Ինձ միշտ զարմացրել է ձնծաղիկի ծնունդը: Եթե այս մոլորակից չլինեի, եւ մեկը պատմեր, որ կոշտ, սառած հողի միջից կարող է ծաղիկ դուրս գալ, եւ այն էլ' այդքան նուրբ, դժվար թե հավատայի: Բայց դա լինում է: Գարունը սկսվում է ձնծաղիկներով:
Ինչպե՞ս է ստացվում, որ գործող լրագրողների բացարձակ մեծամասնությունը կանայք են, բայց ունենք «այրական» մամուլ, որտեղ լուսանկարներից հիմնականում տղամարդիկ են նայում, նրանց են անդադար մեջբերում… Պատասխանը շարունակում են մնալ Ջելմս Բրաունի հայտնի երգի բառերը' «Սա տղամարդու աշխարհն է… »: Բայց երգն ունի շարունակություն' «… սակայն այն ոչինչ կլինի առանց կնոջ կամ աղջկա»: Եվ եթե հիշում եք, տեքստն ավարտվում է այս տողերով' «Նա (տղամարդը) կորել է ամայության մեջ: Նա կորել է դառնության մեջ»:
Կանայք պետք է ունենան իրենց լրատվամիջոցները, եւ սա' ոչ այն պատճառով, որ նրանք պիտի առանձնանան: Այլ այն հիմնավորմամբ, որ նաեւ մամուլում նրանք պիտի կարողանան իրագործել առօրյան գեղեցկացնելու իրենց գործառույթը եւ դա պետք է անեն ոչ թե ամիսը կամ շաբաթը մեկ անգամ (դա նմանվում է միայն տոն օրերին սեփական խնամքի մասին հիշող կնոջը), այլ ամեն օր:
Այս համոզումն էր, որ ծնունդ տվեց LN-ին ձմռան վերջին ամսի առաջին օրը: Երջանկություն է ունենալ նման նվիրված խմբագրակազմ, ընդամենը կես շաբաթում ստանալ այդքան շատ դրական արձագանքներ, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր ընթերցողներին: Սա LADYNEWS.am- ի առաջին երկուշաբթին է: Միասին սկսենք շաբաթը…
04-06-2026 11:32 ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի մեծահասակների մոտ 39%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 13%-ը՝ ճարպակալում։ Առանց սպասելու այս թվերի աճին, որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ-ն, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, արդեն սահմանափակումներ են մտցրել անառողջ սննդի սպառման վրա։
04-06-2026 11:26 Մայամիում ավարտվեց լողափնյա հագուստի աշխարհի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը՝ Miami Swim Week-2026-ը։ Մի քանի օրվա ընթացքում դիզայներները ներկայացրին ամառային սեզոնի իրենց տեսլականը։ Ավանդաբար, հիմնական ուշադրության կենտրոնում լողազգեստներն էին, բայց այս անգամ հանդիսատեսը քննարկեց ոչ միայն նոր հավաքածուները, այլև մոդելներին, ովքեր ցուցադրությունը վերածեցին իսկական ներկայացման։
04-06-2026 11:13 Երեկ Լոնդոնի The Chancery Rosewood հյուրանոցում տեղի ունեցավ Variety Power of Women մրցանակաբաշխության առաջին արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էմիլիա Քլարկը, ով վերջերս հայտնել էր, որ կաթված է ստացել, Սուկի Ուոթերհաուսը, Էմմա Քորինը, Սեմ Թեյլոր-Ջոնսոնը և Սինթիա Էրիվոն: 51-ամյա Հաննա Ուոդինգհեմը կարմիր գորգով քայլել է իր նոր ընկերոջ՝ օրթոպեդ վիրաբույժ Նիք Բերեսֆորդ-Քլիրիի հետ:
04-06-2026 04:37 Մարիա Շարապովան և Դեյվիդ Բեքհեմը միասին մեկ ամբողջ օր են անցկացրել Փարիզում կայացած Ռոլան Գարոսի մրցաշարում: Թենիսիստուհին լուսանկար է հրապարակել Ինստագրամում: Աստղային մարզիկները հագեցած օր են ունեցել. նախ միասին ներկա են գտնվել Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ խաղերին VIP հատվածում, ինչպես նաև մասնակցել պաշտոնական լուսանկարահանմանը: Երեկոյան Շարապովան և Բեքհեմը մասնակցել են Stella Artois ապրանքանիշի կողմից կազմակերպված մասնավոր afterparty-ին:
04-06-2026 01:22 Նկարչուհի Խաթունա Աթաշյանի անունն այսօր ամենուր է. խոշոր բլոգերները քննարկում են երիտասարդ կնոջը, և ոչ թե որովհետև նրանց գրավում է նրա աշխատանքը: Փաստն այն է, որ նույն այդ բլոգերների խոսքով՝ Խաթունային հաջողվել է խաբեությամբ տասնյակ մարդկանցից հսկայական գումարներ խլել՝ առաջարկելով գրավիչ ճանապարհորդական առաջարկներ: Զոհերի թվում են SEREBRO խմբի նախկին երգչուհի Դարիա Չեբանովան, միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր Կատյա Մեզենովան, Ալյա Ենիկեևան, Լիզա Մուշեգին և շատ ուրիշներ: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 մարդ: