Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Թեստ, որը կօգնի պարզել, թե որ տեսակի տղամարդն է ձեզ համապատասխանում

18.02.2025

Կնոջ համար տղամարդու ընտրությունը երբեմն առանցքային դեր է խաղում նրա կյանքում։ Շատերն են փափագում ամուսնանալ և երազում են արքայազնի մասին՝ սպիտակ Mercedes-ով։ Բայց իրականում պարզվում է, որ իսկապես արժանի մարդու հետ հարաբերություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ վառվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Հոգեբաններն նշում են, որ կանայք հաճախ սխալ տղամարդկանց են ընտրում, քանի որ պարզապես չգիտեն, թե ինչպես դա անել: Այսօր հրավիրում ենք ձեզ հոգեբանական թեստ անցնելու, որը ցույց կտա, թե որքան լավ եք հասկանում, թե ինչպիսի տղամարդ է ձեզ անհրաժեշտ։

Տղամարդու ընտրություն

Երբեմն ծանոթանում ես տղամարդու և քեզ թվում է, որ հենց նա է ամուսնության համար կատարյալ թեկնածուն։ Բարի, պարկեշտ, խելացի և նույնիսկ լավ եկամուտ է ստանում: Բայց հետո սկսում ես հանդիպել նրա հետ, և ամեն ինչ ըստ ծրագրվածի չի ընթանում: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Անկախ նրանից, թե որքան կատարյալ է տղամարդը, ում հետ հարաբերություններ ունեք, նա կարող է պարզապես ձեզ անհամապատասխան լինել։ Հոգեբանները տղամարդկանց և կանանց պայմանականորեն բաժանում են որոշակի տեսակների։ Եվ նրանք բոլորը տարբեր կերպ են համապատասխանում միմյանց: Ներկայացվող թեստը կօգնի ձեզ որոշել, թե տղամարդու ո՞ր տեսակն է համապատասխանում հենց ձեզ:

Ուշադիր նայեք կերպարներին, որոնք տեսնում եք ստորև ներկայացնված նկարում։ Ընտրեք, թե որ տղամարդուն եք ամենաշատը հավանում։ Եվ հետո կարդացեք, թե դա ինչ կարող է նշանակել ձեր դեպքում: Հաջողություն:

600x400

Հոգեբանական թեստի վերծանումնըստ նկարի

1. Եթե ընտրել եք թիվ 1 կերպարը, ապա տղամարդու տեսակը, որը ձեզ ամենից շատ է սազում, հայրն է։ Եվ դուք ինքներդ հանգիստ կարող եք դասվել որպես դուստր-կին տեսակին: Դուք խնամքի և ուշադրության կարիք ունեք։ Եվ երբեմն ձեզ համար շատ դժվար է որոշել, թե ինչ եք ուզում:

Եթե ձեր տղամարդը բավականաչափ ուշադրություն չի դարձնում ձեզ, դուք կարող եք շատ նյարդայնանալ։ Նման պահերին բավականին քմահաճ եք, և ձեր զուգընկերը ստիպված կլինի շատ ջանալ ձեր բարեհաճությունը վերականգնելու համար։ Այս հիմքի վրա հաճախակի վեճերը կարող են հանգեցնել հարաբերությունների խզման։

Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ընտրեք պատասխանատու տղամարդկանց, որոնք կարող են ձեզ համար հուսալի հենարան դառնալ։ Նրանք կկատարեն ձեր յուրաքանչյուր ցանկություն, քանի որ նրանց համար շատ կարևոր կլինի, որ դուք երջանիկ լինեք ցանկացած պարագայում։

Հայր–տղամարդու տեսակի հետ դուք ձեզ քարե պատի հետևում կզգաք: Նրա հուսալիությունն ու ինքնավստահությունը կօգնեն կառուցել իսկապես ամուր հարաբերություններ, որոնք անպայման կավարտվեն ամուսնությամբ:

2. Եթե դուր է եկել երկրորդ կերպարը, ապա ձեզ համապատասխանում է տղամարդ-երեխան։ Իսկ դու ինքդ պատկանում եո կին-մոր տեսակին, որի հիմնական ցանկությունն է, որ միշտ և ամենուր իր կարիքը զգացվի։ Դուք փորձում եք ձեր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել ընտանիքին և ընկերներին։

Ձեզ թվում է, որ նրանք չեն կարող ապրել առանց ձեր օգնության և աջակցության: Նույնը վերաբերում է ձեր տղամարդուն: Հետաքրքիրն այն է, որ այս ամենի տակ բոլորի համար հեղինակություն դառնալու և սեփական կամքին ենթարկելու ցանկությունն է։ Սա ոչ վատ է, ոչ լավ։ Պարզապես միակ տղամարդը, ով կհամապատասխանի ձեզ, նա է, ով ընդունում է կնոջ գերիշխող դիրքն ընտանիքում։

600x400

3. Եթե հավանել եք թիվ 3–րդ կերպարը, կարելի է ձեզ շնորհավորել։ Դուք ինքնաբավ եք և հստակ գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից։ Կյանքում ինչպիսի իրավիճակ էլ լինի, դուք ունեք ձեր սեփական կարծիքն այդ հարցում: Հետևաբար, անկախ տղամարդն այն տեսակն է, որը ձեզ ամենաշատը կհամապատասխանի: Նրա աչքում դուք միշտ գրավիչ ու հավակնոտ կլինեք։

Բայց ձեր ճնշումն այնքան ուժեղ է, որ երբեմն վախեցնում է խիզախ երիտասարդներին անգամ: Նրանք պարզապես պատրաստ չեն ձեզ այնքան ազատություն տալ, որքան ցանկանում եք: Եվ ձեր ֆոնին, վաղ թե ուշ, նման տղամարդու բոլոր բացասական գծերը կսկսեն ջրի երես դուրս գալ:

Ձեզ կհամապատասխանի մի մարդ, ով լիովին կկիսի ձեր հայացքները և կհարգի ձեր անձնական տարածքը: Սա այն դեպքն է, երբ մարդիկ կարիք չունեն 24 ժամ միասին լինելու։ Նման հարաբերությունների հիմքը կյանքի սկզբունքների նմանությունն է։

4. Եթե ձեզ դուր է եկել թիվ 4 կերպարը, ապա դուք կին–քույր տեսակ եք, որին կհամապատասխանի տղամարդ–մանուկ տեսակը։ Ձեզ համար շատ կարևոր է զուգընկերոջ հետ ունենալ ընդհանուր հետաքրքրություններ և միասին կիսել բոլոր ուրախություններն ու տխրությունները։

Ենթագիտակցաբար դուք ցանկանում եք դառնալ ձեր սիրելիի կյանքում ամենակարևոր մարդը: Այդ իսկ պատճառով փորձում եք լինել և՛ կրքոտ սիրուհի, և՛ լավագույն ընկեր։ Դուք միշտ պատրաստ եք զուգընկերոջը օգնելու և  լավ խորհուրդներ տալու։ Դրա համար դուք նրանից էլ եք նույնը սպասում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5085 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11630 անգամ
04.05.2026
Դիտվել է 1464 անգամ
06.05.2026
Դիտվել է 279 անգամ
07.05.2026
Դիտվել է 220 անգամ
08.05.2026
Դիտվել է 102 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster