Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները

04.07.2012

Մեր հասարակության մեջ առավել ընդունված է խոսել աղջիկների կուսության մասին' որպես նրանց առաքինության և մաքրության նախապայմանի: Մինչդեռ հարցն առավել քան սուր է նաև տղաների համար: Հիմնականում երիտասարդ տղաները կամ հասուն տարիքի տղամարդիկ կուսությունից զրկվում են ավելի վտանգավոր ճանապարհներով. նրանց «նվիրում» են վարձու կանանց հենց իրենց հարազատները կամ փաստի առաջ են կանգնեցնում ընկեր-տղաները' համարելով դա մեծ լավություն:
Ի՞նչ վերաբերմունք ունեն տղաներն այս թեմայի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ է տալիս բժիշկը, և ո՞ր կտրվածքով է հարցը դիտարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը: Բացահայտեք LN-ի հետ:

Բռի և բռնի նվիրատվություն անգամ դեռահասներին

Սմբատը պատմում է, որ 17 տարեկան էր, երբ ընկերները ծննդյան օրվա կապակցությամբ ցանկացան իրեն անակնկալ նվեր մատուցել: Ընկերները նրան տարան նախապես պատվիրված հյուրանոցի համար և ասացին' վայելիր նոր կյանքիդ սկիզբը: Սմբատին համարում սպասում էր կիսամերկ մի աղջիկ: Նա սկզբում ապշած էր: Սեռական ակտի ժամանակ Սմբատը շատ անսովոր զգացողություն է ունենում: Նրա մոտ սկսում է ամոթի, վախի զգացում առաջանալ, ուզում է փախչել այդ վայրից: Նա աղջկան հեռացնում է իրենից ու այլևս չի շարունակում: Հիմա Սմբատը 25 տարեկան է, սեռական հարաբերությունների ժամանակ չի ունենում այն զգացողությունը, ինչն ունեցել էր առաջին անգամ: Նա դա բացատրում է նրանով, որ 17 տարեկան հասակում պատրաստ չի եղել նման հարաբերության:

Զրուցակիցներիցս Գոգայի ընտանիքն ապրում էր Լենինգրադում: 13 տարեկան էր: Մի օր հորեղբայրը Գոգային իր հետ տանում է անծանոթ մի վայր և ասում. «Հիմա արդեն ժամանակն է, դու պետք է դրա մասին իմանաս»: Հորեղբայրը ծանոթացնում է տղային մի ռուս կնոջ հետ ու թողնում մենակ: Այն, ինչ անում է այդ կինը, Գոգայի համար անհասկանալի է թվում: Սակայն նա չի դիմադրում կնոջը: Գոգան հիշում է, որ այդ օրվանից հետո սկսեց այլ աչքով նայել շրջապատի կանանց և աղջիկներին:
24- ամյա Պաշան պատմեց, որ մինչև 22 տարեկանը չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ՝ մտածելով, որ այդ ամենը տեղի կունենան նրա հետ, ում կսիրի: Սակայն ընկեները, իմանալով դրա մասին, որոշում են փոխել Պաշայի որոշումը՝ ասելով, որ անփորձ լինելով դժվար կլինի և իր և սիրած անձնավորության համար: Պաշան առաջին սեռական հարաբերությունն ունենում է անծանոթ' «վարձու» աղջկա հետ. «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում, հետո ասես ամբողջ մաշկով վերափոխվեցի»: Դրանից հետո Պաշան արդեն հաճախակի է հանդիպում աղջիկների հետ, բայց դեռ չի հանդիպել իր սիրած անձնավորությանը:

Իմ մյուս զրուցակիցը 25 -ամյա Ալբերտն է: Նա ամուսնացել 23 տարեկանում, ունի մեկ դուստր և իրեն երջանիկ ամուսին է համարում: Ալբերտն իր առաջին սեռական հարաբերությունն ունեցել է 13 տարեկան հասակում: Նա պատմում է, որ այդ տարիքում ամսագրերի միջոցով արդեն տեսականորեն գիտակցում էր, թե ինչ է դա և ինքնուրույն որոշում է դիմել նման քայլի: Նա ու իր առաջին զուգընկերուհին հասակակիցներ են եղել, իսկ առաջին սեռական ակտը տեղի է ունեցել երևանյան ակումբներից մեկում: Ալբերտն ասաց, որ իր առաջին հարաբերության ժամանակ ունեցել է այն զգացողությունները, ինչ կանխատեսել էր, և իրեն շատ երջանիկ է զգացել:


Անժամանակ սեքսը և անբարո տեղեկատվությունը հոգեսեռական տրավմա կարող են առաջացնել

Տղաների կուսության մասին զրուցեցինք նաև բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

- Կարո՞ղ է անչափահաս տղան սեռական հարաբերության մեջ մտնել, և ի՞նչ հետևանաքներ դա կարող է թողնել նրա հետագա կյանքում:

- Սեռական հասունացումը տղաների մոտ կարող է սկսվել 10-17 տարեկան հասակում: Այդ տարիքում նրանց մոտ սեռական հարաբերությունը կարող է դիտվել որպես ֆիզիոլոգիական ակտ, սակայն սեռական հարաբերությունը նաև հոգեբանական, զգացմունքային կողմեր ունի: Եթե դեռահասի մոտ սեռական ակտը տեղի է ունենում ոչ իր ցանկությամբ, առաջանում է հոգեսեռական տրավմա: Այդ ժամանակ նրա մոտ սկսում է զարգանալ բռնության հանդեպ պաշտպանական ռեակցիա, որը կարող է դրսևորվել շրջապատի նկատմամբ անձի ագրեսիվությամբ, չարությամբ: Մինչև անգամ կարող է հանցագործի վերածվել: Հնարավոր է նաև հակառակը, կարող է հաճույք ստանալ և դրանից հետո համարի իրեն երջանիկ մարդ: Մեր հասարակության մեջ ցավալին այն է, որ երիտասարդները մտնում են սեռական հարաբերության մեջ ոչ թե ընկալելով, որ դա զգացմունքի արտահայտման ձև է, այլ ինքնահաստատման, ինքնադրսևորման, մյուսներին ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, և կարող են դա անել: Կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ավելի կայուն են, չեն տրվում հասարակական կարծիքի ազդեցությանը և կարող են երկար ժամանակ կույս մնալ, մինչև հանդիպեն իրենց սիրուն: Լինում են նաև դեպքեր, երբ նման մտածելակերպով տղամարդիկ կյանքի մեծ մասը անցնելով միայնակ են լինում և բավականին հասուն տարիքում սիրահարվելով' չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ զուգընկերուհու հետ, քանի որ արդեն նկատվում է սեռական համակագի թուլություն: Նման մոտեցումը նույնպես ճիշտ չէ, անառողջ է: Ինչպե՞ս կարող է մարդն իր կյանքի մեծ մասն ապրել՝ չսիրելով, չհամակրելով որևէ մեկին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կրոնական տեսանկյունից արգելվում է նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ:

- Կրոնական, հասարակական տեսանկյունից, իհարկե, արգելվում և չի ընդունվում, քանի որ դա ավանդույթ է: Բժշկական առումով դա կապված է մի քանի գործոնների հետ: Այս ոլորտում չկա ոսկե կանոն, որ բոլորի համար միանշանակ ճիշտ լինի: Առաջին հերթին դա կախված է տվյալ անձի սեռական կոնստիտուցիայից: Եթե նա ակտիվ սեռական տիպ է, սեռական հորմոններ շատ են արտադրվում, նրա համար չապրել սեռական կյանքով և խեղդել այդ կարիքը միանշանակ վնաս է իր առողջությանը: Սակայն հնարավոր է նաև նման խնդիր չառաջանա տվյալ անձի մոտ, և չի կարելի ասել, որ եթե մինչ ամուսնությունը չապրի սեռական կյանքով, ձեռք կբերի սեռական հիվանդություններ:

- Սերիալները, ինտերնետը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երեխայի սեռական դաստիարակության վրա:

- Եթե 11-12 տարեկան պատանին նայում է սեռական բնույթի սցենարով ֆիլմեր, սերիալներ, ապա դրանք միանշանակ կարող են ազդել նրա հոգեբանության և սեռական հասունացման վրա: Դա կարող է առաջացնել վաղաժամ հասունացում և դարձնել նրան գերակտիվ: Կարող է նաև հակառակը' արգելակվի և սառչի: Պետք է նշեմ, որ շատ կարևոր է ծնողի ուշադրությունը երեխայի սեռական հասունացման գործում: Հատկապես 15-16 տարեկան պատանիները թիրախային խումբ են միասեռականների համար, որոնք իրենց սեռական հակումները բավարարելու համար օգտագործում են անչափահասներին:

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել ասվածին:

- Երիտասարդները պետք է ավելի պատասխանատու լինեն, ձգտեն սեռապես առողջ լինել, հաշվի նստեն իրենց մարմնի այդ հատվածի առողջության հետ, քանի որ դա ազդում է և’ հոգեկան, և’ սեռական առողջության վրա:
Հոգևորականը մարմնավոր ժուժկալության համար դեղատոմսեր ունի' պահք, աղոթք, կրոնական գրականության ընթերցանություն, ֆիզիկական աշխատանք…

 

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու հայր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ:

- Տղաների կույս լինելը մինչ ամուսնությունը պարտադի՞ր պայման է: Եթե' այո, ապա' ինչու՞:

- Ըստ քրիստոնեական ընկալման, և’ տղաների, և’ աղջիկների կույս չլինելը մինչամուսնական շրջանում անթույլատրելի է մի շատ պարզ պատճառով. որևէ սեռական հարաբերություն, որ ամուսնական շրջագծից դուրս է տեղի ունենում, համարվում է շնություն ամուրիների համար, իսկ պոռնկություն՝ պսակվածների համար, իսկ այր և կին ամուսիններ են համարվում միայն ու միայն Սուրբ Պսակի խորհուրդն ստանալուց, ասել է թե՝ Աստծո օրհնությամբ մեկ մարմին դառնալուց հետո: Այստեղ որևէ բացառություն չկա արական և իգական սեռի ներկայացուցիչների միջև:

- Եթե տղամարդը դեռ չի ամուսնացել, սեռական հարաբարություն չի ունեցել և դա վատ է անդրադառնում նրա առողջության վրա, ի՞նչ պետք է…

- Դեռ պետք է պարզել' առողջական խնդիրները սեռական հարաբերության բացակայության հետևանքով են, թե ոչ: Բացի դրանից, եթե մարդը սեռական հարաբերություն չի ունենում, սակայն էրոտիկ տեսանյութերի կամ գրականության միջոցով իրեն սեռական գրգռվածության է հասցնում, ապա բնական է, որ առողջական խնդիրների առաջացման պատճառն այդ դեպքում ոչ թե դառնում է սեռական հարաբերության բացակայությունը, այլ գրգռվելու նման ձևը: Սեռական կիրքը մարդու միջից պարպելու լավագույն միջոցներն են՝ պահքը, աղոթքը, կրոնական գրականության ընթերցումը, ֆիզիկական աշխատանքը կամ պարապմունքները:

- Ինչպե՞ս եք վերաբերվում «Առողջ մարմնում' առողջ հոգի» արտահայտությանը:

- Մարդն ունի մարմին, հոգի, միտք, որոնցից յուրաքանչյուրը սննդի կարիք է զգում: Հավասարապես սնուցելու պարագայում մարդը հավասարակշիռ վիճակ է ձեռք բերում: Հետևաբար, մարդու կյանքում և հոգին, և մարմինը կարևոր տեղ են գրավում՝ համապատասխան խնամքով:

- Ի՞նչ կասեք տղաների սեռական անգրագիտության մասին, երբ բռնությունը կամ սեռական սանձարձակությունն ընկալվում է որպես «փորձառություն»:

- Քրիստոնեական ընկալմամբ՝ սեռական հարաբերությունն ամուսիների միջև ոչ միայն որդեծնության համար է, այլև սիրո զգացմունքն ու կապվածությունն ավելի ամրապնդելու: Հետևաբար, սեռական առողջ հարաբերության ժամանակ' սիրո պարագայում սեքսը չի կարող վերածվել բռնության կամ սանձարձակության:

- Սեռապես ակտիվ մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս երկար ժամանակ չզպել կրքերը: Ինձ հետաքրքրում է նաև հոգևորականի մոտեցումը:

- Բժշկական տեսանկյունը չի հենվում բարոյական հասկացությունների վրա: Բժիշկը ելնում է տվյալ իրավիճակում գտնվող մարդու վիճակից: Շատ հաճախ բժիշկները իրենց «դեղամիջոցը» առաջարկում են՝ ելնելով հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող իրավիճակից: Եթե որևէ մեկը սովորություն ունի իր միտքը անընդհատ զբաղեցնելու էրոտիկ տեսարաններով, իր մեջ արթնացնելով սուր սեռական ցանկություն, բնականաբար բժիշկը պետք է խորհուրդ տա սեռական հարաբերություն ունենալ: Իսկ քրիստոնեական ընկալմամբ հարցի լուծում պետք է առաջարկի հետևյալը'նախ քո միտքը մի զբաղեցրու նման տեսարաններով, և պատճառը վերացրու ընդունելի որևէ միջոցով:

- Հայր սուրբ, ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին:

- Մարդու նպատակն է երջանիկ լինելը, սակայն, վաղանցուկ հաճելի պահերով հնարավոր չէ երջանիկ կյանք ապահովել: Երջանիկ կյանք կառուցելու համար պետք է ունենալ սեր: Կա մի իրավիճակ, որտեղ սերը ծաղկում է' երբ կան կին և ամուսին և սիրո արդյունքում ծնված պտուղներ: Որևիցե մեկը հակառակը չի կարող պնդել, որ սիրող ամուսինները ավելի պակաս երջանիկ են, քան ազատ սեռական կյանքով ապրող որևէ մեկը: Ահա սա է առողջ մարդու կենսաձևը:

 

Լիլիթ Այվազյան

 

Դիտվել է 37124 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Լիլիթ Այվազյան | 04-07-2012 15:29
Urax em vor dur ekav
HAYARPI | 04-07-2012 15:02
SHAT &ISHT ES LILIT DJAN. SHNORHAVORUM EM.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1000 անգամ
18.08.2026
Դիտվել է 328 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster