Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեք. ԳՐԵՏԱ ԳԱՐԲՈ

16.06.2012

Նա ստեղծված էր կինոյի համար: Նրան կարելի էր նկարել ցանկացած պահի, ցանկացած ռակուրսով, ցանկացած լուսավորության պայմաններում, ու միևնույնն է, կստացվեր հանճարեղ մի բան: Կյանքում չշփվող այդ կինը բացվում էր տեսախցիկի առջև, ու ինտուիտիվ խաղում էր այնպես, ինչպես չէին ենթադրում ո'չ ռեժիսորները, ո'չ սցենարիստները, ո'չ, անգամ, ինքը:

 

Եվ հետո, նրա անսահման սեքսուալության մեջ կար մի լրիվ այլ բան… գաղտնիք: Նրա ընկերները միշտ բողոքում էին, որ Գրետան գաղտնիք է սարքում անգամ հասարակ նախաճաշը: Սֆինքս… այս բառն է երկար տարիներ խորհրդանշել նրա կերպարը, քանի որ այդ գաղտնիքը հորինված ու շինծու չէր: Գաղտնիքն ինքն էր' կինոէկրանների թագուհին, ով այդքան հեշտությամբ հրաժեշտ տվեց կինոյին' առանց անգամ հետ շրջվելու, բայց ով իր հետևից տարավ միլիոնավոր հայացքներ, դերասանուհի, ով համր կինոյից կարողացավ սահուն անցնել ձայնին ու գերել իր ցածր, «հոգնած ձայնով», 1930-ականների պաշտելի փախչող հարսնացուն, սեքս-խորրդանիշն ու կուռքը' Գրետա Գարբոն:

Նա ծնվել էր մի անչափ աղքատ ընտանիքում և 14 տարեկանում ստիպված էր կիսատ թողնել ուսումը, տեղավորվել գլխարկների խանութում' իբրև ցուցադրող-մոդել:

Իր խղճուկ հագուստների մեջ էլ Գրետան գեղեցիկ էր, ու հենց գլխարկների խանութում նրան գտավ շվեդ ռեժիսոր Մորիցո Ստիլլերը, ով վախվորած ժեստերի տակ տեսավ մեծ դերասանուհուն: Հենց Մորիցոն Հոլիվուդ բերեց Գրետա Լովիսա Գուստաֆոնին ու ընտրեց նրա մականունը' Գրետա Գարբո:

Առաջին ֆոտոսեսիաները փայլուն անցան: Գրետայի արտաքինը ստեղծագործելու մեծ հորիզոններ էր բացում, և այդ տարիների բոլոր հոլիվուդյան ռեժիսորները սկսեցին մտածել միայն նրա իմիջի վրա աշխատելու մասին: «Հրաշք Գարբոն… Նրա դեմքը էկրանին ամբողջությամբ փոխվում էր, դառնում աստղային մի երևույթ, որի վրա հանդիսականն ասես կարդում էր կնոջ հոգու ողջ գաղտնիքը: Նրա դեպքը էկրանի համար ծնված լինելու դեպքն է»,- իր հուշերում գրել է հայտնի ռեժիսոր Բիլլի Ուայլդերը: Իսկ նրա համար գոյություն ուներ միայն մեկ ռեժիսոր. «Ւնձ համար միայն Մորից Ստիլլերը' Մոշան, գոյություն ունի իբրև ռեժիսոր: Երբ ես 18 տարեկան էի, նա տվեց ինձ առաջին մեծ դերս: Նա այնքան հոգատար էր իմ նկատմամբ: Հիշում եմ' միշտ հիանում էր իմ ոտքերով: Նա է տվել ինձ կյանքիս կարևորագույն խորհուրդները, օրինակ, «մի քննադատիր, ավելի լավ է լռես», «Ինքդ քեզ հետ մնա, ամեն մեկը պիտի ունիկալ լինի»: Ես կարծում էի, թե նա կդառնա Հոլիվուդի համար առաջին ռեժիսորը, բայց դա տեղի չունեցավ: Ամերիկացիները թույլ չտվեցին, որ եվրոպացին առաջ գնա, փակեցին նրա ճանապարհն, ու նա հեռացավ: Երբ ես արդեն հոգնել էի Հոլիվուդից, ինձ միայն նա կարող էր հետ պահել հեռանալուց, բայց նա չկար: Առաջին բանը, որ ես արեցի Շվեդիա վերադառնալուն պես, նրա գերեզմանին ծաղիկներ տանելն էր: Հաջորդ օրը, երբ գնացի գերեզմանատուն, ծաղիկները չկային»:

Մոշային տեղ չտվեցին, իսկ իրեն Հոլիվուդը սպասում էր շնչակտուր: Հետագայում Գրետայի 24 ֆիլմերից 20-ը նկարած Դենիելսը կխոստովանի. «Իմ կյանքի ողբերգությունն է դա… Ես այդպես էլ չկարողացա գունավոր նկարել Գարբոյին»:

Գրետա Գարբոն բոլորովին էլ նման չէր հոլիվուդյան մյուս' ոչ պակաս վառ շողացող աստղերին: Նման չէր իր տեսակով: Նա հրաժարվեց ամուսնանալու մտքից հանուն կարիերայի և, հանկարծ, ստեղծագործական ամենաբուռն շրջանում պարզապես թողեց մեծ կինոն ու հեռացավ' այդպես էլ ոչ մի բացատրություն չտալով: Նա առհասարակ քիչ էր խոսում, ու դա ավելի էր շեշտում իր խորհրդավորությունը: Տանել չէր կարողանում լրագրողներին: Ասում են' երբ նկարահանման հրապարակում աշխատում էր Գարբոն, այնտեղ գտնվելու իրավունք ունեին միայն ամենավստահված անձինք:

Բայց նա, ով գոնե մեկ անգամ տեսնում էր Գարբոյին, սիրահարվում էր անդառնալիորեն: «Նա կարողանում էր գայթակղել միայն մի հայացքով: Նա կարող էր քեզ հետ մի ողջ գիշեր անցկացնել, իսկ առավոտյան դուրս շպրտել պարզապես: Իր ողջ զգացմունքայնությունը նա պահում էր էկրանների համար»,- ասել է ռեժիսոր Ջորջ Կյուկորը: Եվ իրոք, կինը, ով տանել չէր կարողանում անմիջական շփումներն ու խուսափում էր մարդկանցից, թույլ էր տալիս, որ միլիոնները կինոէկրաններից իրենով հիանան:

Տղամարդիկ պաշտում էին նրան: Սիրային պատմություններից նա չէր խուսափում, պարզապես հստակ գիտեր, որ չի ամուսնանա երբեք: «Անգամ ծիծաղելի է մտածել, որ ես ինչ-որ մեկի հետ եկեղեցի կմտնեմ, որպես նրա կին»,- ասում էր Գարբոն:

Նրա առաջին ամուսնության առաջարկությունը դերասան Ջոն Գիլբերտից էր, ում հետ խաղացել էին «Աննա Կարենինա» -ի հիման վրա նկարահանված «Սեր» ֆիլմում: Նրանք միասին ապրել էին մի օր, հետո Գիլբերտը առաջարկություն էր արել և համաձայնություն ստացել: Նշանակվել էր ամուսնության օրը: Սպասված օրվա առավոտյան Գիլբերտը տեսել էր, թե ինչպես է տնից հեռանում մի մեքենա: Կասկածը սրտում նա նետվել էր Գրետայի սենյակ ու չէր գտել վերջինիս իրերը: Պահելով չնչին մի հույս' Ջոնը հասել էր եկեղեցի, սպասել, բայց հարսնացուն չէր հայտնվել: Նրան հանգստացնելու համար MGM ստուդիայի ղեկավար Լուիս Մայերը թեթևակի հարվածել էր ուսին ու ասել. «Ամեն ինչ լավ է. բարեկամս: Քնել ես գեղեցկուհու հետ. դրանից ավել ի՞նչ ես ուզում»: Այս խոսքերից հետո նա գետնին էր հայտնվել Գիլբերտի ապտակի պատճառով, հետո կանգնել էր, խոստացել փչացնել Գիլբերտի կարիերան: Իսկ նա այլևս չէր էլ ուզում խաղալ: Ջոն Գիլբերտը մահացավ ալկոհոլիզմի պատճառով:

Նա Գրետայի կապույտ աչքերի միակ զոհը չէր: Բացի հայտնի մարդկանցից նրան էին սիրահարվում պարզապես հարուստ տղամարդիկ, գրում էին անընդհատ, գրում այնքան, որ Գրետան ֆիզիկապես չէր կարող կարդալ բոլոր ստացվող նամակները, և ահա մի հարուստ ֆերմեր, ով ողջ կյանքում վազվզել էր կինոէկրանի թագուհու հետևից ու սիրո խոսքեր գրել նրան գրեթե ամեն օր' չստանալով պատասխան' մահանալուց առաջ իր ողջ կարողությունը կտակում է նրան: Գրետային հայտնում են ոմն Էդգար Դոննի կտակի մասին, բայց դերասանուհին ոչ մի կերպ չի կարողանում հիշել նրան ու խնդրում է վաճառել ողջ ունեցվածքն ու տալ բարեգործության: Ստացվում է այնպես, որ նա բարեգործության է տալիս մի անսահման շատ զրոներով գումար, քանի որ ֆերմերի տարածքում նավթ է հայտնաբերվում:

Ահա այսպես, առանց ինքն էլ հասկանալու, նա մտնում էր տղամարդկանց կյանք ու այլևս դուրս չէր գալիս:

Իսկ աշխատանքի մեջ կարծես թե ամեն ինչ հիանալի էր, բայց այդ կարծիքին չէր ինքը. «Երբ եկա Հոլիվուդ, չէի հասկանում, թե ինչ կասկածելի ճանապարհ եմ ընտրել: Դա շատ վտանգավոր խաղ էր: Առաջին իսկ դերերից հետո ես հասկացա, որ հակառակ իմ կամքի դարձել եմ սեքսուալության ու կրքի խորհրդանիշ: Ես էլ չէի ուզում նկարահանվել, ու բոլորը կարծում էին, թե գժվել եմ: Այսօր ես ամոթով եմ նայում իմ հոլիվուդյան կարիերային, քանի որ չէի սիրում այդ աշխատանքը, հաճախ ստիպում էի ինքս ինձ, որ խաղամ»:

«Նինոչկա» հայտնի կոմեդիայից հետո նա նկարահանվեց «Երկերեսանի կինը» ֆիլմում… Այն արժանացավ ահավոր քննադատության ու չընդունվեց, դարձավ Գարբոյի վերջին ֆիլմը. «Այդ վերջին ֆիլմը չէր լինի, եթե բանկը չսնանկանար… Այնտեղ էր կուտակածս ողջ գումարները, իսկ ես վախենում էի աղքատությունից: Ուզում էի ավելի շուտ հեռանալ, ահավոր հոգնել էի այդ գործից, բայց ստիպված նոր պայմանագիր կնքեցի, որ գումար աշխատեմ: Վերջին տարիներին ես ընդամենը պահանջ էի կատարում, ոչ մի ստեղծագործական բան»:

1941 թվականին ավարտվեց նաև այդ պայմանագրի ժամկետը, և, չնայած վերջին ֆիլմի անհաջողությանը, բոլորը նոր գործի էին սպասում, ռեժիսորները պտտվում էին նրա շուրջը, խոսում անելիքներից, նա լռում էր, իսկ մի օր ընդամենն ասաց. «Ես ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեք»: Դա վերջին բանն էր, որ Հոլիվուդը լսեց նրանից:

Մնացած կյանքը նա ապրեց անսահման շքեղության մեջ, իսկ վերջում ողջ ունեցվածքը կտակեց եղբոր դստերը: Թե ինչ եղավ հետո, մեծ հաշվով կարևոր չէ, ինչպես ասել է Յանինա Իպոխորսկայան. «Մեկն ասում է, թե Գրետա Գարբոոն ապրում է, մյուսները, թե նա մահացել է… Ես չեմ հավատում այս հիմարագույն բամբասանքներից և ոչ մեկին»:

Հոլիվուդում ես ծերացել էի, հոգեբանի մոտ էի գնում ամեն օր և միայն հեռանալուց հետո հասկացա, որ դեռ կարողանում եմ ապրել ու մտածել:

Ես երբեք այլ դերասանուհիների նման կոսմետիկայի արկղ չեմ ունեցել: Նկարահանման հրապարակ դուրս գալուց առաջ ընդամենը դիմափոշի եմ քսել, շրթներկ ու թարթիչաներկ, ի դեպ, երբեք արհեստական թարթիչներ չեմ օգտագործել:

Հիմարություն է անընդհատ թերթերի շապիկներին հայտնվելը: Ցանկացածը, ով լավ է անում իր գործը, անձնական կյանքի իրավունք ունի:

Ինձ չեմ պատկերացնում կնոջ դերում… Դա ահավոր է:

Արժանիքները ցույց տալու համար ավելի շատ խելք է պետք, քան թերությունները ծածկելու:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 10787 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1563 անգամ
22.10.2026
Դիտվել է 441 անգամ
27.10.2026
Դիտվել է 231 անգամ
28.10.2026
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster