Հոմոսեքսուալության գենը մայրերն են փոխանցում. իտալացիների բացահայտումը
15.06.2012
Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչու չեն կարողանում հոմոսեքսուալները զարգանալ էվոլյուցիոն ճանապարհով: Պատճառն այն է, որ հոմոսեքսուալության գենը մայրական գծով է փոխացվում, այսինքն տղաները ստանում են այդ գենը ոչ թե հորից, այլ մորից:
Վաղուց ապացուցված է, որ աշխարհի բոլոր հոմոսեքսուալների 99,99 տոկոսը ծնվել է հետերոսեքսուալ ընտանիքում, իսկ այժմ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցվել է իտալացի գիտնականների կողմից: Նրանք պարզել են, որ հոմոսեքսուալ տղամարդկանց բարեկամուհիները (մայրը, քույրը, մորաքույրը…) ավելի շատ երեխաներ են ունենում, քան հետերոսեքսուալ տղամարդկանց բարեկամուհինեը:
Պարզվել է նաև, որ հոմոսեքսուալության գենը ոչ միայն մայրական գծով է փոխացվում, այլև մորից աղջիկ շղթայում ակտիվանում է: Այսինքն' հոմոսեքսուալությունը ընդհանրապես չի անցնում հոմոսեքսուալից հոմոսեքսուալի, այլ տարածվում է ընտանիքում կանանց սերունդների միջով:
Դեռ պարզ չէ, թե կոնկրետ, որ գենն է ծնում սեռական ֆունկցիայի նման խանգարում, բայց կա մի տեսակետ այն մասին, թե այդ գենը գտնվում է Х-քրոմոսոմում, որ տղամարդկանց մոտ միայն մեկն է, իսկ կանանց մոտ' երկուսը: Դիտվել է 4147 անգամ
|