տեւող հարսանիքների: Բայց դա դեռ չի նշանակում, որ հեքիաթները գրվում էին ավելի անհավանական ժամանակներում, քան Facebook-ի ու Skype-ի դարն է: Սա փնտրելու ու գտնելու, սա հնարավորությունների դար է: Սա անվերջ file-երով հիշողություններ ունենալու դարն է, բայց նաեւ' delete-ի, երբ ուզում ես մոռանալ…

Տ.Մ.

Դիտվել է 4352 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 856 անգամ
16.06.2026
Դիտվել է 347 անգամ
17.06.2026
Դիտվել է 264 անգամ
18.06.2026
Դիտվել է 210 անգամ
19.06.2026
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster