Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Տղայիս տղամարդու պես եմ դաստիարակում. ԱՐՄԻՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

27.06.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Արմինե Նահապետյանը (Արմինկա):

-Արմինե, արդեն 20 տարի է, ինչ բեմում եք, փոփոխություններ, առաջընթաց նկատո՞ւմ եք հայկական շոուբիզնեսում: Ի՞նչն է Ձեզ ոգևորում մեր երգարվեստում և ինչը' հիասթափեցնում:

-Առաջընթաց, ցավալի է, բայց չեմ տեսնում: Կամ տեղում ենք դոփում կամ հակառակը'մեծ քայլերով դեպի վատն ենք գնում: Լավն էլ կա, սակայն մնում է ետին պլանում, իսկ վատը գերիշխում է: Ինձ հիասթափեցնում է անճաշակությունը, հիասթափեցնում է նոր սերնդի անիմաստ մեծամտությունը: Ոգեշնչում է ինձ այն, որ երկրպագուներս չեն մոռանում ինձ, սպասում են նոր գործերի: Եթե չլինեին նրանք, ես վաղուց դուրս կգայի այս ասպարեզից, որովհետև հիասթափությունները շատ-շատ են:

-Համարվում եք ամենաոճային երգչուհիներից մեկը, և ինչպես հասկանում եմ, խիստ հետևում եք նորաձևության տենդենցներին: Դա պարտադրում է կին լինելը, թե՞ ճանաչվածությունը, հանրային մարդ լինելը:

-Չեմ ասի, որ շատ խիստ հետևում եմ նորաձևությանը վերջին տարիներին: Առաջ իսկապես շատ էի խորացել նորաձևության մեջ: Ես նորաձևությունից վերցնում եմ այն, ինչ իմն է: Գերի չեմ դառնում նորաձևությանը: Ես փոքրուց սովոր եմ եղել ժամանակին համընթաց հագնվել: Փոքրուց իմ մեջ ձևավորել են հագնվելու կուլտուրան, ճաշակը: Լավ հագնվելը, խնամված լինելը, ներկայանալի տեսք ունենալն ինձ համար կենսակերպի պես մի բան է:

-Ինչպես Ձեր կերպարի, այնպես էլ երգերի հարցում հաճախ եք դիմում կտրուկ փոփոխությունների: Վերջին շրջանում Ձեր կատարումները հարստացել են ժողովրդական երգերով: Նրանք նոր արժեւորում են ստացել Ձեր աչքում, թե՞ պարզապես հերթական փոփոխությունն է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր' փոփոխությունների հակվածությունը:

-Յուրաքանչյուր արտիստ, ըստ իս, պետք է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ անի, որպեսզի հետաքրքիր լինի իր հանդիսատեսի համար: Ժողովրդական երգը միշտ եղել է իմ մեջ: Ես մանկուց լսել եմ այդ երաժշտությունը, այն իմ երակների մեջ է և մի օր այն պետք է դուրս գար իմ շուրթերից, արտահայտվեր իմ կողմից: Ես պետք է հասունանայի, գար ժամանակը, որ ես պատրաստ լինեի երգելու ժողովրդական երգեր:

-Շոուբիզնեսում ամենաշատ զուգերգերով հանդես եկած աստղերից մեկն եք: Համաշխարհային աստղերից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ:

-Գիտեք, ես ընդհանրապես այդ մասին չեմ մտածում: Չասեմ, որ կատեգորիկ անհնար է, բայց գրեթե անհնար է երգել համաշխարհային սուպերաստղերի հետ: Ունեմ ռուսական շոուբիզնեսում սիրված աստղեր, որոնց հետ կցանկանայի երգել: Իսկ համաշխարհային աստղերն ինձ համար շատ սիրելի են, բայց երևի թե համարձակություն չէի ունենա նրանց հետ երգելու:

-Քիչ չեն նաև սկանդալային խոսակցությունները Ձեր անվան շուրջ, Ձեր և շոուբիզնեսի այլ ներկայացուցիչների, մասնավորապես' Ջուսի և Աննա Խաչատրյանի հարաբերությունների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Առաջին անգամ եմ լսում, որ սկանդալային խոսակցություններ են իմ անվան շուրջ պտտվում: Ես երևի թե ամենից ոչ կոնֆլիկտային մարդկանցից եմ: Ուղղակի ես ունեմ այսպիսի սկզբունք թե կյանքում, թե շուբիզնեսում' երբ գալիս է ժամանակը, որ ես հասկանում եմ, որ այս հարաբերությունները փչացել են, երբ հասկանում եմ, որ ինձ հետ ընկերությունը տանում են ուրիշ բանի, ես պարզապես կտրուկ ոչնչացնում եմ այդ հարաբերությունները առանց սկանդալի, աղմուկի: Չեմ սիրում փորփրել, բացահայտել որևէ բան: Պարզապես եկել էր ժամանակը, և ես հրաժարվեցի նման հարաբերություններից նույն Աննա Խաչատրյանի կամ Ջուսի հետ: Որովհետև երբ մարդիկ սկսում են քիթը մտցնել ուրիշ տեղ և արդեն խոսել քո մասին ուրիշ բաներ, ես ասում եմ ցտեսություն, և արդեն այդ մարդիկ ջնջվում են իմ կյանքից:

-Արմինկային ճանաչել են նաև ամենասեքսուալ աստղերից մեկը: Ինչ եք կարծում, ի՞նչ դեր ունի սեքսուալությունը կնոջ կյանքում: Եվ ինչ ասել է' սեքսուալ:

-Սեքսուալությունը մարդու մեջ բնությունից եկող մի բան է: Ինձ համար դա ավելի շատ էներգետիկ մի բան է: Երբ խոսում եմ մարդու հետ, միանգամից զգում եմ նրանից եկող սեքսուալ էներգետիկան' լինի կին, թե տղամարդ: Դա էներգետիկա է, որ մարդու մեջ կամ կա, կամ չկա: Շատ հաճելի է, երբ կինը սեքսուալ է, բայց դա բարդել ուրիշների վրա, ինչպես անում են շատ կանայք, չի կարելի: Իրենք սեքսուալ են, բայց փորձում են սեքսուալությունը վերածել վուլգարության: Սինդի Քրոուֆորդը մի անգամ ասել է' եթե կինը սեքսուալ, ապա դա իր մեջ է և պետք չէ դրա մասին գոռալ:

-Ոչ միայն գեղեցիկ, ոճային երգչուհի, այլև խնամված, ինչպես նաև խնամող, հոգատար մայրիկ…

-Գիտեք, երբ կնոջ կյանքում հայտնվում է երեխա, կյանքում փոխվում է ամեն ինչ: Ինձ համար փոխվեցին կյանքի արժեքները, գույները: Եթե առաջ աշխարհը պտտվում էր աշխատանքի, ընկերների, ընտանիքի անդամների շուրջ, ապա հիմա աշխարհը պտտվում է Ալեքսի շուրջ: Անբացատրելի զգացում է մայրանալը:

-Բավականին հասուն տարիքում եք մայր դարձել, դա որևէ առավելություն տալի՞ս է:

-Միանշանակ տալիս է: Մի բան է, երբ դու 20 տարեկանում ես մայրանում, մի բան է, երբ հասուն տարիքում: Ես լիովին գիտակցում եմ՝ ինչու եմ ունենում այդ երեխային և պատրաստ եմ դրան: Երեխան մաքսիմալ ուշադրություն է պահանջում, պատասխանատվություն: Շատ մայրեր պատրաստ չեն այդ պատասխանատվությանը, պատրաստ չեն կրծքով կերակրել, կտրվել ընկերներից, աշխատանքից, շատ-շատ բաներից: Ես այդ ամենին պատրաստ էի: Շատ երիտասարդ մայրիկներ էլ կան, որոնք վարվում են ինձ պես: Նույնիսկ ընկերներս զարմանում էին, թե ոնց կարող եմ ես կրծքով կերակրել երեխային: Ոմանց համար դա զոհաբերություն է, իսկ ինձ համար դա գերագույն հաճույք էր:

-Ասում են' երեխայի դաստիարակությունը մի բան է, տղա երեխայի դաստիարակությունը՝ բոլորովին այլ բան: Ունե՞ք հատուկ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք տղային դաստիարակելիս:

-Ես փորձում եմ այս տարիքից էլ իր մեջ մտցնել պատասխանատվության զգացումը, պաշտպան լինելու իր պարտականությունը: Նա բնությունից շատ ուժեղ բնավորություն ունի: Իսկ ես սովորեցնում եմ իրեն բարություն, ներողամտություն, հարգանք աղջիկների նկատմամբ: Դուք իրենից անընդհատ կլսեք' մամ ես քեզ կօգնեմ, տատիկ ջան ես քեզ կօգնեմ: Փորձում եմ որպես տղամարդ մեծացնել, որը բավականին դժվար է: Չնայած չեմ կարծում, որ աղջիկ մեծացնելը հեշտ է: Մենք վերաբերվում ենք իրար որպես հավասարը հավասարի: Բոլորս նրա հետ վերաբերվում ենք որպես անհատի, հաշվի ենք առնում նրա կարծիքը: Չնայած նրան, որ Ալեքսը մեծանում է կանանց շրջապատում, որովհետև մեր տանը տղամարդ չկա ցավոք, բոլորը կարծում են, թե մենք դողում ենք իր վրա, փիսիկ ենք մեծացնում, բայց Ալեքսին տեսնելիս բոլորը զարմանում են թե նրա տղամարդկային շարժուձևից, թե հասուն խոսելաձևից, պահվածքից:

-Հե՞շտ է մեծացնել տղա երեխային առանց տղամարդու:

-Չեմ ասի, որ շատ դժվար է, բայց իհարկե հեշտ չէ: Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ հատկապես տղա երեխայի կողքին լինի հայր և ոչ միայն տղայի, առհասարակ լիարժեք ընտանիքն ուրիշ հասկացողություն է: Ամեն դեպքում հիմա ես փորձում եմ լրացնել այդ բացը: Հիմա թերևս չի նկատվում այդ բացը:

-Ինչու այս հրաշք զույգի (մայր ու որդի) կողքին չկա այն միակը, ով կամփոփեր ընտանիքը, կվերցներ Ձեր ուսերից այդ  ծանր հոգսը' լինելու երեխայի համար միակ ծնող:

-Կլինի այն մարդը, ով կսիրի ինձ, ես կսիրեմ իրեն, կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, կցանկանա կյանքն անցկացնել իմ կողքին:

-Եվ ինչպիսի՞ տղամարդ է Արմինկան պատկերացնում իր կողքին:

- Իմ կողքին պետք է ուժեղ տղամարդ լինի: Ես ինքս բնությունից ուժեղ մարդ եմ: Եթե տղամարդն ինձնից թույլ եղավ բնավորությամբ, կամքով, նա չի կարող իմ կողքին լինել: Տղամարդը պետք է լինի հանդուրժող, պետք է լավ հայր լինի, պետք է հասուն լինի: Ես, լինելով մայր, գիտեմ, որ պատրաստ եմ լինել լավ, հոգատար, սիրող հանդուրժող, նաև ներող կին:

-Ինչ եք կարծում, կանայք իսկապե՞ս թույլ սեռի ներկայացուցիչներ են: Ինչո՞ւմ է դրսևորվում նրանց թուլությունը: Եվ կարող եք արդյոք նշել կանանց ամենաուժեղ կողմը:

-Իհարկե ոչ: Կանայք կարողանում են այս կյանքում ավելի գլոբալ խնդիրներ հաղթահարել, քան տղամարդիկ: Տղամարդիկ ֆիզիկապես են ուժեղ: Իսկ կինը, համարվելով թույլ, օրինակ' ես կամ քույրս' չունենալով մեր կողքին տղամարդ, մենք հաղթահարում ենք կյանքում շատ բաներ և կարողանում ենք մնալ այսպես ասված ջրի երեսին: Եթե կինն ուժեղ բնավորություն ունի, նրա համար անհաղթահարելի ոչինչ չկա: Կինը պետք է թույլ լինի միայն իր տղամարդու կողքին:

-Ունե՞ք կնոջ իդեալ Ձեր աչքի առաջ:

-Գիտեք, ես իդեալներ երբևէ չեմ ունեցել, հիմա էլ չունեմ: Բայց որպես հայ կնոջ լավագույն կերպար մայրս է: Լինելով շատ ուժեղ կին' կյանքում նա հաղթահարել է շատ-շատ դժվարություններ, պահել է իր ընտանիքը: Ես նրան հաճախ ասում եմ, որ կոչումով մայր է: Կան մարդիկ, ովքեր կոչումով բժիշկ են, տնտեսագետ, ինքը կոչումով մայր է' որպես ուժեղ կնոջ կերպար, ով կանգնում է իր տղամարդու կողքին, իր երեխաների կողքին, ով սատարում է, ով օգնում է, ում ոչ մի դժվարություն չի կարող սասանել այս կյանքում:

-Արմինկա, որպես կանացի կերպարի լավագույն դրսևորում, ի՞նչն եք կարևորում կնոջ մեջ:

-Ես ընդհանրապես մարդու մեջ կարևորում եմ ազնվությունը, ազնվություն հայրենիքի, ընտանիքիդ, ընկերներիդ, աշխատանքիդ հանդեպ: Պետք է քո ներաշխարհի հետ ազնիվ լինես:Կինը պետք է անսահման բարի լինի, պետք է ներող լինի, հանդուրժող, սիրող:

Հարցազրույցը՝ Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 16874 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Aram Arakelyan | 28-06-2012 03:20
Arminka more power to you.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2025 12:44
Բժիշկները նշել են, արյան անոթների պատերի առաձգականությունը պահպանելու համար կարևոր է պարբերաբար օգտագործել վիտամին C-ով և ռուտինով հարուստ սննդամթերք: Դրանց թվում են ցիտրուսային մրգերը, սև հաղարջը, չիչխանը, կիվին, բուլղարական պղպեղը, հնդկաձավարը և կանաչեղենը (մաղադանոս, սպանախ, սամիթ կամ համեմ): Խորհուրդ է տվում նաև սննդակարգում ներառել վիտամին E պարունակող սննդամթերքներ, որոնք հզոր հակաօքսիդանտ են և կանխում են «վատ» խոլեստերինի օքսիդացումը: Լավագույն տարբերակներն են ձիթապտղի, կտավատի և արևածաղկի յուղերը, ընկույզեղենը, ինչպես նաև ավոկադոն:
16-12-2025 12:34
1990 թվականի «Տանը մենակ» պաշտամունքային դասական ֆիլմով հայտնի տունը պատրաստվում է խոշոր վերանորոգման, որը կվերադարձնի այն իր էկրանային տեսքին, հաղորդում է NBC Chicago-ն։ «Մեր նպատակն է վերադարձնել ֆիլմում տիրող ջերմությունն ու սիրառատ մթնոլորտը», - ասել է նախագծի ղեկավար Սքոթ Փրայսը։ Վերանորոգումը ֆինանսավորում է տան ներկայիս սեփականատերը, որի անունը չի հրապարակվում։ Նա գույքը գնել է այս տարվա հունվարին 5,5 միլիոն դոլարով։
16-12-2025 03:59
Հոլիվուդում կայացել է«Սպասուհին» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում են Ամանդա Սեյֆրիդը և Սիդնի Սուինին։
16-12-2025 02:36
Երկուշաբթի Փարիզում կայացած «Էմիլին Փարիզում» 5-րդ եթերաշրջանի համաշխարհային պրեմիերային Լիլի Քոլինզը աչքի է ընկել էֆեկտիվ, խորը դեկոլտեով զգեստով։ 36-ամյա դերասանուհին Le Grand Rex-ի կարմիր գորգին փայլել է շլացուցիչ համադրությամբ, որը ներառում էր փայլուն սև կորսետ և առջևի ճեղքով ծավալուն թավշյա կիսաշրջազգեստ։ Նա կերպարը լրացրել է բարձրակրունկ կոշիկներով, հաստ արծաթե ադամանդե վզնոցով և համապատասխան ականջօղերով։
16-12-2025 01:57
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հոլիվուդում տեղի ունեցած կրկնակի սպանության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել են հայտնի ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, և որի համար նրանց միջնեկ որդին՝ Նիքը, կալանավորվել է։ Լրատվամիջոցները բացահայտել են, որ սպանությանը նախորդել է ընտանեկան հրապարակային վեճը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 1976 անգամ
16.12.2025
Դիտվել է 622 անգամ
12.12.2025
Դիտվել է 462 անգամ
10.12.2025
Դիտվել է 351 անգամ
11.12.2025
Դիտվել է 320 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster