Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իրոնիա, խելք, սեքսուալություն. ՎԻԱ ԳՐԱ

14.07.2012

Նրանց անունները չեն էլ հասցնում հիշել, երբ նրանք հեռանում են: Նրանք ամենասեքսուալն են շատ-շատերի համար ու պահպանում են այդ չհռչակված տիտղոսն արդեն մեկ տասնյակ տարուց ավել: Նրանք մերկանում են, բայց չեն անցնում թույլատրելիի սահմանը: Նրանք 21-րդ դարի ռուսական ու ուկրաինական շուու բիզնեսի կանանց ամենահաջողված խմբի անդամներն են' Վիա Գրայի մենակատարները:

Իսկ ամեն ինչ սկսվեց երկու տաղանդավոր տղամարդկանց համագործակցությունից: Դմիտրի Կոստյուկն ու Կոստանդին Մելաձեն միացան, ստեղծեցին խումբ ու այդ խումբը դարձավ ամենաքննարկվողն ու հետաքրքիրը դաշտում, և միայն հետո, երբ խմբի անդամներն սկսեցին փոխարինել մեկը մյուսին, պարզ դարձավ' այդ տասնյակ աղջիկներից կազմված խումբը մեկ դերասանի թատրոն է, իսկ այդ դերասանը ոչ թե բեմում բարձրախոսի առաջ է, այլ կուլիսներում: Այդ դերասանը Կոստանդին Մելաձեն է: Եվ ո՞վ կարող է ավելի լավ պատմել այդ մարդու ու խմբի ստեղծման մասին, եթե ոչ գաղափարի հեղինակը' Դմիտրի Կոստյուկը. «Ես վաղուց մտորում է նոր տաղանդներ բացահայտելու իմ կարողությունը ռեալիզացնելու մասին: Եվ աճելով այդ միտքը վերածվեց կանանց կոլեկտիվ ստեղծելու գաղափարին: Այդ գաղափարը կյանքի կոչվեց շնորհիվ Կոստյայի հետ իմ հանդիպման: Այդ ժամանակ ես լսեցի Վալերի Մելաձեի ինչ-որ մեծ եղբոր մասին, իսկ ես տեղյակ չէի, որ սիրելի երգիչը ունի նաև եղբայր' ինչ-որ Կոստանդին: Նրա անունն իհարկե գրվում էր Վալերայի երգերի տակ' իբրև հեղինակ, բայց ո՞վ էր կարդում այդ գրվածը: Մի խոսքով' ինձ բախտ վիճակվեց անձամբ հանդիպել Կոստանդին Մելաձեին: Ես հարցրեցի. «Ներեցեք, մի՞թե իրոք դուք եք ստեղծում Ձեր եղբոր երգերի երաժշտությունը»: Նա ասաց' այո: Ես շարունակեցի. «Կներեք, բայց մի՞թե բառերն էլ եք դուք գրում»: Պատասխանը կրկին դրական էր: Ես ապշած էի: Իմ առջև նստած էր իսկական տաղանդ, այն մարդը, ում փնտրում էի, ում երգերը սիրում էի և ում հետ ուզում էի աշխատել: Ամեն ինչ այնքան թեթև ստացվեց: Մենք հիվանդագին չէինք մտածում խումբ ստեղծել, այլ պարզապես ստեղծում էինք: Մի օր ես հրավիրեցի լսումների Ալյոնա Վիննիցկայային, ով այդ ժամանկ դիջեյ էր, և ում ես լավ գիտեի:

Նրա մեջ ինչ-որ երեխայական բան կար այդ տարիներին, ու աշխատնքը էլ ավելի թեթև դարձավ: Ամեն ինչ կատակի նման էր: Իսկ, ինչպես ասել է մեծերից մեկը, ամեն հանճարեղ բան կատակով է ծնվում»:

Երբ պրոդյուսերներն հասկացան, որ արված աշխատանքը ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու ժամանակն է, խմբում էր միայն Ալյոնան, իսկ նա միայնակ դեռ պատրաստ չէր բեմ դուրս գալու: Որոշվեց քասթինգ կազմակերպել: Արդյունքում ընտրվեցին քիչ թե շատ համապատասխան երկու աղջիկներ, որոնցից մեկը, ստանալով նամակը, թե կարող է ներկայանալ ստուդիա, պատասխանեց, որ նշանվել է ու ուզում է ընտանիք կազմել: Իսկ մյուս աղջիկը, ով մինչ օրս էլ ամեն ինչ պատրաստ է տալ ու զոհել հանուն բեմի, ոչ թե եկավ, այլ վազեց ստուդիա: Նա Նադեժդա Գրանովսկայան էր, ում քասթինգի կադրերը նայելիս դժվար է հավատալ, որ հետո հենց նա կդառնա Վիա Գրայի ամենաերկարակյաց անդամը: 

Իսկ ինչու՞ հենց Վիա Գրա: Կա մի քանի տեսակետ: Նախ' «ВИА»-ն ' ռուսերեն հապավում է, որ նշանակում է «Вокально-инструментальный ансамбль»' «վոկալ-գործիքային անսամբլ», իսկ «Гра»-ն ուկրաիներենից թարգմանվում է «խաղ»: Կա կարծիք, թե խմբի անունը նրա առաջին անդամների անունների ու ազգանունների համաձույլն է, այսպես, «Վի»-ն' Վիննեցկայա ազգանվան առաջին երկու տառը, «Ա»-ն Նույն անդամի անվան սկզբնատառը, համապատասխանաբար «Գրա»-ն Գրանովսկայա ազգանվան առաջին երեք տառերը: Այսպես, թե այնպես, միևնույնն է խմբի անվանումը բոլորի մոտ ասոցացվում է տղամարդկանց պոտենցիան բարձրացնեղ համանուն դեղի հետ: Ռուս սեքսոպաթոլոգներից ոմանք պնդում են, որ իրենց այցելուների մոտ սեռական ակտիվությունը երեք ժամով երկար է տևում Վիա Գրա խմբի տեսահոլովակները նայելուց հետո' համեմատած նույնանուն դեղամիջոցի ազդեցության հետ:

Ինչևէ, խումբը ձևավորվեց իբրև դուետ, ու առաջին այդ փորձն էլ հաջողությամբ պսակվեց: Հենց Ալյոնա Վիննեցկայան ու Նադեժդա Գրանովսկայան կատարեցին լեգենդար «Փորձ համար հինգ» հիթը, որ դարձրեց դուետը մեգահայտնի:

Շատ շուտով պարզվեց, որ Նադեժդա Գրանովսկայան հղի է ու պետք է որոշ ժամանակով լքի խումբը, նա արձակուրդ վերցրեց, իսկ փոխարենը ժամանակավորապես խմբում հայտնվեց Տատյանա Նայնիկը: Որոշ ժամանակ անց խումբը համալրվեց ու դարձավ եռյակ: Վիա Գրայի նոր աստղը Աննա Սեդակովան էր, ով դարձավ Վիա Գրայի մյուս երկարակյաց անդամը, և ով իր սեքսուալության մասին ասում է. «Սեքսուալության գաղտնիքը պլաստիկ վիրահատությունն ու կոսմետիկ միջոցները չեն, այլ վստահ լինելը, որ գեղեցիկ ես: Մինչև համոզված չլինես քո գեղեցկության հարցում, շարունակ մտածելու ես, որ քեզ դեռ մի բան պակասում է»:

Ի տարբերություն Աննայի, Տատյանա Նայնիկը երկար չմնաց խմբում:

Նա տեղը զիջեց արձակուրդից վերադարձած Նադյային: Չնայած սրան' երկրպագուներն ընդմիշտ կհիշեն Նայնիկին «Ստոպ, ստոպ, ստոպ» տեսահոլովակից:

2003 թվականին Ալյոնա Վիննիցկայան հասկացավ, որ ձգտում է սոլո կարիերայի ու լքեց խումբը: Նրա տեղը լրացնելու համար կրկին քասթինգ հայտարարվեց, որի արդյուքում մասնակիցներից մեկին' Վերա Բրեժնևային, փորձաշրջան տրվեց, և նա ոչ միայն արդարացրեց, այլև գերազանցեց սպասելիքները. «Ես հասկանում էի' կամ հիմա, կամ երբեք: Աշխատում էի ինձ վրա ամեն վայրկյան, քաշ էի գցում' հասկանալով, որ եթե այդ շանսը չօգտագործեմ, ուրիշը կարող է պարզապես չլինել»:

Վերա Բրեժնևայի խմբում հայտնվելու հենց առաջին պահից կանանց այս կոլեկտիվի անունը թնդաց, բոլորը միաբերան հաստատեցին, որ իդեալական կազմը գտնված է: Կոստանդին Մելաձեն ինքը խոստովանեց. «Երբ ես միասին տեսա Նադյային, Աննային ու Վերային, հասկացա' դա իդեալն է, որ փնտրում էի:

Հասկացա, որ հիմա մեգափառքի կարժանանք, կունենանք լավագույն խումբը: Սկսեցինք աշխատել ֆանտաստիկ արագությամբ, այլ երաժշտություն գրել, այլ բան ստեղծել, այլ տեսահոլովակներ մտածել: Մեզ ոչ ոք ու ոչինչ չէր խանգարում, որովհետև հրաշք էր կատարվել' հոգիների բացարձակ համապատասխանություն էր ստեղծվել»: Այո, և պատահական չէ, որ Վերա Բրեժնևա, Նադեժդա Գրանովսկայա, Աննա Սեդակովա տրիոն կոչվեց Վիա Գրայի ոսկե կազմ: Համատեղ առաջին լուրջ գործերից մեկը'«Մի լքիր ինձ սիրելիս» հիթը, երկար ժամանակ առաջին հորիզոնականներն զբաղեցրեց երգի ամենատարբեր մրցույթներում:

Ոսկե կազմը մի բավական երկար ժամանակ համատեղ աշխատեց պրոդյուսերի եղբոր' Վալերի Մելաձեի հետ: Արդյունքում ծնվեցին «Ձգողականություն այլևս չկա», «Օվկիանոս ու երեք գետեր» երգերը:


Ոսկե կազմը, սակայն, շուտով խաթարվեց: 2004-ին Աննա Սեդակովան անցավ ազատ կարիերայի, և նրան փոխարինելու եկավ Սվետլանա Լոբոդան: Նա ևս երկարակյաց չէր: Ամբիցիոզ Լոբոդան շատ արագ փոխեց կոլեկտիվը սոլո-կարիերայի. «Ես ի սկզբանե գիտեի, որ երկար չեմ մնա խմբում, թեև, օրինակ, ի դեմս Նադյայի հիասքանչ ընկերուհի էի գտել»: 4 ամիս անց Լոբոդան հեռացավ խմբից, իսկ տարիներ հետո Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ բոլորը տեսան նրա սոլո-կարիերայի արդյունքը:

 

Այդ տարվա «Եվրատեսիլի» հաղթող Ռիբակը քայլում էր փողոցներով մի շապիկով, որի վրա գրված էր «Ես սիրում եմ Լոբոդային»: Չնայած Սվետան ընդամենը 4 ամիս աշխատեց Վիա Գրայում' հասցրեց նկարահանվել լավագույն երգերից մեկի տեսահալովակում: «Բիոլոգիա» երգը մինչ օրս թեթև փշաքաղություն է առաջացնում տղամարդկանց մոտ:

Սվետլանա Լոբոդային ևս արագ փոխարինող գտնվեց: Ալբինա Ջանաբաևան հաղթահարեց քասթինգը մեկ անգամ ու հիմնավորվեց խմբում առ այսօր:



2006-ին Նադեժդա Գրանովսկայան կրկին արձակուրդ խնդրեց: Նրան ժամանակավորապես փոխարինելու եկավ Քրիստինա Կոց-Գոտլիբը, բայց գլուխ չհանեց գործից, մասնակցեց ընդամենը 4 համերգի ու շատ արագ էլ զիջեց տեղը Օլգա Կորյագինային:

Վերջինս հիշվել է հատկապես «Իմ սիրելի շող» երգի տեսահոլովակով:


2007-ին Վիա Գրան ժամանակավորապես դուետ դարձավ: Շիկահեր Ալբինան ու սևահեր Մեսեդան միասին բավական աշխատանք կատարեցին:

Հասցրեցին նաև հիթային երգ ու տեսահոլովակ թողարկել: Խոսքը «Համբույրներ» երգի մասին է:

2008-ին խումբը համալրվեց «Միսս Ռուսաստան 2006» մրցույթի հաղթող Տատյանա Կոտովայով:

Նա Վիա Գրայում մնաց ուղիղ 2 տարի ու նկարահանվեց բազմաթիվ հայտնի երգերի տեսահոլովակներում, որոնցից հատկապես տպավորվել է «Էմանսիպեյշն»-ը:

2010-ին Կոտովային փոխարինեց Եվա Բուշմինան:

Իսկ Մեսեդան տեղը զիջեց խումբ վերադարձած լեգենդին' Նադեժդա Գրանովսկայային: Եվա Բուշմինան խումբ մտավ առանց քասթինգի. «Ամբողջ կյանքում վախեցել եմ քասթինգներից, երբ պետք է տեսախցիկի առաջ մի քանի վայրկյանում ցույց տալ ողջ հնարավորությունը: Ուրախ եմ, որ Վիա Գրա մտնելու համար քասթինգ չեմ անցել: Ես մասնակցում էի ուկրաինական «Աստղերի ֆաբրիկա - 3» երգի մրցույթին, որի պրոդյուսերը Կոստանդին Մելաձեն էր, որտեղ էլ նա նկատեց ինձ և հրավիրեց խումբ»: Եվայի դեբյուտը նշանավորվեց «Դուրս կորիր» երգով ու տեսահոովակով:

Խմբում անընդհատ ընթացող փոփոխությունների մասին Կոստանդին Մելաձեն մեկ անգամ չէ, որ խոսել է. «Ես առաջինն եմ զգում, երբ աղջիկներից մեկի կյանքում սիրելի տղամարդ է հայտնվում, քանի որ նրանք մի քիչ վերացած են սկսում պահել իրենց, աչքերում անառողջ փայլ է հայտնվում: Ես միանգամից հասկանում եմ, որ շուտով նրանք հեռանալու ցանկություն կհայտնեն և առաջինն եմ անհանգստանում, բայց ի՞նչ արած»:

Այսօր խմբում անհանգիստ վիճակ է: Ռուսական ԶԼՄ-ները շարունակ գրում են Վիա Գրայի քայքայման մասին: Նադեժդա Գրանովսկայան կրկին արձակուրդում է, բայց, ասում են, արդեն ընդմիշտ: Նա մամուլի ասուլիս է տվել և հայտնել խմբում տիրող խժդժությունների մասին. «Դեռ 2009-ին, երբ արձակուրդից հետ եկա խումբ, ասացի պրոդյուսերներին, որ Վիա Գրան այլևս այն չէ, ինչ էր ոսկե կազմի տարիներին, երբ խմբում էինք ես, Վերան ու Աննան: Այսօր ամեն ինչ ավելի վատ է: Խումբը պահպանվում է միայն շնորհիվ լավ «հունցված» բրենդի ու Կոստանդին Մելաձեի հիանալի երգերի»:
Բավական է հավելել միայն այն, որ Նադյային փոխարինելու եկած ուկրաինուհի Սանտա Դիմոպուլոսը ոչ մի կերպ լեզու չի գտնում Եվա Բուշմինայի հետ:

Եվ չնայած սրան' պրոդյուսերական բլոկը շարունակում է հիասքանչ երգեր ու տեսահոլովակներ թողարկել: Վերջին երգը' «Ալո, մամ»-ը պակաս չքննարկվեց: Եվս մեկ անգամ նայենք այդ երգի տեսահոլովակն ու հույս հայտնենք, որ խմբում դեռևս ամեն ինչ ավարտված չէ:

 

Աննա Սեդակովա. «Հիշում եմ, թե ինչ զագացի, երբ իմացա, որ սպսում եմ առաջնեկիս: 22 տարեկան էի, նույնքան անփորձ, որքան ծաղկուն էր կարիերաս Վիա Գրայում: Մեր հոնորարները շատ բարձր էին, համերգները գրանցված էին մեկ տարվա կտրվածքով: Եվ այդ ամենը պետք էր թողնել… Այդ ժամանակ ես կատարեցի կյանքիս լավագույն որոշումը, ու այդ որոշումը ամեն երեկո գալիս է իմ ննջասենյակ, մտնում վերմակիս տակ ու գրկում ինձ»:

Նադեժդա Գրանովսկայա. «Մեր օրերում դժվար է սիրել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս, քանի որ ամսագրերից, հեռուստաէկրանից քարոզվում է իդեալական գեղեցկություն»:
Սվետլանա Լոբոդա. «Սեքսուալությունը բնատուր է: Հնարավոր չէ սովորել այն»:

Վերա Բրեժնևա. «60 տարեկանում ինձ դժվար կլինի մնալ ԱՊՀ-ի ամենասեքսուալ կինը, բայց ես մի բան կմտածեմ»:

Ալբինա Ջանաբաևա. «Երբ խումբը նոր-նոր սկսեց գործել, դա իսկական բացահայտում էր: Բնական է, որ որակական նույն աստիճանը պահել հնարավոր չէր: Մենք փոխվում ենք, փոխվում է նաև մեր երաժշտությունը»:

Եվա Բուշմինա. «Իմ նշանաբանն  է' մտածված ուրախացիր և լռիր: Կյանքում ամեն ինչ արագ է փոխվում: Բավական է ներշնչես քեզ, թե ամենալավն ես, թե ամեն ինչ հիանալի կլինի, որ կորցնես ունեցածդ»:

Սանտա Դիմոպուլոս. «Չկան անհասանելի նպատակներ: Կա ծուլության բարձր տոկոս»:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 10383 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 569 անգամ
01.05.2024
Դիտվել է 366 անգամ
26.04.2024
Դիտվել է 227 անգամ
27.04.2024
Դիտվել է 221 անգամ
30.04.2024
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster