Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կա մի մակարդակ, որից ցածր չեմ շփվի աղջկա հետ. ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆ

19.06.2012

LN-ի հյուրասրահում է «Ժողովրդական երգիչ-1» նախագծի հաղթող, երգիչ Սևակ Ամրոյանը:

- Ասում են' տղամարդիկ կանանց սիրտը գրավելու համար հազար ու մի միջոց ունեն: Քո առավելությունը նաև հայտնի երգիչ լինելն է: Դա քեզ համար զենք համարո՞ւմ ես:

-Ճի՛շտ է, զգում եմ, որ զենք է, բայց երբեք չեմ փորձել օգտագործել: Չնայած կանանց շատ եմ սիրում, բայց դեռ փոքր տարիքից չեմ ընկել աղջիկների հետևից: Թեկուզ ընկերուհիներ են եղել, բայց չի եղել, որ ասեմ' ես քեզ սիրում եմ և այլն: Ուղղակի ստացվել է: Չեմ օգտվում այն փաստից, որ հայտնի եմ ու ինչ-որ հարաբերություն խորացնեմ, թեկուզ սոցիալական կայքերում շփման ժամանակ:

- Տարիներ առաջ, երբ հայտնվեց «Ժողովրդական երգիչ» նախագիծը, միանգամից շատերի ուշադրությունը սևեռվեց քեզ վրա, նաեւ՝ բազմաթիվ աղջիկների: Խո՞րթ չէր այդքան ուշադրությունը, ամենուր ճանաչված լինելու փաստը:

-Ինձ ամեն դեպքում հաճելի է, երբ ճանաչում են, ժպտում, մոտենում, լավ խոսքեր են ասում: Նույնիսկ երբեմն ամաչում էի, երբ մետրոյում ինձնից ստորագրություն էին խնդրում, երթուղային տաքսիների վարորդները գումարը չէին վերցնում (ժպտում է-LN): Հիմա փոքր-ինչ սառել են կրքերը:

- Երկրպագուհիներդ ի՞նչ են արել, որ չես կարող մոռանալ:

-Մի երկրպագուհի իմ ուսման վարձն է վճարել: Ես գումարը ձեռքս գնում եմ, ինձ ասում են, որ մի կին է վճարել: Հետո իմանում եմ, ծանոթանում և սկսում նրա հետ շփվել: Շնորհակալ եմ հիմա նրան, հարցը այդ գումարը չէ, այլ ուշադրությունը, որ մինչև հիմա էլ շարունակվում է: Չկա մի տոն, որի ժամանակ ես նրանից նվեր չստանամ, արժեքավոր գրքեր և այլն: Նա ամեն ինչ անում է ինձ օգտակար լինելու համար: Մյուս բանն էլ, որ չեմ մոռանա, այն է, որ եկել էին մեր տուն՝ ինձ ուզելու (ծիծաղում է-LN): Ես նույնիսկ տեղյակ չէի: Գնում եմ տուն, եղբայրս ծիծաղում է ինձ վրա: Գալիս են ծնողների հետ, բա մեր աղջիկը միակ աղջիկն է, եկեք ամուսնացնենք և այլն:

-Փորձե՞լ ես նրանց հետքերով գնալ:

-Չէ՛, խորթ է ինձ համար: Ես բնավորությամբ շատ տարբեր եմ: Ինձ տարիներ է պետք մարդկանց վստահելու համար: Շատ ուշ եմ վստահում: Չշփվող եմ ավելի շատ: Մի երկու ընկեր հազիվ ունեմ:

-Ի՞նչն է չվստահելու պատճառը:

-Վատ բան է մտել մեջս: Միշտ խոսում-շփվում ես, հետո լրիվ այլ բան է դուրս գալիս: Չեմ ասի' փակ մարդ եմ, ընկերասեր եմ, բայց այնուամենայնիվ կա չեզոքություն, կա մի գիծ, որից այն կողմ չեմ գնում:

- Աղջիկների համար Սևակ Ամրոյանը կուռք էր դարձել, հետո երգեցիր «Մի՛ լացացնի» երգը, դրանով խփեցիր նշանակետին: Զգացի՞ր, որ այդ երգից հետո ավելի մեծացավ քո նկատմամբ սերը:


-Ես կեսկատակ -կեսլուրջ ասում եմ, որ ճակատիս «Մի՛ լացացնի» եմ գրելու (ծիծաղում է-LN): Բոլոր երգիչերն էլ ունեն, չէ՞, մի երգ, որ կարծես այցեքարտ է դառնում: Մինչև այսօր եթե ինձ հիշում են, հիշում են դրանով: Որտեղ գնում էի, դահլիճից գոռում էին «Մի՛ լացացնի» , երբ ծրագրում չկար նույնիսկ: Այս երգով ես Լոնդոն եմ գնացել, Ամերիկա, Բրազիլիա և շատ այլ տեղեր: Իսկապես միայն այդ երգի համար մարդիկ կարող էին գալ համերգի:

- Երգիդ բառերը հիշեցնող իրավիճակում հայտնվե՞լ ես, որ հասկանաս՝ «քար է եղել նրա չքնաղ կրծքի տակ, բայց դու ավաղ սիրտ ես կարծել»:

-Տարիքս պատկառելի չէ, որ ես լուրջ խոսեմ այս հարցի մասին: Եղել է սեր, երբ մերժվել եմ, բայց փոքր տարիքում: Եղել, անցել գնացել է: Եթե լուրջ լիներ, ապա շարունակություն էլ կլիներ:

- Դեռ նախագծի ժամանակ և հետո, բազմիցս նշել ես, որ քո սիրտը զբաղված չէ: Հիմա ինչ-որ փոփոխություն կա՞:

-Այո՛, կա: Ճիշտն ասած, ես չեմ ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Կա մի աղջիկ, ում հետ շփվում եմ, բայց ես դեռ անձնականիս մասին լուրջ չեմ մտածում: Չեմ ուզում լուրջ հայտարարություններ անել: Այո, շփվում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք սիրուց գժվում ենք կամ պիտի նշանվեմ և այլն: Դեռևս ուղղակի շփվում ենք:

-Քեզ համար ընկերուհուդ ընտրած մասնագիտությունը դեր ունի՞:

-Եթե փոխադարձ վստահություն լինի, կարծում եմ մասնագիտությունը կապ չի ունենա:

- Ասում են' տղամարդիկ տոներ չեն սիրում, մանավադ կանանց տոները: Այդպե՞ս է:

-Այնպես ստացվեց, որ մի անգամ ընկերուհուս հետ կռվեցի մարտի 7-ին, բայց հիմա պաճառը չեմ հիշում: Կողքից կդիտվեր, որ հենց Մարտի 8-ի համար եմ արել, բայց դա այդպես չէ (ժպտում է-LN): Իսկ նվերներ այդքան էլ չեմ սիրում տալ, բայց մայրիկիս առանց առիթի էլ նվիրում եմ, մանավանդ շրջագայություններից միշտ ինչ-որ բան բերում եմ:

- Եթե հիմա շնորհակալություն հայտնես քո կյանքի կանանց, ովքե՞ր կլինեն, ու ինչի՞ համար…

-Չեմ ասում՝ մայրիկիս, նա լրիվ այլ հարթություն է, ես նրան ուղղակի պաշտում եմ: Շնորհակալություն կհայտնեմ այն կնոջը, որ վարձս է վճարել' Կարինե Կարախանյանին: Նորից եմ ասում, այստեղ ուշադրությունն եմ գնահատում, շատ բան է արել ինձ համար: Մենք հիմա շատ լավ ընկերներ ենք: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներում ապրող տիկին Շուշանին, հիմա նա ինձ համար մորաքույր է: Սեպտեմբերին ինքը տղային է պսակում, հրավեր ունեմ, պիտի գնամ: Այդպիսի մոտ հարաբերություններ են, մենք էլ իրենց ենք մեզ մոտ այս ամառ սպասում: Շնորհակալ եմ Թեհրանում ապրող Վերժինեին, նա ինձ օրհնած խաչեր է նվիրել շղթայով: Հասկանում եք, այստեղ նվերները չեն , այստեղ ուշադրությունն է ու իմ հանդեպ նրանց սերը:

- Վերջերս ակտիվություն եմ նկատում սոցիալական կայքերում: Մոտ 500-ից ավել ընկերներ: Քեզ հետ ծանոթանալու նպատակով աղջիկները գրո՞ւմ են: Իսկ պատասխանո՞ւմ ես:

-Չէ՛, ես ակտիվ չեմ: Ուղղակի Facebook-ով կապ եմ պահում արտասահմանի իմ ընկերների հետ: Եղել է նաև մի քանի դեպք , երբ ծանոթացել եմ ու հիմա շփվում եմ: Հիմա էլ շատ նամակների չեմ պատասանում, ժամանակ չկա:

- Ինչպես հասկացա, հեռախոսազանգերին պատասխանելու խնդիր եւս կա. ոչ բոլոր զանգերին ես պատասխանում: Արդեն հասցրե՞լ են քեզ ձանձրացնել:

-Այս հեռախոսահամարը 2008 թվականից է, մինչև այդ ուրիշ համար կար, տարօրինակ նամակներ էի ստանում, զանգեր էին գալիս, կեսից անջատում: Այսպես ասած, նյարդերս տեղի տվեցին: Հիմա էլ կարծում եմ՝ ժամանակն է փոխելու: Ես ունեմ ընտանիք, որի համար հազիվ եմ ժամանակ գտնում իմ զբաղված առօրյայի, շրջագայությունների պատճառով: Ու երբ քեզ զանգում ու կտրում են քո գործերից, ասեմ ավելին՝ խաբելով են բերում հանդիպման, չեմ ընդունում:

-Ի՞նչն է քեզ համար ամենակարևորը աղջկա հետ շփվելիս:

-Առաջին հերթին, ընդհանուր հետաքրքրություններ պիտի լինեն: Թեմա լինի, որ կարողանանք խոսել: Կարևոր է ինձ համար, որ ես չհոգնեմ աղջկանից: Չեմ ասում, որ ես շատ խելացի եմ ու գերհատկություններով աղջիկ եմ ուզում շփվելու համար: Ո՛չ, ինձ համար կա մի մակարդակ, որ դրանից ցածր երբեք չեմ շփվի:

- Արդեն փորձը կա, երբ ժողովրդական երգը միքսվում է այլ ժանրերի հետ, չե՞ս ուզում փորձել նորից:

-Ժողովրդական երգը լրիվ այլ հարթություն է: Փորձեր կատարվել են, թեկուզ Սուսաննա Պետրոսյանի հետ մեր «Umbrella » երգը, բայց դա ուղղակի զվարճանալու համար էր: Դա լուրջ բեմերի համար չէ: Իսկ միքսեր անելիս պետք է անպայման երգը չտուժի, այսինքն' ընտրվի ժողովրդական երգին համազոր երգ:

- Բավական երկար ժամանակ է, երգարվեստում ես, բայց դեռ չունես տեսահոլովակ: Ի՞նչ ես մտածում դրա մասին:

-«Ժողովրդական երգիչ» նախագծից հետո անընդհատ շրջագայություններ էի ունենում, հետո ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ժամանակ չէր մնում ընդհանրապես: Հիմա էլ նորից ամեն ինչ պլանավորված է, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Ավարտեցի Կոնսերվատորիան, մի քիչ հանգստանամ, երևի կմտածեմ:

-Կլինի նո՞ր երգ, թե հին երգի նոր մեկնաբանություն: Հնարավո՞ր է, լինի հենց «Մի՛ լացացնի» երգի տեսահոլովակը:

-Շատ կցանկանայի: Առաջարկներ շատ կան, մինչև այսօր էլ մտածում եմ: Տեսահոլովակ երբեք չի ունեցել: Իսկ նոր երգ չեմ ընտրի, որովհետև կա ընդունվելու և սիրվելու խնդիր:

- Քեզ համար կա՞ տարբերություն աշխարհի բոլոր աղջիկների և հայուհիների միջև:

-Եթե այս հարցը տայիք մի քանի տարի առաջ, ես կասեի, որ ռուսները ավելի լավն են: Հիմա՝ ոչ (ծիծաղում է-LN): Տարբերությունը շատ մեծ է: «Հայուհի» բառը ինձ համար մաքրություն և անկեղծություն է պարունակում: Իսկ մեզ մոտ շատերը հայուհի չեն կարող կոչվել:

- Հնարավո՞ր է, որ կինը փոխի տղամարդուն:

-Իսկ ինչո՞ւ ոչ:

-Լա՞վ է, թե՞ վատ:

-Եթե դեպի լավն է փոխում, ապա' այո՛: Ես ուղղակի մարդկային շփման մասին եմ խոսում. եթե ես ինչ-որ կնոջից մի լավ բան սովորեմ և դա իմ մեջ մտնի, ինչո՞ւ ոչ: Դա լրիվ նորմալ է:

- Համոզված եմ, արդեն կունենաս «ընտանիք» հասկացության քո թեորեմը: Ինչպիսի՞ն է այն' հայկական, ժամանակակից կամ միգուցե միքս:

-Ինձ միշտ այնքան խորհուրդ տվողներ կան: Բայց ամենասխալը հենց իրենք են ապրում: Սա այն հարցն է, որ ժամանակն է ցույց տալիս: Ես իմ կարծիքը կհայտնեմ, բայց չգիտեմ այդպես կլինի, թե' ոչ: Ես կցանկանայի ամեն դեպքում որոշ չափով ավանդականը պահել. Չէ որ մենք ռուս չենք, եվրոպացի չենք, մենք հայ ենք: Ես կցանկանայի ծնողներիս հետ ապրել, չնայած հիմա շատ ակտուալ է դարձել առանձին ապրելը: Ես տեսել եմ մեր ընտանիքում հիանալի միջավայր, և ուզում եմ այդ ներդաշնակությունը ունենալ նաև իմ ընտանիքում:

- Ըստ քեզ' ո՞րն է տղամարդու դերը ընտանիքի պահպանման ու ամրության գործում:

-Մեզ մոտ ընդունաված է, որ տղամարդը պիտի հոգա տան կարիքները: Ես դեմ չեմ լինի, եթե կինս աշխատի: Ամուսինն իր դերն ունի, կինը' իր: Շատ եմ կարևորում երկուսի դերն էլ: Պետք է կիսել հոգսերը: Իսկ երբ ծնողներդ աշխատում են, դու ավելի ազատ ես մեծանում: Չնայած գենն էլ եմ կարևորում, բայց փոխադարձ հարգանք ձևավորելով կարելի է ամեն ինչի էլ հասնել:

Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

Դիտվել է 16562 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ANi | 15-07-2012 01:59
Ես բնավորությամբ շատ տարբեր եմ: Ինձ տարիներ է պետք մարդկանց վստահելու համար: Շատ ուշ եմ վստահում: Չշփվող եմ ավելի շատ: Մի երկու ընկեր հազիվ ունեմ:Միշտ խոսում-շփվում ես, հետո լրիվ այլ բան է դուրս գալիս: Չեմ ասի\' փակ մարդ եմ, ընկերասեր եմ, բայց այնուամենայնիվ կա չեզոքություն, կա մի գիծ, որից այն կողմ չեմ գնում: ********************************************** ոնցոր իմ բնավորությունն ես նկարագրում Սեվակ ջան :D :D ))))))))))))

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 411 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster