Կանայք տղամարկանցից շատ են բարի գործեր կատարում
07.03.2023
Մարտի 8–ի նախօրեին Добро Mail.ru նախագիծը պարզել է բարեգործի բնորոշ կերպարը։ Այդ նպատակով ուսումնասիրվել են 2022 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի փոտրվարն ընկած բոլոր օգտատերերը։
Ըստ ծառայության տվյալների՝ բարեգործությամբ հետաքրքրվածների մեծամասնությունը կանայք են (56%)։ Նրանք ոչ միայն ավելի շատ են մուտք գործում պորտալ, այլև ավելի հաճախ են հանգանակություններ անում (բարեգործների ընդհանուր թվի 51%–ը).
Համանման վիճակագրություն արձանագրվել է նաև անցյալ տարի։ Այն ժամանակ կանայք դարձյալ տղամարդկանցից շատ են մուտք գործել պորտալ (64%՝ 36%–ի դիմաց) և հաճախ են հանգանակություններ արել (53% կանայք և 47% տղամարդիկ)։
Դրա հետ մեկտեղ երկրորդ տարին անընդմեջ տղամարդիկ կանանց գերազանցում են հանգանակած գումարների մեծությամբ։ Անցյալ տարի նրանց միջին չեկը կանանցինից ավելի է եղել 37 ռուբլով, իսկ այս տարի՝ 78 ռուբլով։
Պարզել է նաև, որ բարեգուրծության առավել հակված են 25-40 տարեկան անձիք, առավելապես բժշկությամբ, գրքերով և ֆուտբոլով հետաքրքրվածները։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2292 անգամ
Читать на русском
|