Շարապովան կրկին աշխարհի թիվ մեկ թենիսիստուհին է
08.06.2012
Մարիա Շարապովան, Roland Garros-ի կիսաեզրափակչում հաղթելով Պետրա Քվիտեւային (6:3, 6:3 հաշվով), դրանով իսկ կրկին երաշխավորելով իր համար աշխարհի թիվ մեկ թենիսիստուհու տիտղոսը, ցույց տվեց, որ Սառա Էրանի հետ մրցախաղը հեշտ չի անցնելու…
«Ես արդեն երրորդ անգամ էի մասնակցում այս մրցաշարի կիսաեզրափակչին եւ միշտ երազել էի եզրափակչի մասին,- մրցախաղից հետո հենց կորտում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասել է Շարապովան:- Այնպես որ, ես ավելի քան գոհ եմ: Այն, որ երկուշաբաթվանից նորից լինելու եմ առաջին ռակետը, առանձնահատուկ զգացումներ է առաջացնում: Տարիներ առաջ վնասվածքի պատճառով ես լքեցի լիդերի դիրքերը, բայց ի վերջո վերադառնում եմ: Ինչ վերաբերում է Էրանիի հետ եզրափակչին, կարծում եմ' հաստատ հեշտ չի լինելու: Ուրբաթ կփորձեմ հանգստանալ, տեսնենք' ինչ կստացվի շաբաթ օրը: Ինձ իսկական փորձություն է սպասվում, բայց կաշխատեմ հաղթել»: Դիտվել է 6932 անգամ
Читать на русском
|