- Քո վաղ տարիքի համերգների տեսագրությունը նայելիս տեսնում ենք Սիլվա Կապուտիկյանին: Այնպիսի հեղինակավոր կին, ինչպիսին նա է, գնահատել է քո արվեստը: Քեզ կանանց երկրպագու համարո՞ւմ ես, ո՞ւմ ես երկրպագում:
- Սիլվա Կապուտիկյանից բացի ներկա էր նաև Օֆելյա Համբարձումյանը, ով իմ ներշնչանքի աղբյուրներից է, կարելի է ասել: Նրանց ես համարում եմ ուսուցիչներ, ումից պիտի սովորես: Իսկ կուռքեր չունեմ, ով էլ լինի մարդիկ են' տաղանդավոր կամ' ոչ, ինչո՞ւ պաշտել, մենք կռապաշտ հո՞ չենք:
-Նրանց ներկայությունը քեզ ի՞նչ էր տալիս:
-Առաջին հերթին՝ մեծ պատասխանատվություն, հպարտություն, և հետո, ինձ համար մեծ պատիվ էր, որ իրենք դահլիճում էին: Նրանք այն մարդիկ են, որ բոլոր թերությունները նկատում են, բայց նաև կասեն, որ ուղղես: Ու մյուս համերգի ժամանակ էլ ավելի ուշադիր կլինեն, որ ասեն' լավ էր, ապրես, ուղղել ես: Ինձ համար նրանց կարծիքը շատ արժեքավոր է:
- Եթե կյանքումդ առանձնացնես երեք կնոջ, ապա ովքե՞ր կլինեն:
-Դժվար է թվել: Մայրս է, քույրս, զարմուհիս: Ամենամտերիմը առաջին հերթին մայրս է:
- Քո բոլոր հարցազրույցներում անպայման հնչում է սիրտդ զբաղված լինել -չլինելու հարցը, բայց դու այնքան խնամքով ես թաքցնում, շրջանցում, կարծես այդ հարցը չի էլ հնչել… Միգուցե այսօ՞ր փակագծերը բացես:
-Որոշել ես ստանա՞լ այսօր պատասխանը ( ծիծաղում է-LN): Չէ, իմ սիրտն ազատ է, ունեմ ընկեր- ընկերուհիներ, մոտիկ աղջիկներ, շփվում ենք, բայց չկա հայկական ընկերուհի ասվածը կամ նշանածը:
-Իսկ անձնական կյանքը դասավորելու հա՞րցը:
-Չեմ կոնկրետանում, չեմ պլանավորում: Եթե ինչ-որ բան չկա, ուրեմն ժամանակը չէ:
- Տղամարդկանց համար էական է լինում իրենց մայրերին նման աղջիկներ ընտրելը: Դու է՞լ ես այդ փնտրտուքների մեջ:
-Շատ առումներով, այո՛, բայց ոչ բոլոր դեպքերում: Որովհետև ամեն դեպքում բոլոր մարդիկ տարբեր են իրենց նախասիրությունների և ճաշակի առումով:
-Իսկ ի՞նչ հատկանիշներ կան մայրիկիդ մեջ, որ կուզեիր անպայման համընկնեին:
-Կանացիությունը, համեստությունը, օրինակելի կերպար լինելը թե՛ որպես կին, թե՛ որպես մայր:
- Երբևէ մտածե՞լ ես քո կողքին, ասենք, իսպանուհու տեսնելու մասին կամ ռուսի: Թե՞ նախապատվությունը տալիս ես հայուհիներին:
-Ինձ համար տարբերություն, խտրականություն չկա, ես շատ-շատ մարդկանց հետ եմ շփվում՝ ռուսների, վրացուհիների, ամերիկուհիների և այլն:
-Կարո՞ղ ես հեշտ ու հանգիստ ամուսնանալ, օրինակ, ամերիկուհու հետ:
-Հեշտ ու հանգիստ չեմ կարող, որովհետև կա ընտանիքի, լեզվի սովորույթների խնդիրը: Բայց եթե հայ չէ, չի նշանակում, որ լավը չէ:
- Դու միշտ ուրույն ոճով ես ներկայանում և ապացուցում, որ կարելի է առաջ գնալ ժողովրդական երգով: Ապագա ընկերուհուդ նույն ոլո՞րտից ես պատկերացնում:
-Չէ՛, ընդհանրապես երաժշտության մեջ չեմ տեսնում, երևի չեմ ուզում, դրա համար:
-Ինչո՞ւ: Պատճառը ո՞րն է:
- Ճիշտն ասած' ինձ երաժշտական բնագավառի մարդկանց հետ շփվելը շատ հետաքրքիր չէ: Որովհետև երբ նույն բնագավառի պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքվում, կարծիքներ են արտահայտում, վեճեր են առաջանում: Մեզ մոտ էլ դեռ վիճելու մշակույթ էլ չկա: Բայց դա չէ հիմնական պատճառը:
-Խանդո՞տ ես:
-Եսի՞մ, չգիտե՛մ:
-Հնարավո՞ր է, որ քո ասպարեզը ընկերուհուդ դեպքում բացառելու պատճառը հենց խանդդ լինի:
-Չէ՛, չեմ խանդի: Ես ավելի շատ նախընտրում եմ լռել, բան չեմ ասում:
- Երբևէ առիթ ունեցե՞լ ես սպասելու աղջկա, ինչպես քո երգում է՝ «Լուսին ես ամպի տակին, դուրս արի ժամանակին»: Իսկ քեզ ընդհանրապես սպասեցնո՞ւմ են:
-Սպասել եղել է, իհա՛րկե, սպասել եմ: Աղջիկները սպասեցնել սիրում են: Բայց երգելով' ոչ:
- Բայց երգում ես…
-Բայց երգը երգ է, ես կյանքում երգի բառերը չեմ օգտագործել: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Սայաթ-Նովայի երգի բառերը՝ «Մազիրդ ռեհան», կյանքում օգտագործեի: Չէ՛ (ծիծաղում է-LN):
- Ըստ քեզ' ներելի՞ է, երբ աղջիկն ուշանում է ժամադրությունից:
-Գիտեք, լավ է պունկտուալ մարդ լինելը: Բայց նաև նորմալ է, երբ ուշանում են: Աղջիկ է, չէ՞, չես կարող անընդհատ ասել'ինչո՞ւ ուշացար, ինչո՞ւ ուշացար, մեկ ժամ է, չկաս:
-Երկու ժամը լրանո՞ւմ է:
-Չէ՛, ես երկու ժամ երբեք չեմ սպասի: Ամենաշատը մեկ ժամ եմ սպասել, ավել հաստատ չէ:
- Քո վերջին տեսահոլովակը բացառիկ է ամեն ինչով, կարծես ժամանակակիցի և ժողովրդականի միքս լինի: Համարձակ չէ՞ր: Քեզ այդպես չէինք տեսել:
-Այո՛, համարձակ էր, բայց պատճառաբանված: Որովհետև այնպես չէ, թե ինձ ինչպես ճանաչում են էկրանից այն կողմ, ես այդպիսին եմ նաև իրականում: Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյան կերպարը իրականում այլ մարդ է: Այս տեսահոլովակը այս առումով շատ լավ էր, որովհետև ինձ նոր տեսանկյունից է ներկայացնում: Ես միքսեր սիրում եմ, բայց կարևորը երաժշտական ճաշակն է: Ու սխալ է այն կարծրատիպը, թե ժողովրդական երգ լսում են միայն մեծերը, սիրում են միայն մեծերը: Ո՛չ, ամեն արված լավ բան իր տեղն ունի: Հիմա նոր տեսահոլովակ ենք պատրաստում:
-Նույնքա՞ն համարձակ:
-Այո՛, ես կասեի՝ ավելի (ժպտում է-LN):
- Երկրպագուհիների հոծ բանակ ունես տարբեր սերունդներից: Ի՞նչ զավեշտալի դեպք կհիշես՝ նրանց հետ կապված:
-Հաստատ եղել է, բայց հիմա չեմ հիշում: Մի անգամ եղել է, երբ Շվեդիայից հյուրեր են եկել, հարցրել են՝ Գուրգեն Դաբաղյանը որտեղ է ապրում, ասել էին' Դավիթաշենում: Եկել էին Դավիթաշեն, հարցրել էին տան տեղը, գտել: Նվերներով, ծաղիկներով եկան տեսան ինձ: Հետաքրքիրն այն էր, որ ես այդ ժամանակ ֆուտբոլ էի խաղում: Եկա քրտնած, չգիտեմ ինչ վիճակով: Երբ տուն մտա, չէին էլ պատկերացնում, որ դա ես եմ: Դրսից եկել էի, այնքան հոգնած, սոված էի (ծիծաղում է-LN): Չէի պատկերացնում, որ մեր տան տեղը բոլորը գիտեն:
- Խոհանոցում պատրաստել կարողանո՞ւմ ես:
-Շատ լավ եմ պատրաստում: Տարբեր բաներ: Կարտոֆիլ եմ շատ լավ պատրաստում: Երևի շատ եմ սիրում, դրա համար էլ համեղ եմ պատրաստում: Պատրաստում եմ աղցաններ, ապուրներ, հալվայի տեսակներ գիտեմ:
- Դարեր շարունակ աշուղ-երգիչներն իրենց մեծ սերը հենց երգերով են արտահայտել: Գովերգել են գոզալներին, յարերին: Ո՞ր երգով կբնորոշես կանանց:
-Ես երգով չեմ սիրում բնորոշել կամ էլ գովել: Երգը ինձ համար առանձին թեմա է, այլ աշխարհ: Այսօրվա կյանքում այլ միջոցներ կան գովելու համար:
- Հնարավո՞ր է, որ մի օր քո հեղինակային երգով հանդես գաս:
-Կարող է (ժպտում է-LN): Կարիքը ճիշտն ասած չեմ զգում: Կարևոր է, որ ինչ երգեմ, այդ երգում իմ աշխարհը ներդնեմ, իսկ դա ավելի դժվար է: Նաև, որ հին երգերը ավելի հասանելի լինեն: Նույնիսկ այս վերջին երգը շատ շատերին անծանոթ էր: Շատերն էլ հարցնում են, թե ո՞վ է գրել, ինչքանո՞վ են գրել:
- Կհիշե՞ս առաջին սերդ:
-Երևի դպրոցում, որովհետև մանկապարտեզ չեմ գնացել (ծիծաղում է-LN):
- Եղե՞լ է, որ աղջիկները մոտենան ու քեզ սեր խոստովանեն:
-Հենց նոր, մի քանի րոպե առաջ: Երկու աղջիկ մոտեցան, ասացին, որ սիրում են, համբուրեցին ու գնացին: Վերջում էլ ասացին, որ վերջի երգս շատ լավն է:
- Համացանցում բավական ակտիվ ես, ինչպե՞ս ես վերաբերվում ինտերնետային ծանոթություններին:
-Շատ լավ, ես կասեի՝ շատ ավելի լավ: Ընկերներս արդեն շուրջ 1500-ի են հասնում: Ես միայն Facebook-ում եմ հասանելի ու փորձում եմ բոլորին պատասխանել:
-Իսկ դու առաջինը գրո՞ւմ ես ծանոթանալու համար:
-Այո՛, ինչու' ոչ: Դրանում վատ բան չկա:
- Ի՞նչն է, որ հենց սկզբից քեզ կվանի աղջկանից:
-Իրենց սուտ գլամուր լինելը: Այն, որ նույնիսկ հայերեն չգիտեն, բայց իրենց գլամուր իսպանուհիների տեղ են դնում: Ինչ-որ բան ինչ-որ տեղ տեսել են ու ուղղակի կրկնօրինակում են շատ վատ ձեւով:
- Եվ ի՞նչն է, ո՞ր հատկանիշներ են, որ քո ուշադրության կենտրոնում կհայտնվեն:
-Հիմա ի՞նչ ասեմ, ստանդարտ բաներ են: Ինչպիսին կա, այնպես էլ ներկայանա: Դա ինձ համար ամենակարևորն է: Ինձ համար բնականությունը առաջին տեղում է:
- Ասում են' սերը թեորեմ է, պետք է անընդհատ ապացուցես, համաձայն ե՞ս: Իսկ քեզ համար ապացույց ի՞նչ կարող է լինել:
-Անընդհատ ապացուցելը ես չեմ հասկանում: Ես չեմ ապացուցելու. եթե գիտի, որ սիրում եմ, արդեն վերջ: Կարող եմ մեկ, երկու ու մի քանի անգամ էլ շատ ապացուցել, բայց անընդհատ' ոչ:
- Ինչպիսի՞ ընտանիք ես ուզում ունենալ: Կա՞ արդեն իդեալ:
-Կա, բայց այդ սահմանումները իմ մեջ են, չեմ ուզում դրա մասին խոսել: Չգիտեմ' Հայաստանի պայմաններում որքան է ռեալ:
30-12-2024 10:36 Եղիսաբեթ II-ի եղբորորդին' Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
30-12-2024 10:31 ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը ներխուժել է անծանոթ կնոջ տուն, մտել նրա անկողինը, գրկել ու հարցուփորձ արել անձնական կյանքի մասին: Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
27-12-2024 12:07 Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
27-12-2024 11:50 Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ քույր Քլոե Քարդաշյանից շլացուցիչ սկուտեր է ստացել։ Քլոեն նրան գլամուրային սկուտեր է նվիրել՝ զարդարված rhinestones-ով։ Քիմը Instagram Stories-ում հրապարակել է իր նվերի տեսանյութը։
27-12-2024 10:43 29-ամյա Դուա Լիպան Սուրբ Ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիից՝ դերասան Կալում Թերներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի շրջապատին։ Սոցցանցերում երգչուհու նոր լուսանկարներում նրանք նկատել են նաև մեծ քարով մատանի, որը համարվում էր այժմ արդեն փեսայի նվերը։
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։