Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026

Այսօր նորաձևություն թելադրողները, աստղերը և հայտնի գործարար կանայք մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

Եկեք տեսնենք մեծ թենիսով զբաղվելու առավելությունները, ինչպես է այն ազդում կազմվածքի վրա և արդյոք այն հարմար է բոլորի համար։

 

Ինչպես թենիսը դարձավ նորաձև

Ընդամենը մի քանի տարի առաջ բոլորը խենթանում էին յոգայի և պիլատեսի համար, իսկ այսօր թենիսը ներկայացված է յուրաքանչյուր հայտնիի սոցիալական ցանցերի էջում: Այս տեսակի ակտիվությունը, ըստ նրանց, ոչ միայն օգնում է մնալ լավ մարզավիճակում, այլև մաքրում է միտքը. երբ դուք ուշադրությունը կենտրոնացնում եք թենիսի գնդակի վրա, ձեր ուղեղը մաքրվում է բոլոր ավելորդ մտքերից, և դա մեծ առավելություն է:

 600x400

Նաև՝ թենիսը գեղեցիկ է։ Զարմանալի չէ, որ սպորտային նորաձևության շատ ապրանքանիշեր սկսել են իրենց հավաքածուներում ներառել թենիսի համար նախատեսված հագուստներ՝ շորտերով կիսաշրջազգեստներ, կարճ վերնաշապիկներ և գլխարկներ կամ հովարներ։ Նման հագուստներով կատարյալ լուսանկարներ են ստացվում։

Որո՞նք են թենիսի առավելությունները

600x400

• Թենիսը հիանալի կարդիո վարժություն է, որը բարելավում է սրտանոթային համակարգը։

• խաղը զարգացնում է դիմացկունություն, ուժ, արագություն և կոորդինացիա։

• խաղով պայմանավորված ֆիզիկական ակտիվությունը նպաստում է էնդորֆինների արտադրությանը, ինչը հանգեցնում է սթրեսի մակարդակի նվազեցմանը և ընդհանուր տրամադրության բարելավմանը։

• Թենիսը պահանջում է ռազմավարական մտածողություն և արագ արձագանքներ, որոնք զարգացնում են մտավոր կարողություններն ու կենտրոնացումը։

Եթե խոսենք բացառապես կազմվածքի վրա այս սպորտաձևի ազդեցությունների մասին, ապա կարելի է առանձնացնել հետևյալ դրական գործոնները.

600x400

• քաշի կորուստ և ճարպային կուտակումների նվազում՝ խաղի բարձր ինտենսիվության շնորհիվ,

• մկանների, մասնավորապես՝ ոտքերի, ձեռքերի, որովայնի և մեջքի ամրացում, ինչը նպաստում է ավելի նիհար և ավելի ձիգ կազմվածքի ձևավորմանը,

• լավ կեցվածքի ձևավորում և մկանային կորսետի ամրացում,

• մաշկի և մարմնի ընդհանուր տոնուսի բարելավում։

Ընդհանուր առմամբ, ուժային մարզումների համադրությամբ կանոնավոր մարզումները օգնում են ձեր կազմվածքը դարձնել ավելի  նրբագեղ, տոնուսավորված և ներդաշնակ։

Ու՞մ համար է մեծ թենիսը 

Մասնագետները կարծում են, որ թենիսը հարմար է բոլոր տարիքի մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ։

Թենիսն արժե դիտարկել նաև նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունը և փնտրում են ֆիզիկական ակտիվության նոր ձևեր։

Ո՞ւմ նպատակահարմար չէ թենիս խաղալ

600x400

Սակայն, ինչպես ցանկացած սպորտաձև, թենիսն ունի իր հակացուցումները։

1. Հոդերի, մեջքի կամ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ մարզվել սկսելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

2. Մկանային-կմախքային համակարգի վնասվածքներ ունեցող մարդիկ պետք է հարմապատասխանացնեն ծանրաբեռնվածությունը։

3. Սկսնակներին խորհուրդ է տրվում սկսել մարզչի ղեկավարությամբ՝ ճիշտ տեխնիկան ապահովելու և վնասվածքներից խուսափելու համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2562 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1611 անգամ
17.11.2026
Դիտվել է 435 անգամ
18.11.2026
Դիտվել է 414 անգամ
20.11.2026
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster