Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Անցնում եմ դիետայի. նախաճաշի հաշվի՞ն

20.08.2022

«Վե’րջ, անցնում եմ դիետայի». այսպիսի որոշում կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է երեւի թե յուրաքանչյուր կին եւ առաջին հերթին հրաժարվել… նախաճաշից: Կամ, հակառակը, հետեւելով որոշ դիետոլոգների խորհուրդներին եւ սեփական ախորժակին դեմ  գնալով, նախաճաշն ավելի է հարստացրել սպիտակուցներով եւ բարդ ածխաջրերով:

 Հարցին, թե պետք է նախաճաշել, ժամանակակից դիետոլոգիան պատասխանում է՝ շատ ցանկալի է: Սակայն, պետք է ընդգծել, որ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Իրականում նախաճաշի առկայությունն ու նրա հագեցվածությունն ուղղակի ազդեցություն ունեն ձեր կյանքի ռիթմի վրա:

Եթե նախաճաշելու ցանկություն չունեք, այդ հարցին պետք չէ ստիպողաբար մոտենալ: Մի կերպ կուլ տված պատառները ձեր կազմվածքին էլեգանտություն չեն հաղորդի: Սնվել առհասարակ պետք է ոչ շուտ, քան կքաղցեք: Բայց նախաճաշը բաց թողնելն ու ճաշին անհամբեր սպասելը եւս լավագույն որոշումը չէ, քանի որ միեւնույն է, այդ դեպքում էլ ճաշն է «վտանգ ներկայացնելու»՝ դառնալով վաղուց երազած պահ…

Ամենակարեւորն այն է, որ հետեւեք՝ առավոտյան ձեռքի տակ հայտնվի օգտակար, առողջ սնունդ (մրգեր, ցորենի հաց, անյուղ կաթնաշոռ): Այլապես բերանը կընկնի, ինչ պատահի, իսկ դա դժվար թե երաշխավորված լինի դիետոլոգի կողմից:

Վերջերս նորաձեւ է դարձել այն պնդումը, որ նախաճաշել պետք է մրգերով: Սակայն, նման խորհուրդը կիրառական է միայն այն մարդկանց դեպքում, ովքեր չեն տառապում աղեստամոքսային հիվանդություններից: Խրոնիկ  գաստրիտի կամ կոլիտի առկայության դեպքում մրգային նախաճաշը տհաճ զգացողություններ կարթնացնի ստամոքսում:

Սպիտակուցներով-ածխաջրերով շատ հագեցած սննդի կարիք այն մարդկանց դեպքում, ովքեր չեն զբաղվում ծանր ֆիզիկական աշխատանքով, առանձնապես չկա (մանավանդ եթե չեք ուզում): Այդ պատճառով էլ,  նախաճաշին ինչ ուտելը, եւ ամենակարեւորը՝ երբ, շատ անհատական է:

 

 

Դիտվել է 7753 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023
Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

10 կարևոր հարց մանկական ատամնաբույժին

05.10.2023
Հաճախ են մայրերը, հատկապես՝ նորաթուխ, դիմում երեխաների ատամների խնամքի ու բուժման հետ կապված բազմապիսի հարցերով։

Եղանակային արագ փոփոխվող իրավիճակում մեր օրգանիզմն աջակցության կարիք ունի

12.09.2023
Միշտ չէ, որ հնարավոր է հետևել առողջ ապրելակերպին, սպորտով զբաղվել և ճիշտ սնվել, հատկապես քաղաքային ռիթմով։ Հենց այստեղ են օգնության գալիս վիտամիններն ու հավելումները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2024 08:45
Երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, զգուշացնում են մասնագռտները։ Միջին հաշվով կարելի է ականջակալներ օգտագործել օրական երեքից հինգ ժամ, բայց ոչ բարձր հաճախականությամբ: Հակառակ դեպքում՝ բորբոքային պրոցես կարող է սկսվել։
04-03-2024 08:37
Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար: Միկրոալիքային վառարանը տաքանում է միկրոալիքային ճառագայթների օգնությամբ, որոնք գործում են մոլեկուլների վրա և կարող են փոխել ճարպերի քիմիական կառուցվածքը: Բնական ճարպերը կարող են վերածվել տրանս ճարպերի:
04-03-2024 08:34
Պրովանս, 19-րդ դար, երկու տաղանդավոր խոհարարներ եւ գաստրոնոմիական փորձերի ծով՝ Կաննի կինոփառատոնի «Սիրո բաղադրատոմս» նոր ֆիլմում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Վիետնամցի ռեժիսոր Թրան Ան Հունգի ֆիլմը գերել է բազմաթիվ հեռուստադիտողների եւ քննադատների:
04-03-2024 08:29
Նոր հայցը պնդում է, որ ԱՄՆ Յուտա նահանգի պոլիգամ Վինդա կրոնական համայնքը իրականում հանցավոր պաշտամունք է, որը զբաղվում է երիտասարդ աղջիկների առևտրով և ստիպում նրանց վաղ ամուսնությունների, որոնք երբեմն խառնարյունություններ են լինում, գրում է Daily Beast-ը։
04-03-2024 02:47
Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին բեմահարթակ է բարձրացել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։  25-ամյա իտալացի թոփ-մոդել Վիտորիա Սերետտին մասնակցել է Chloé 2024-2025 պատրաստի հագուստի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.03.2024
Դիտվել է 668 անգամ
29.02.2024
Դիտվել է 261 անգամ
27.02.2024
Դիտվել է 236 անգամ
28.02.2024
Դիտվել է 186 անգամ
04.03.2024
Դիտվել է 129 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster