Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կայացել է օծանելիքի ոլորտում «Օսկարի» մրցանակաբաշխությունը

17.06.2023

Նյու Յորքում կայացել է Fragrance Foundation Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։ 1973 թվականից այն շնորհվում է The Fragrance Foundation-ի կողմից՝ օծանելիքի ոլորտում ձեռքբերումների համար. մրցանակը համարվում է «Օսկարի» համարժեքը օծանելիքի արտադրության ոլորտում։

The Fragrance Foundation-ի որոշմամբ՝ այս տարի իրենց Փառքի սրահում ընդգրկվել է L՝Oreal-ի գործադիր տնօրեն Նիկոլաս Հիերոնիմուսը:

Պարֆյումերիայի բնագավառում նվաճումների համար Lifetime Achievement Perfumer մրցանակը ստացել է պարֆյումեր Անն Ֆլիպոն։ Նրա հաշվին գրանցվել է ավելի քան 170 բույր՝ աշխարհի ամենատարբեր ապրանքանիշերի համար՝ Givenchy, Jo Malone, Yves Rocher, Giorgio Armani, Burberry, Yves Saint Laurent, Lancome, Paco Rabanne, Diesel, The Body Shop, Caudalie և այլն:

Հենց Ֆիլիպոն է ստեղծել այնպիսի օծանելիքի հիթեր, ինչպիսիք են L՝Interdit-ը (Givenchy), La Vie Est Belle-ը ու Tresor Midnight Rose-ը (Lancome), Lady Million-ը (Paco Rabanne):

Time Magazine ամսագրի վարկածով տարվա կին ճանաչված Քեյթ Բլանշեթը միջոցառմանը ներկայացել է Armani Prive-ի սև զգեստով: Նույն հանդերձանքը, բայց այլ ժանյակավոր ներդիրներով, կրկնակի օսկարակիրը կրում էր նաև այս տարվա փետրվարին՝ SAG մրցանակաբաշխության ժամանակ:

Օծանելիքի մրցանակաբաշխությանը ներկա էին նաև 65-ամյա դերասանուհի Միշել Պֆայֆերը (կրելով սև բլեյզեր և մինչև հատակը հասնող շողշողացող շրջազգեստ) և դիզայներ Վերա Վանգը (հագած իր «Վերա Վանգ» ապրանքանիշի վերնաշապիկ և փքված կիսաշրջազգեստ). հունիսի 27-ին մոդելյորը կնշի ծննդյան 74-ամյակը։ Կարմիր գորգով քայլել են նաև 46-ամյա դերասանուհի Դայան Կրյուգերը (կարմիր բաճկոնով և Ջեյսոն Վուի մերկ ժանյակավոր մինի զգեստով), դերասանուհի Կեկե Պալմերը և այլք։

Տեսեք, թե ինչ տեսք ունեին աստղերը միջոցառմանը.

600x400

Քեյթ Բլանշեթ

600x400
Միշել Պֆայֆեր

600x400
Վերա Վոնգ

600x400
Դայան Կրյուգեր

600x400
Կեկե Պալմեր

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2328 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան միայնակները

27.11.2024
Սակայն կանանց, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ամուսնությունը չի օգնում պահպանել երիտասարդությունը։

«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը

19.11.2024
Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Սա առաջին դեպքն է, երբ հաղթող է դառնում Դանիայի ներկայացուցիչը։

Հայտնի է «Միսս Երկիր-2024» մրցույթի հաղթողը

11.11.2024
Միսս Երկիր-2024»–ի թագակիր է դարձել ավստրալուհի Ջեսիկա Լեյնը։

Մենք կորցնում ենք հետաքրքրությունը զուգընկերոջ նկատմամբ, եթե ուրիշները սիրախաղ են անում նրա հետ

05.11.2024
Եթե կարծում եք, որ ուրիշների հետ սիրախաղը խանդ կառաջացնի ձեր զուգընկերոջ մոտ և դրանով իսկ կմեծացնի ձեր սեքսուալ գրավչությունը նրա աչքում, ապա սխալվում եք․ նոր հետազոտությունն այլ բան է ցույց տվել։

Victoria’s Secret-ի շքեղ վերադարձը

18.10.2024
Ինչպե՞ս անցավ Victoria's Secret-ի առաջին ցուցադրությունը վեց տարվա դադարից հետո:

Կենդանակերպի 5 ամենաաշխատասեր նշանները. նրանց նպատակասլացությունը սահմաններ չունի

03.10.2024
Աստղագուշակը կարող է պատմել նաև, թե կենդանակերպի որ նշաններն են ավելի նպատակասլաց և պատրաստ հաջողության ճանապարհին հաղթահարելու ցանկացած խոչընդոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-11-2024 11:42
Փորձագետները նշել են առավել վտանգավոր մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Այսպիսով, աղիների և ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնում է կարմիր վերամշակված միսը: Արտադրողները փորձում են երկարաձգել ապրանքի պահպանման ժամկետը և փոխում են համային որակները նիտրատների և նիտրիտների օգնությամբ, որոնք քաղցկեղածին են: Օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը 18 տոկոսով: Չարորակ ուռուցքների գոյացման մեկ այլ գործոն է շաքարավազի օգտագործումը:
29-11-2024 11:27
Ֆրանսիացին երիտասարդները հրաժարվում են սեքսից, հայտարարել է «Էմանուել» նոր ֆիլմի ռեժիսոր Օդրի Դիվանը։ Նա նշել է, որ նոր «Էմանուելը» ֆիլմ է զգացմունքներով փորձ ձեռք բերելու մասին: «Պետք չէ սպասել, որ սա կկրկնի հին «Էմանուել»-ը։ Ֆիլմն առաջարկում է ոչ թե արագ հաճույք, այլ փորձ՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջանում հաճույքը: Որտեղ են նրա հիմքերը: Ինչո՞ւ ենք երբեմն կորցնում հաճույք ստանալու ունակությունը: Ինչո՞ւ ենք այդքան տանջվում մտքից, որ այլևս հաճույք չկա, թեև պետք է լիներ:
29-11-2024 03:58
64-ամյա Անտոնիո Բանդերասը դարձել է Մադրիդում Elle ամսագրի երեկույթի հրավիրված աստղերից մեկը։ Դերասանի հետ է եղել նրա 43-ամյա հարսնացուն՝ Նիդեռլանդներից՝ Նիկոլ Քիմփելը։
29-11-2024 03:01
Առողջական վիճակը կրկին թույլ չի տվել թագուհի Կամիլային՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջը, մասնակցել պլանավորված Royal Charity Variety Show-ին, որը ցուցադրվում է բրիտանական հեռուստատեսությամբ: Թագուհու բացակայության մասին հայտնի է դարձել միջոցառման մեկնարկից ընդամենը չորս ժամ առաջ։ Բուքինգհեմյան պալատը դա բացատրել է բժիշկների խորհուրդներով. նրանք կարծում են, որ նոյեմբերի սկզբին Կամիլայի տարած հիվանդությունը սպասվածից ավելի լուրջ է։
29-11-2024 01:52
Քիմ Քարդաշյանի դուստրերը՝ Նորթը և Չիկագոն նկարահանվել են իրենց հոր՝ Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում։ Bomb երգի տեսահոլովակում 11-ամյա Նորթը և վեցամյա Չիկագոն կիբերբեռնատարներ են վարում ապոկալիպտիկ անապատային լանդշաֆտների ֆոնի վրա՝ շրջանցելով մրցարշավային կարթերով ատամնավոր հրեշներին: Համացանցը նկատել է, որ տեսանյութում աղջիկների դեմքի արտահայտությունները անբնական են թվում և ենթադրել, որ Նորթը և Չիկագոն կարող էին չմասնակցել նկարահանումներին, և նրանց պատկերները ստեղծվել են նեյրոնային ցանցի միջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.12.2024
2024 թվականի նոյեմբերի հորոսկոպը հուշում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար գալիս է փոփոխությունների ժամանակը։

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.11.2024
Դիտվել է 1045 անգամ
26.11.2024
Դիտվել է 612 անգամ
27.11.2024
Դիտվել է 414 անգամ
28.11.2024
Դիտվել է 401 անգամ
01.12.2024
Դիտվել է 387 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster