Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ամառային դիմահարդարում. խորհուրդներ

23.06.2012

Ամառվա այս շոգ եղանակին դիմահարդարմանը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել: Եթե նույնիսկ գերադասում եք կայուն, անփոփոխ շպար, ամռանը օգտագործել նույն կոսմետիկ միջոցները, ինչ ձմռանը կամ գարնանը, պարզապես հոգնեցնող է, ոչ այնքան հաճելի և հաճախ նաև վնասակար:

Այս սեզոն արդեն մոդայիկ չեն գույների խտությունն ու առատությունը: Դիմահարդարները միաձայն առաջարկում են հետևել բնական կերպարին' մինիմում գույներ, թեթև տոնային երանգներ:

Գարուն-ամառ սեզոնին ընդհանրապես խորհուրդ է տրվում հրաժարվել տոնային կրեմներից, իսկ եթե, այնուամենայնիվ, հարկավոր է, ապա օգտագործել քիչ, աննշան: Այս սեզոնին արևայրուք ընդունած թուխ մաշկն այլևս ակտուալ չէ, այնպես որ հրաժարվեք Ձեր շտկող կրեմներից, դիմափոշիներից:

Սեզոնի թրենդը ճենապակու գույնի մաշկն է: Պատկերացրեք Ձեզ ճենապակյա տիկնիկի դերում և ձգտեք լինել այդպիսին:

Եղանակը ամռանը խիստ անբարենպաստ է դիմահարդարման համար: Կոսմետիկ միջոցներ ընտրելիս, հատկապես աչքի մատիտի, թարթչաներկի ընտրության դեպքում, ուշադիր եղեք, որ դրանք ջրակայուն լինեն: Այս երկուսը շատ արագ կարող են փչացնել Ձեր ամբողջ դիմահարդարումը, եթե տաքությունից դառնան ծորուն, կթողեն նաև հետքեր: Գույներից նախընտրեք սևն ու մոխրագույնը: Շատ ակտուալ կլինեն աչքերին սրածայր պոչիկները:

Ստվերաներկն ընտրեք բաց գույների, ամառային տոների մեջ: Իդեալական տարբերակ է բաց մոխրագույնը կամ բաց կանաչը:

Բնական պետք է լինեն նաև շուրթերը' թեթև բաց գույնի շրթներկ կամ փայլ: Պատկերացրեք՝ ինչ գեղեցիկ կնայվեն բնական շուրթերը մոխրագույն կամ բաց կանաչավուն ստվերաներկով աչքերի եւ ճենապակյա մաշկի հետ:

Այս նուրբ դիմահարդարումը կհաղորդի Ձեզ ամառային թեթևություն, գեղեցկություն և նրբություն:

Ամառային կոսմետիկան պետք է լինի թարմացնող: Սա վերաբերում է տոնային կրեմին, շրթներկին, աչքի մատիտին, ստվերաներկին, թարթչաներկին… Արևը մեծ քանակությամբ հեղուկ է խլում Ձեր մաշկից, որը պետք է փոխհատուցվի:

Անպայման հետևեք մաշկին դիմահարդարվելուց առաջ և հետո: Չմոռանաք կոսմետիկա օգտագործել միայն մաքուր մաշկի վրա:

Դիտվել է 9129 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2025
Դիտվել է 965 անգամ
03.06.2025
Դիտվել է 376 անգամ
04.06.2025
Դիտվել է 345 անգամ
05.06.2025
Դիտվել է 318 անգամ
06.06.2025
Դիտվել է 302 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster