Կիվին ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Դիետոլոգները պնդում են, որ այդ մրգի մեկ կիլոգրամը կարող է մեկ ամսով երկարացնել կյանքը:
Նրանց ներկայացմամբ՝ այն, հասնելով ստամոքս, նպաստում է, որ գլխուղեղը օրգանիզմին ստիպի արտադրել էնդորֆին՝ հաճույքի հորմոնը: Բացի այդ, կիվին կարող է կարգավորել զարկերակային ճնշումը, երիկամների աշխատանքը, մարսողական համակարգը, նաև դրական ներգործություն է ունենում էմոցիոնալ վիճակի վրա: Իսկ ինչը դրական է ազդում օրգանիզմի վրա, երկարացնում է կյանքի տևողությունը:
Կիվիի կալորեականությունը ցածր է, չի գիրացնում, իսկ օգտակար նյութերը բավականին շատ են: Այն պարունակում է պեկտիններ, օրգանական թթուներ, մեծաթիվ վիտամիներ, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր և երկաթ: Իսկ վիտամին C պարունակում է ավելի շատ, քան անգամ նարնջը:
Կիվին օգտակար է նաև դեմքի մաշկի համար: Եթե կիվիի պտղամիսը, խառնելով ձվի դեղնուցի և զեյթունի ձեթի հետ, քսեք դեմքին, դիմակը կձգի մաշկը, այն կդարձնի առանձգական, կհարթեցնի կնճիռները:
19-06-2025 11:52 «Ֆրեյզեր» սերիալի աստղ Քելսի Գրամերը, որն արդեն յոթ երեխաների հայր է, պատրաստվում է կրկին հայր դառնալ 70 տարեկանում: Նրան երեքշաբթի օրը նկատել են Լոնդոնում իր 46-ամյա հղի կնոջ՝ Քեյթ Ուոլշի հետ: DailyMail.com-ը հայտնել է, որ հղիությունը «կենդանացրել է» նրանց ամուսնությունը:
19-06-2025 10:57 Պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութերը կամ PFAS-ը քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են առօրյա արտադրանքում, ինչպիսին են սննդի փաթեթները եւ չայրվող խոհանոցային սպասքը: Գիտնականները PFAS են հայտնաբերել մարդկանց արյան մեջ, կրծքի կաթում, սերմնահեղուկում, լյարդում եւ նույնիսկ ուղեղում: Նրանք կասկածում են, որ այս քիմիական նյութերը վնասակար են մարդու առողջության համար. հետազոտությունները դրանք, ի թիվս այլ խնդիրների, կապել են բարձր խոլեստերինի, քաղցկեղի որոշ տեսակների եւ բեղունության խնդիրների հետ:
18-06-2025 10:11 Daily Mail-ի հաղորդմամբ՝ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծվել են վեց տարվա ամուսնությունից հետո: Հրատարակությունը պնդում է, որ մի քանի գործոններ վկայում են ամուսնալուծության մասին: Հայրերի օրը Ջասթինը տարօրինակ ակտիվ էր. նա մի քանի գրառումներ է հրապարակել, որոնցում, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր իր հոգեկան առողջության խնդիրներին: 28-ամյա Հեյլին տոնի պատվին չի հրապարակել Ջասթինի լուսանկարը, նաև՝ մեկնաբանություն է թողել նրա լուսանկարների տակ. «Հայրերի օրը՝ ճահիճ»:
18-06-2025 10:02 Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը: Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը: Հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում:
18-06-2025 07:15 Շերոն Սթոունը զարդարել է Balkan Vogue ամսագրի նոր համարի շապիկը: 67-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում, որում կեցվածք է ընդունել գրեթե մերկ՝ թափանցիկ սև, նեղ զգեստով, ինչպես նաև սպիտակ տաբատ-կոստյումով: Նորաձևության նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ամենամեծ լուսանկարչական ստուդիաներից մեկում, որը հաճախ օգտագործվում է համաշխարհային աստղերի կողմից իրենց նախագծերի համար: