Քնաբեր մթերքներ. կարգավորեք քունը բնական ճանապարհով
06.06.2012
Կան մթերքներ, որոնք խթանում են քնի հորմոնի' մելոտոնինի արտադրությունը: Եթե տառապում եք անքնությունից, մինչև դեղերին անցնելը փորձեք ավելի օգտակար միջոցներ, ինչպիսին հատկապես հետեւյալ մթերքներն են.
Բանան. այն երբեմն անվանու են «քնաբեր կեղևի մեջ»: Բանանը նպաստում է մելոտոնինի առաջացմանը: Քնելուց առաջ մեկ բանանը Ձեզ հիանալի քուն կապահովի:
Բալ: Այս հատապտուղը մելոտոնինի աղբյուր է: Այն կարգավորում է Ձեր ներքին «ժամացույցը» և հավասարակշռված քուն պարգևում: Քնելուց մեկ ժամ առաջ անպայման կերեք բալ:
Կաթ: Սա հիանալի միացություն է տրիպտոֆանի և կալցիումի: Հատկապես երեխաների համար տաք կաթը' մեղրով, հիանալի քնաբեր է: Հենց երեխաներից էլ օրինակ վերցրեք:
Երիցուկի թեյ: Երիցուկի թուրմը բոլոր հանգստացնող հեղուկներից ամենաարդյունավետն է: Այն ունի թույլ քնաբերի ազդեցություն:
Խաշած ձու: Եթե Դուք անքնությամբ եք տառապում, դրա պատճառը կարող է լինել այն, որ քիչ եք ուտում սպիտակուցով հարուստ մթերքներ: Խաշած ձուն պարզապես հիանալի է առողջ քնի համար: Օգտակար են նաև պանիրը, կաթնաշոռը, ընկույզը:
Նուշ: Սա ամենաուժեղ քնաբերն է' այս շարքի բոլոր մթերքների հետ համեմատած: Այն պարունակում է մագնեզիում, որը նպաստում է քնին և թուլացնում մկանները: Ընթրիքին կերեք 30 գր նուշ կամ մի գդալ նշի յուղ:
Դիտվել է 18106 անգամ
|