Անյուղ կաթնաշոռն առօրյայում ոչ բոլորն են օգտագործում, թեև դրա օգտակար հատկությունների թիվն անսահման է: Հենց այդ օգտակարությունն է նպաստում, որ զուտ կաթնաշոռի դիետայի հետևող մարդիկ չզգան ավելորդ թուլություն ու չհյուծվեն: Այն բավական արդյունավետ է կիլոգրամներ կորցնելու տեսանկյունից. փոփոխությունը կտրուկ չէ, բայց արդյունքը չի ուշանա:
Առաջարկում ենք կաթնաշոռի դիետայի 2 տարբերակ:
1. Կաթնաշոռի դիետա: Այն տևում է 3-5 օր' կախված դիմադրողականությունից և ուտելու պահանջից: Նախատեսում է, որ պետք է մեկ օրում ընդունել միայն 500 գր ոչ յուղոտ կաթնաշոռ և 2 բաժակ կեֆիր: Այս քանակութունը պետք է բաժանել 5 մասի, այսինքն՝ օրվա ընթացքում այս քանակն ընդունել 5 անգամով: Կարելի է ցանկացած չափ ջուր ու կանաչ թեյ խմել, իսկ եթե չեք կարողանում առանց սև սուրճի ու սև թեյի, ապա կարող եք խմել օրն ընդամենը 1-2 բաժակ:
2. Կաթնաշոռամրգային դիետա: Այս դիետան տևում է 5-7 օր: Օրվա ընթացքում պետք է ուտեք 4 անգամ: Ամեն անգամվա սնունդը ենթադրում է 100 գր ոչ յուղոտ կաթնաշոռ' խառնած ցորենի թեփի կամ վարսակի փաթիլների հետ (վերջինը պատրաստել նախօրոք: 1-2 թեյի գդալ թեփը կամ փաթիլները կես ժամ թողնել եռացրած ջրի մեջ, ապա քամել): Ամեն մեկ բաժնին կարելի է ավելացնել նաև մի քիչ մեղր, մրգեր կամ պտուղներ: Առավոտյան և երեկոյան կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։