Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել
27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:
Մասնագետները նշել են փչացած օծանելիքի նշանները և բացատրել, թե արդյոք հնարավոր է օգտագործել «ժամկետանց» օծանելիք։
Բծեր վրա շշի
Եթե տուփի մեջ նոր օծանելիքի շշի վրա բծեր են հայտնվել, դա ամենևին էլ կոնդեսատ չէ, այլ արտադրական խոտանի հետևանք։ Արտահոսքը ցույց է տալիս, որ շիշը փակելիս խցանը, որի մեջ գտնվում է դիֆուզորը, հերմետիկ ամրացված չի եղել: Դրանից բույրն ակնհայտորեն դուրս է եկել, իսկ դրա հետ մեկտեղ կարող են բակտերիաներ ի հայտ եկած լինել:
Հնչեղության խաթարում
Եթե բույրն ունի թթու, դառը կամ թթվային նոտաներ, դա ցույց է տալիս, որ բաղադրության որոշ եթերայուղեր ենթարկվել են օքսիդատիվ ռեակցիաների ու փոխել իրենց կառուցվածքը և, հետևաբար, նաև բույրը: Խոսքն այս դեպքում նոր հոտի մասին է, այլ ոչ թե դրա ընկալման։ Վերջինս նույնպես հնարավոր է, օրինակ՝ Covid-ից հետո կամ տարիքի հետ բույրի զգացողությունը կարող է փոխվել։
Գույնի փոփոխություն
Բույրի ոչ պատշաճ պահպանումը (լույսի և բարձր ջերմաստիճանի պայմաններում) կարող է առաջացնել օքսիդատիվ ռեակցիաներ և հանգեցնել քիմիական միացությունների տարանջատմանը: Արդյունքում շշի մեջ հեղուկի գույնը կարող է փոխվել կամ նստվածք առաջանալ։
Բայց գույնի փոփոխության պարագայում միանշանակ ասել, որ օծանելիքը փչացել է, հնարավոր չէ։ Որոշ եթերային յուղեր կարող են փոխել գույնը՝ կախված բույսերի բերքահավաքի տարուց և ուղեկցող կլիմայական պայմաններից՝ լինի դա անձրևոտ, թե չոր տարի: Սա նորմայից շեղում չէ։
Պայծառության կորուստ
Երբ օծանելիքը երկար ժամանակ չի օգտագործվում, այն կարող է կորցնել իր պայծառությունն ու հնչեղության գեղեցկությունը: Դա սովորաբար պայմանավորված է վերին «հնչերանգերով», որոնք կարծես թե «դուրս են հոսում» և թուլացնում «լսելիությունը», մինչդեռ նոր օծանելիքն ավելի վառ և պարզ է ընկալվում։
Կարելի՞ է օգտագործել ժամկետանց օծանելիք
Եթե շիշն ամուր փակված է, և օդ չի ներթափանցում, այն կարելի է պահել միջինը երեք տարի: Նշված ժամանակից հետո օծանելիքը տեսականորեն կարելի է օգտագործել՝ պայմանով, որ կոմպոզիցիան չի փոխել իր հնչեղությունը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2220 անգամ
Читать на русском
|