Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Պետք է անթերի լինի ամեն ինչ` վոկալից մինչև սանրվածք ու դիմահարդարում. ՍՈՖՒ ՄԽԵՅԱՆ

13.07.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Սոֆի Մխեյանը:

- Երկար ժամանակ կարծես Ձեզնից նորություն չկար. լռության այս էտապում պատրաստվեց միայն «2012» երգն ու տեսահոլովա՞կը, թե՞ էլի անակնկալների սպասենք:

-Գիտե՞ք' ինձ համար կարևորը ասելիքն է: Ես երբեք չեմ անում ինչ-որ բան պարզապես անելու համար կամ մտածելով, թե իմ մասին սկսել են քիչ խոսել: Այս պահին ասելիքը հասունացել էր, ու ծնվեց «2012»-ը: Կան նաև մի քանի այլ նախագծեր, որոնց մասին կխոսեմ, երբ ժամանակը գա: Եվ բացի դրանից, մինչև «2012»-ը այս տարի ես ևս երկու տեսահոլովակ եմ թողարկել' հունվարին «Ուզում եմ խոսել», մարտին՝ «Մամա»: Պարզապես «2012»-ը ամեն ինչով տարբերվեց, և աղմուկն այս երգի շուրջ, բնականաբար, ավելի տեսանելի դարձավ, քան մյուս երկուսի դեպքում: Իսկ ընդհանրապես, ես երբեք չեմ դադարում աշխատելուց, շարունակ համերգներ ու շրջագայություններ եմ ունենում: Օրինակ՝ ասեմ, որ ընդամենը մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ Կանադայից, որտեղ ունեի մենահամերգ: Բայց, ըստ էության, վերջին էտապի լուրջ գործը «2012» տեսահոլովակն էր, որը դիտելով, երևի թե, պարզ է դառնում, թե ուր էր կորել Սոֆին:

- Ինչու՞ «2012»:

-Այս տարին ինձ համար ֆանտաստիկ ռիթմով սկսվեց: Այսպես ասեմ' դեկտեմբերի 31-ի գիշերը' ժամը ուղիղ 00.00-ին ընտանիքիս նոր տարին շնորհավորելուց ընդամենը րոպեներ անց ես արդեն Հանրապետության հրապարակում էի, և 2012-ի առաջին ելույթն հենց իմն էր: Տպավորությունների այս արագությունն ու ակտիվությունը փոխանցվեց ողջ տարվա վրա: Ես նախկին տարիներին էլ եմ ծանրաբեռնված եղել, բայց այս տարվա ռիթմը բոլորովին այլ է, պահ է գալիս' հասկանում եմ, որ ժամանակի զգացողությունը կորցնում եմ այդ ռիթմի մեջ: Մի խոսքով, երբ հանդիպեցի Արթուր Ալեքի հետ, ով երաժշտության ու խոսքերի հեղինակն է, նա ինձ ներկայացրեց մեկ այլ երգ, որ շատ գեղեցիկ լիրիկական գործ էր, պարզապես գրված էր տղամարդու համար և կնոջ կատարմամբ տուժում էր: Հետո նա ինձ ցույց տվեց այս երգը, և ես միանգամից սիրեցի այն, քանի որ այն համապատասխանում էր ողջ տարվա բնույթին, ներառում էր եվրոպական ինչ-որ մոտիվներ: Այդ «ակտիվ» նմանությունից էլ ծնվեց վերնագիրը:

- Ի դեպ, եվրոպականի մասին: Շատերը Ձեզ քննադատեցին դրա համար…

-Դե գիտե՞ք, օրինակ, կրկներգում «օ»-երի այդ կուտակումները, որ շատ տարածված են եվրոպական երգարվեստում, հենց այնպես վերցնելու համար չեն վերցված: Դա ուղղակի մի տենդենց է, որ մի տեսակ «նորաձև» է դառնում որոշ էտապի ընթացքում, և երգիչները ոչ թե ուղղակի գողանում են իրարից, այլ աշխատանքային պրոցեսում հանգում են դրան, զգում են այդ երանգավորման կարիքը: Բացասական կարծիքներ, իհարկե, եղան: Հնարավոր չէ լավը լինել բոլորի համար: Բայց ես կարծում եմ, որ եթե մարդկանց 51 տոկոսին դուր է գալիս արածդ, ուրեմն հաղթել ես: Իսկ այս դեպքում, չեմ ուզում չափազանցնել, բայց տեսահոլովակն ու երգը դրական ընդունեց մարդկանց գրեթե 70 տոկոսը, կամ, նույնիսկ, ավել: Իմիջիայլոց, ասեմ, որ երգն առաջին անգամ հնչել է փակ տարածքում ապրիլի 8-ին' իմ ծննդյան օրը: Հենց այդ օրն առաջին անգամ ընկերներիս համար կատարելով երգն ու տեսնելով նրանց ոգևորությունը' հասկացա, որ այն անպայման պետք է տեսահոլովակ ունենա:

- Շատերը տեսահոլովակի Ձեր կերպարներում «մադոննայական» շտրիխներ նկատեցին, իսկ տղաներից մեկին կոչեցին «հայկական Pitbull» …

-Այո, նախ ասեմ, որ տեսահոլովակում երգի հեղինակ Արթուր Ալեքն է և Լազզարոն: Pitbull-ի հետ համեմատեցին հենց Լազզարոյին, բայց ընդամենը այն բանի համար, որ նա ճաղատ է և արևային ակնոց է կրում, ինչ-որ չեմ կարծում, թե նա հատուկ մտածել է Pitbull-ին նմանվելու մասին: Ինձ էլ ասացին, թե «մադոննայական» տարրեր կան, բայց չէ՞որ հենց նույն Մադոննան էլ հեծանիվ չի հորինում: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այն, ինչ որևէ մեկն այսօր անում է շոու բիզնեսում, կամա թե ակամա արդեն մի օր արվել է ուրիշի կողմից: Բայց իրականում ես այդ կարծիքներին նորմալ եմ վերաբերվում, քանի որ առանց դրանց քննարկում պատկերացնելն անհնար է: Միշտ էլ բացասական խոսքեր հնչում են:

-Տեսահոլովակում մի քանի անգամ փոխում եք կերպարը, սրա մասին ի՞նչ կասեք:

-Գիտե՞ք հենց սկզբից, երբ պարզ դարձավ, որ տեսակոլովակ է նկարահանվելու, ես ինքս ցանկություն հայտնեցի, որ զարգացում լինի, այսինքն՝ սկզբից ես պետք պարեի տղաների հետ, հետո' աղջիկների, հետո այդ ամենը պետք է միանար ու դառնար մի հետաքրքիր, ուրախ մթնոլորտ: Թիմը աշխատեց, աշխատեց ուղղակի հիանալի, գործին լծվեցին անխտիր բոլորը, բեմադրությունը անձամբ ինձ շատ է դուր գալիս այն տեսանկյունից, որ պարողների մեջ, օրինակ, կան պարուսույցներ, մարդիկ, ովքեր արդեն վաղուց նման ելույթներ չեն ունենում: Շատ ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին Հունաստանից եկավ ու կողքիս եղավ Էմմի Արմինե Զարյանը,  ում խորապես շնորհակալ եմ բեմադրությանն այդքան օժանդակելու համար: Անչափ շնորհակալ եմ նաև ռեժիսորին' Արենին Բայադյան, կատարած ահռելի աշխատանքի համար: Մի խոսքով' կատարվեց լուրջ գործ և, կարծում եմ, արդյունքն ակնհայտ է:

-Վերջին շրջանի Ձեր երգերում անընդհատ կոչ եք անում ինչ-որ բա անել' շարժվել, պարել, խոսել, ճանաչել: Սա երգերի միտումնավոր ընտրությու՞ն է, թե՞ պատահական զուգադիպություն:

-«Ճանաչիր»-ի դեպքում մտածված էր, բայց մնացածի մասին նույնը ասել չեմ կարող: Գիտե՞ք' իմ այդ կոչերն անկեղծ են, ես ուզում եմ, որ մարդիկ ժպտան, պարեն, ուրախ լինեն, և եթե գոնե մեկ մարդու օգնում են այդ երգերը, ապա ես իմ գործը համարում եմ ստացված:

-«Ճանաչիր»-ը նախագիծ էր: Էլ ի՞նչ նորություններ կան այդ նախագծի շրջանակներում:

-Այո, «Ճանաչիրը» ենթադրում է շարունակություն, և արդեն արված աշխատանք էլ կա, պարզապես եկավ մի էտապ, երբ ինձ ընկալում էին իբրև «կոչ անող», և ես ինքս էլ ցանկացա մի քիչ ցրել այդ կարծիքը, լավ իմիջային փոփոխությունն էլ գտնվեց ի դեմս «2012»-ի: Բայց շարունակություն կլինի մոտ ապագայում: Մի քիչ բացեմ չակերտներն ու ասեմ, որ դա լինելու է կոչ'կանգնելու մեր մարզիկների կողքին, քանի որ նրանք են մեր եռագույնը բարձրացնում աշխարհի ամենատարբեր երկրներում:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մրցակցությունը շոու բիզնեսում առաջնային նշանակություն ունի: Կա՞ այսօր մրցակցություն հայկական շոու բիզնեսում:

- Այո, ասել եմ և կրկնում եմ, որ, եթե մրցակցություն չկա, անիմաստ է ինչ-որ բան անել: Ինչ վերաբերում է ներկա վիճակին, դժվարանում եմ հստակ պատասխան տալ. մրցակցություն և' կա, և'ոչ: Դաշտում կան մի քանի դեմքեր, ովքեր միշտ նորություն ունեն, և մեկ էլ հայտնվում է նոր մեկը, ով ինչ-որ շրջան փորձում է մտնել մրցակցության մեջ: Միանշանակ ասել, որ մրցակցություն չկա, ճիշտ չի լինի:

- Առհասարակ ինչպիսի՞ն է մեր այսօրվա շոու բիզնսի արժեքային համակարգը, այսինքն՝ ինչո՞վ են փորձում մեր երգիչներն ու երգչուհիները թիվ մեկը լինել… Մի՞թե սանրվածքով ու հագուստով:

-Սա իրոք լուրջ հարց է: Այսօր կա երկու ծայրահեղ մտածելակերպ: Ոմանք ասում են, որ երգչուհու համար կարևորը ձայնն է, իսկ մնացած դետալները անկարևոր են: Ինձ համար սա աբսուրդ է: Ձայնը, իհարկե կարևոր է, բայց պետք է աշխատել նաև արտաքին տեսքի, կատարելագործման, պլաստիկայի, բեմադրության, ինչու չէ, լուսավորման ու մնացած մանրուքների վրա, որովհետև դա է ռեալ աշխատանքը: Կան, իհարկե, հզորագույն ձայներ, որ իրոք լրացնում են մնացած մանրուքների տեղը, բայց սա հազվադեպ է լինում: Նույն Մադոննան, Բիյոնսեն կամ ուրիշները աչքի չեն ընկնում այդ աստվածային ձայնով, բայց նրանց աշխատասիրությունն ու մշտապես կատարելագործվելը նպաստում են համաշխարհային հռչակի: Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ ոմանք արհամարհում են ձայնը և մտածում միայն պարով, միայն սանրվածքով կամ միայն դիմահարդարմամբ զարմացնելու մասին: Այդպես չի լինում: Պետք է անթերի լինի ամեն ինչ' սկսած վոկալից, մինչև սանրվածք ու դիմահարդարում:

-Երգի խոսքերի արժեքը Ձեզ համար բա՞րձր է:

- Այսպես ասեմ' դա անչափ կարևոր է: Կոնկրետ ես համարում եմ, որ երգի բառերը պիտի լինեն գրագետ, բայց թեթև: Առանց այդ էլ հայոց լեզուն բավական հագեցած լեզու է: Պետք չէ ծանրաբեռնել ունկնդրին:

- Նոր երգում ասում եք. «Ձեռքերով ինձ մի դիպՉիր»: Ինչու՞:

-Ես ընդունում եմ, որ լեզուն շատ ճկուն երևույթ է, և մի հարցի շուրջ կարող են տարբեր տեսակետներ լինել: Մենք գտել ենք, որ ճիշտ է նաև այդպես գրել, մեկ ուրիշը դա կարող է սխալ համարել: Ամեն դեպքում ես միշտ էլ լսում եմ, թե ինչ թերություններ են մատնացույց անում կողքից և հաջորդ անգամ աշխատում եմ չկրկնել դրանք:

-Կասե՞ք, թե ինչ պլաններ ունեք մոտ ապագայում:

-Ես սրտատրոփ սպասում եմ և հուսով եմ, որ մոտ ապագայում կունենամ ձայնասկավառակ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, հուսով եմ աշնանը թողարկել այն: Կան նաև էլի մի քանի վառ ցանկություններ, օրինակ՝ մենահամերգ Երևանում: Բայց դեռ ոչինչ խոստանալ չեմ կարող:

Հարցազրույցը՝ Լարա Առաքելյանի

Դիտվել է 5975 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1016 անգամ
17.12.2024
Դիտվել է 714 անգամ
18.12.2024
Դիտվել է 647 անգամ
18.12.2024
Դիտվել է 576 անգամ
19.12.2024
Դիտվել է 359 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster