Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024

Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Հետևյալ 7 նշանները կօգնեն ձեզ բացահայտել «միակողմանի խաղը» և ժամանակին քայլեր ձեռնարկել։



Դուք տալիս եք շատ ավելին, քան ստանում եք

Հարաբերությունները մաթեմատիկական հավասարումներ չեն, ուստի միանգամայն նորմալ է, որ զուգընկերներից մեկը մի քիչ ավելի շատ ներդնի մտավոր կամ ֆիզիկապես. տարօրինակ կլինի մանրակրկիտ պահպանել բարեհաճությունների և բարիքների ցուցակը՝ հանուն անսխալական հավասարակշռության: Միևնույն ժամանակ կարևոր է, որ ընդունող կողմը նույնպես ջանքեր գործադրի և ժամանակ առ ժամանակ ստանձնի նվիրատուի դերը։ Հակառակ դեպքում՝ առողջ փոխադարձ փոխանակումը վերածվում է անպատասխան ինքնանվիրման։

Դուք զոհաբերում եք ձեր կարիքները

Միակողմանի հարաբերություններում շուտով դուք կպարզեք, որ պարբերաբար փոխում եք ձեր պլանները, զոհաբերում կարիքները և հետ կանգնում նպատակներից, սակայն ձեր զուգընկերը, այս ամենն ինքնըստինքյան ընդունելով, նույնը չի անում ձեզ համար։ Միևնույն ժամանակ, հաճախ մեծ ակնկալիքներ ունեն ձեզնից. տղամարդը միշտ կարող է դիմել ձեզ, բայց հենց որ նրանից լավություն եք խնդրում, պարզվում է, որ դուք «միայն ձեր մասին եք մտածում» և «չափազանց պահանջկոտ» ու «եսասեր» եք։

Նա շահարկում է երախտամոռությունը

Դուք կարող եք հանդիպել բնորոշ իրավիճակի, երբ «երախտամոռությունը» դառնում է մանիպուլյացիայի փաստարկ: «Դու նույնիսկ շնորհակալություն չասացիր», «անշնորհակալ» և համանման բնույթի այլ արտահայտությունները նախատեսված են ձեզ պարտավորված զգալու համար: Միևնույն ժամանակ, մեղադրողը կարող է նկատի ունենալ այն «բարիքները», որոնց կարիքը չունեիք և չեք էլ խնդրել։ Բացի այդ, նման պահանջ ունեցող մարդիկ հազվադեպ են կարողանում ժամանակին երախտագիտություն հայտնել և ճանաչել ընդհանուր գործին ուրիշների ներդրումը: Եվ նորից խնդիրն ակնհայտ է՝ զուգընկերդ փորձում է ձեզ ենթարկել ու հաշվի չի առնում քո իրական շահերը։

Դուք միշտ մեղավոր եք

600x400

Ամենափոքր կոնֆլիկտի դեպքում այլեւս չե՞ք կասկածում, որ մնալու եք «պարտված»։ Նույնիսկ, եթե անկեղծորեն հավատում եք, որ ձեր զուգընկերն ավելի խելացի է, պետք է զգույշ լինեք. կատարյալ մարդիկ չկան, հատկապես ռոմանտիկ հարաբերություններում, որտեղ միշտ երկու հոգի են պատասխանատու: Չի կարելի հանդուրժել քավության նոխազ լինելը։

Ձեզ չեն լսլում

Առողջ հարաբերությունները ստեղծում են անվտանգ տարածք, որտեղ կարող եք ազատորեն արտահայտել ձեր տեսակետները՝ չվախենալով քննադատությունից: Երբ ձեր բոլոր կարծիքները, ներառյալ փաստարկներով վեճերը, անընդհատ անտեսվում են, կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ կերպ սխալ եք բացատրում կամ անհասկանալի եք խոսում. սա ճիշտ չէ, պարզապես ձեզ չեն լսում, քանի որ չեն ուզում լսել: Իրավիճակը նման դեպքերում զարգանում է ինչպես հին տխուր կատակում. «Իհարկե, դու պետք է ունենաս քո սեփական կարծիքը, և ես այն քեզ հիմա կասեմ»:

Զուգընկերն անվերապահ գերիշխում է

Կարևոր չէ՝ մենք խոսում ենք հեռախոսազրույցի, թե երեկոյան պլանների մասին՝ նրա ցանկություններն ու որոշումները ձեզ համար օրենք են: Նրան հարմար չէ խոսել։ Զրույցն ավարտված է։ Նա ռեստորանում սեղա՞ն է պատվիրել: Ատամնաբույժին ձեր այցելությունն ինքնաբերաբար հետաձգվում է: Նման իրավիճակները գնալով դառնում են ավելի անհեթեթ։ Սկզբում այդ գերակայությունը կարող է նույնիսկ գրավիչ թվալ՝ ապահովության զգացումով։ Բայց ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ դուք ձայնի իրավունք չունեք, սա նախազգուշական նշան է, որը չի կարելի անտեսել:

Ձեր հաղթանակներն աննկատ են մնում

Մտերիմ շփման առավելություններից է ոչ միայն վիշտը, այլեւ ուրախությունը կիսելու հնարավորությունը։ Ի վերջո, հաղթանակները շատ ավելի հաճելի են, երբ ունես ինչ-որ մեկին, ում հետ կիսվում ես դրանք։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է զուգընկերն արձագանքում ձեր ձեռքբերումներին և ինչպես է նա նշում իր ձեռքբերումները: Եթե նրա հաջողությունները միշտ խնջույք կազմակերպելու առիթ են, իսկ ձերի պարագայում ստիպված եք տարրական գովասանք խնդրել, ի՞նչ է սա, եթե ոչ նվաստացում: Ժամանակն է դադարեցնել ձեզ որպես մարդ արժեզրկելու գործընթացը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 568 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առաջարկել է, բայց չի ամուսնանում. ինչ է shut up ring–ը և ինչպես են այն օգտագործում տղամարդիկ

07.06.2024
TikTok-ում արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունեն #ShutUpRing հեշթեգով տեսանյութերը՝ նվիրված այն զույգերին, ովքեր չեն կարողանում որոշել պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:

Ինչու չեք կարողանում սիրախաղ անել. 3 սխալ, որ թույլ եք տալիս

24.05.2024
Սիրախաղը հեշտ գործ չէ, քանի որ դրա հետևում հակասական շարժառիթներ կան: Կան երեք տարածված սխալ, որոնց պատճառով սիրախաղը ձախողվում է և ձեզ հիասթափության ու ֆրուստրացիայի մեջ գցում:

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-06-2024 12:40
Ռիհաննան դարձել է Dior J'adore օծանելիքի դեմքը. 20 տարի աjդ դերում Շարլիզ Թերոնն էր։
20-06-2024 12:36
Ըստ մասնագետների, երբ մարդը բավարար չափով չի քնում, բարձրանում է քաղցի հորմոնի' գրելինի մակարդակը, իսկ հագեցվածության հորմոնը' լեպտինը, նվազում է, ինչը ստիպում է ավելի հաճախակի քաղց զգալ և մեծացնում է տենչը կալորիական մթերքների նկատմամբ։ Դրա պատճառով մարդը սկսում է ավելի շատ ուտել, ինչը ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում հրահրում է ավելորդ քաշ:
20-06-2024 12:33
80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
20-06-2024 12:09
Պետերբուրգցի գիտնականները պարզել են, որ պտղի հիպոքսիան եւ մոր սթրեսը կարող են հանգեցնել երեխայի նիկոտինային կախվածության մեծ տարիքում։
20-06-2024 02:11
Նաոմի Քեմփբելը դարձել է Լոնդոնում կայացած V&A ամառային երեկույթի աստղը, որը կազմակերպել էր BOSS-ը՝ ի պատիվ նրան նվիրված NAOMI: In Fashion ցուցահանդեսի։ 54-ամյա սուպերմոդելի ցնցող կերպարից անհնար էր կտրել հայցաքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2024
Դիտվել է 501 անգամ
14.06.2024
Դիտվել է 272 անգամ
15.06.2024
Դիտվել է 193 անգամ
20.06.2024
Դիտվել է 143 անգամ
18.06.2024
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster