-Բավական էր մի տեսահոլովակը, որ մարդիկ հասցնեին սիրել քեզ, այնինչ շատերի դեպքում մի ամբողջ ալբոմն սեր և ճանաչվածություն չի բերում: Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր հաջողությանդ գրավականը:
-Նման հարցերին երբեք էլ պատասխան չի լինում: Չգիտեմ, մենք չէինք սպասում, որ այդքան լավ կընդունվի:
-Ի՞նչ է պետք Նարինեին ավելի հաճախ նոր ստեղծագործություններ ներկայացնելու համար:
-Երբեմն միջոցներ չեն լինում նոր երգեր ներկայացնելու համար. բայց ես ունեմ լավ ընկերներ: Եվ դա էլ բավական է…
-Ինչո՞վ ես այժմ զբաղվում:
-Վերջերս ավարտեցի Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ- վոկալի բաժինը: Հիմա աշխատում եմ նոր երգերիս վրա:
-Ներկայացնում ես մեր երգարվեստում բոլորովին նոր ոճ: Չկա՞ մտավախություն, որ լսարանդ կարող է քչերին ընդգրկել: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ երաժշտության պահանջարկ կա այսօրվա շուկայում:
-Չեմ մտածում շուկայի մասին: Եթե ընկնեմ շուկայի ետևից, արվեստ չի մնա: Կարծում եմ, որ դրանք կարելի է համատեղել, բայց մտածել միայն շուկայի մասին, կարծում եմ, ճիշտ չէ:
-Նարինե, չափազանց անկեղծ ես բոլոր հարցազրույցներում: Նույնը կարելի՞ է վերագրել առօրյա կյանքով ապրող Նարինեին: Չափազանց անկեղծությունը օգնում, թե՞ ավելի շատ վնասում է:
-Երբեմն օգնում է, երբեմն էլ՝ խանգարում: Լինում են դեպքեր, երբ խանգարում է, բայց դա երբեք թույլ չի տվել ինձ մտածել այլևս անկեղծ չլինելու մասին: Այլ կերպ չեմ էլ կարող: Մարդիկ կան, որ ասում են այն, ինչ կա, մարդիկ էլ կան, որ անընդհատ լարված են, մտածում են՝ ինչ ասեն, ինչպես ասեն, որ տպավորություն թողնեն: Տարբեր են մարդիկ:
-Ազգանունդ որևէ կապ ունի՞ հայտնի ու տաղանդավոր Դովլաթյանների հետ, բարեկա՞ մ ես հայտնի ռեժիսոր Ֆռունզե Դովլաթյանին:
-Բարեկամական կապ չկա, բայց ընկերական կա: Ես ծանոթ եմ Միքայել Դովլաթյանի' Ֆրունզե Դովլաթյանի տղայի հետ: Երբ մեր առաջին հանդիպման ժամանակ իմացավ, որ ինձ Դովլիկ են ասում, ասաց' ինձ էլ Դովլիկ ասեք:
-Քո ձայնը, ոճը, անգամ խոսելաձևը հաճախ նմանեցնում են Նորա Ջոնսին, ինքդ նմանություն տեսնո՞ւմ ես: Համաշխարհային աստղերից ո՞ւմ կնմանեցնես քեզ:
-Խոսելաձև՞ն էլ: Այս մասին չէի լսել: Ինձ շատերին են նմանեցնում' Նորային,Դայանա Քրոլին, Սիային: Երևի թե բոլորին լսել ու սովորել եմ նրանցից, դրա համար էլ կարելի է ինչ-որ ընդհանրություններ գտնել: Բայց ամենաքիչը Նորա Ջոնսին եմ լսել, և ամենաշատը նրան են նմանեցնում:
-Համացանցում քո մասին տեղեկություններ կարդալիս մեկնաբանությունների շարքում անթիվ-անհամար սիրո խոստովանություններ կարդացի: Երկրպագուները երբևէ անհանգստացրե՞լ են քեզ: Կհիշե՞ս որևէ հետաքրքիր պատմություն' կապված նրանց հետ:
-Շատ են պատմությունները: Երկրպագուներիցս մեկը միշտ գրում է. «Կարոտում եմ քեզ»: Ասես հազար տարվա ընկերս է եղել, բաժանվել ենք, ու հիմա էլ կարոտում է, բայց անծանոթ է (ծիծաղում է-LN): Մարդ կա' փորձում է կանխագուշակումներ անել և դրանով աչքս մտնել: Մի անգամ էլ այնքան երկար նամակ էր գրել, շատ երկար գրել էր այն մասին, թե ինչ էր ուզում գրել, բայց մտածում էր, թե ես ինչպես կպատասխանեմ… Մի խոսքով' մեկնաբանել էր բոլոր հնարավոր և նույնիսկ անհնարին հարցերն ու նաև պատասխաններն իմ փոխարեն: Մի լավ ծիծաղեցի ու մոռացա անգամ պատասխանել: Հիմա ոչ անունն եմ հիշում, ոչ էլ նամակը կկարողանամ գտնել:
-Կա՞ն մարդիկ, ում երկրպագում ես դու:
-Իհարկե: Հայերից շատ եմ սիրում Էմմա Ասատրյանին. շատ տաղանդավոր և յուրահատուկ երգչուհի է: Սիրում եմ Սոնա Ռուբենյանին' վերջին «Հայուպերսթար»-ի հաղթողին, Իրինա Մալխասյանին (Լևոն Մալխասյանի դուստրն է) շատ եմ սիրում, Կոնսերվատորիայում իմ դասախոսն էր, տաղանդավոր երաժիշտ և ջազի գիտակ: Համաշխարհայիններից Յել Նաիմ, Դայանա Քրոլ, Սիա, Մելոդի Գարդոտ, Մոլի Ջոնսոն, Սուշիլա Ռաման, Իվան Դորն:
-Հաջողության հասած կանանց մեծ մասն ունեցել է իր' կնոջ իդեալ կոչվածը: Ո՞վ է քեզ համար իդեալական կին: Ի՞նչ չափանիշներով ես որոշում մարդու իդեալականության աստիճանը:
-Ամեն ինչում ես կարևորում եմ մարդկային հատկանիշները: Իդեալական կին ասվածը, ընդհանրապես «իդեալական» բառը շատ հարաբերական է: Յուրաքանչյուրի համար տարբեր է իդեալը: Կարծում եմ, որ կինը պետք է լինի կանացի և լինի մայր իր երեխաների համար: Շատ կանայք կան, որ երեխաներ ունեն, բայց տեսակով մայր չեն: Ինձ համար կարևոր է, որ կինը լինի լավ, հոգատար մայր իր երեխաների համար:
-Սոցիալական կայքերում ակտիվությունդ ուսումնասիրելիս հասկացա, որ ընկերների պակաս չունես: Իրակա՞ն են նրանք, թե՞ ավելի շատ վիրտուալ:
-Ընկերներիս հետ իրական եմ շփվում, իսկ առանց վիրտուալ շփման էլ հիմա հնարավոր չէ, դարն է այդպիսին: Բայց երբեք չի կարելի գերի դառնալ վիրտուալ շփմանը: Ցավոք, շատերը մոռացել են նորմալ շփումը և սովոր են անընդհատ վիրտուալի մեջ մնալ: Սխալ է, ընկերների հետ պետք է հանդիպել ու նորմալ շփվել' մարդավարի:
-Երբ հայտնվեցիր էկրաններին, երկրպագուների հետաքրքրությունը քո անձնականի հանդեպ կտրուկ մեծացավ: Բայց շուտով պտտվեցին լուրեր, որ Նարինեի սիրտը զբաղված է: Համապատասխանո՞ւմ էր այս լուրն իրականությանը:
-Չեմ սիրում խիստ անձնականիս մասին խոսել…
-Ունեցե՞լ ես առաջին սեր կոչվածը:
-Բոլորն են ունեցել:
- Ինչպիսի՞ն պետք է լինի այն միակը, ով կդառնա քեզ համար կյանքի ընկեր: Կա՞ն բնավորության գծեր, որոնք բացառում ես:
-Ոչ մի չափանիշ կամ բացառություն չկա: Երբ սիրում ես, պարզապես սիրում ես, էլ վատ ու լավ գծերին չես նայում: Բայց կա մի բան, որը ներելի չէ: Զարմանում եմ այն կանանց վրա, ովքեր ներում են դավաճանությունը: Ասում են' սերը ներել գիտի… Բայց կարող են չներել և սիրել:
-Եթե հնարավորություն ունենայիր փոխել աշխարհում որևէ բան, ի՞նչը կփոխեիր:
-Կփոխեի, այնպես կանեի, որ բոլոր մարդիկ առողջ լինեն: Իսկապես առողջությունից կարևոր բան չկա:
Անհայտ | 12-10-2012 00:42
Կարծում եմ լսարանը պետք է պատասխանի թե որն է Նարինեի հաջողության գրավականը => ես կպատասխանեմ իհարկե մենակ իմ անունից. Երբ անընդհատ տեսնում ես իրարից չտարբերվող մարդկանց ու բոլորը երգում են անորակ ու նույն տիպի 6/8 \"երգեր\", ու էտ նույն \"երգիչը\" կամ \"երգչուհին\" իրար հետևից մի քանի ալբոմներ ա թողարկում արդեն պարզա դառնում, որ նա դուրսա եկել իրան ցույց տալու, ճանաչված դառնալու, փող աշխատելու և այլն, այսինքն չի մտածում ժողովրդի ականջների, ու ճաշակի վատացման մասին, հետևաբար արժանանումա փոխադարձ վերաբերմունքի` անտեսման ու արհամարհման: Այ էտ տիպիներն են որ հանուն իրանց ապուշությունների թեկուզ մի քանի հազար դրամով ծախվում են: Բայց փառք Աստծո մենք ունենք մատերի վրա հաշված իսկական, որակով երգիչ երգչուհիներ, ում երգերը լսելուց իսկականից հաճույք ես ստանում ու հանգստությւն ես զգում, ովքեր իրոք ունեն տաղանդ ու այն ցույց են տալիս արանց հարուստ բարեկամ ծանոթների օգնության, որոնք ստեղծված են հենց երգիչ կամ երգչուհի դառնալու համար: Նարինեն էլ էտ երգչուհիներից մեկնա, ում թեկուզ միակ երգը լսելուց ականջներդ չի ցավում ու զգում ես որ իսկականից տաղանդ ունի ոչ թե ինչ որ ձայնագրածա ու էֆֆեկտներ տվածա ձայնին: Ու ես համոզված եմ եթե իրան խնդրեն կենդանի ձայնով երգի էտ նույն երգը ինքը կանի ամեն ինչ ճիշտ ու խայտառակ չի լինի ոնց որ շատերը: Այ էսա Նարինեի ու ոչ միայն նրա հաջողության գրավականը:
Axavni | 04-10-2012 22:18
misht xelaci es ,cankacac harci graget u gitakic patasxanes talis,hianum em misht pashtum em qezzzzzzzzzzzzzzzzzzzz u shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat sirum du urishes
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: