Մոսկվայում անցկացվել է «Միսիս Ռուսաստան Երկիր - 2023» մրցույթը։ Հաղթող է ճանաչվել 44-ամյա Եկատերինա Վոլոչկովան Պերմից։
«Հասկանում էի, որ հաղթելու շատ փոքր հնարավորություն ունեի։ Ես արդեն 44 եմ, իսկ տարիքային առումով ամենամոտ մրցակիցը 35 տարեկան էր։ Բայց գիտեի, որ իմ գործը բարձր որակով եմ կատարել, ստեղծագործական մրցույթում մեկ գլուխ բարձր էի իմ մրցակիցներից։ Ուստի, երբ ինձ անվանեցին «Միսիս Ռուսաստան երկիր», ես մտածեցի. «Կատյա, դու լավ պարգև ես ստացել քո աշխատանքի համար», - պատմել է Վոլոչկովան լրագրողներին:
Եկատերինան Պերմում ղեկավարում է տուրիստական գործակալությունների ցանց, ամուսնացած է, ունի երկու որդի։
Նրա խոսքով, հնարավոր եղավ հաղթել ամբողջ թիմի լավ համակարգված աշխատանքի շնորհիվ։
Գեղեցկուհին շնորհակալություն է հայտնել դիմահարդար-վարսահարդարին, պարային գործընկերոջը՝ ստեղծագործական մրցույթի համար, տեսանկարահանողին, ով նկարահանել է բարձրորակ այցեքարտը և, իհարկե, ընտանիքին՝ աջակցության համար։
Օգոստոսի սկզբին ընտրվել է նաև «Միսսիս Ռուսաստան-2023»-ը։ Ամուսնացած կանանց համառուսաստանյան գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Ժաննա Սպեցյալնայան՝ Գելենջիկից։
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։