Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկային թերություններ, որոնք կանայք գրավիչ են համարում

03.02.2023

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում տղամարդիկ, ովքեր ունեն որոշ բացասական բնավորության գծեր, ավելի առնական տեսք ունեն, ուստի կանայք բնազդաբար ձգվում են դեպի նրանց: Կանայք ցանկանում են ֆիզիկապես ուժեղ, խելացի և ինքնավստահ արական սեռի հետ զույգ ստեղծել և նրանից առողջ երեխաներ ծննդաբերել։

Հոգեբանները կանանց ցույց են տվել տղամարդկանց լուսանկարներ, որոնք այս կամ այն կերպ «բարդ» բնավորություն են ունեցել, և խնդրել են ընտրել իրենց տեսանկյունից ամենագրավիչը։

Հոգեբանները սահմանում են «ծանր» բնավորության երեք գիծ.

• հոգեպաթիա,
• նարցիսիզմ,
• մաքիավելիզմ.

Հոգեպաթիայի հիմնական գծերը համարվում են եսասիրությունը, սառնասրտությունը, անխղճությունը և հակասոցիալական վարքագիծը։

600x400

Նարցիսիզմը դրսևորվում է չափից դուրս հպարտությամբ, փառասիրությամբ, մեծամտությամբ, ինքնասիրահարվածությամբ և ուրիշների հանդեպ կարեկցանքի բացակայությամբ:

600x400

Մաքիավելիզմին բնորոշ են շրջապատին մանիպուլյացնելը, ցինիզմը, կենտրոնանալը բացառապես սեփական շահերի վրա։

600x400

Գիտնականներին հետաքրքրել է, թե այս երեք բացասական հատկանիշներից ո՞րն է ավելի շատ դուր գալիս կանանց, և արդյոք այս կամ այն նախապատվությունն ազդում է այդ կանանցից ծնված երեխաների թվի վրա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարցիսիզմը կանանց մոտ ասոցացվում է տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև նրա սոցիալական հաջողությունների հետ։
Գիտնականները արձանագրել են, որ կանայք նախընտրում են տղամարդ «նարցիսներին»՝ իրենց լավ վերարտադրողական հատկությունների համար։ Եվ իսկապես, կանայք, ովքեր ընտրել էին «նարցիս» տղամարդկանց լուսանկարները՝ նրանց ավելի գրավիչ համարելով, երկու կամ ավելի երեխա են լույս աշխարհ բերել։

«Մաքիավելական» դեմքեր նախընտրած կանայք ավելի քիչ երեխաներ են ունեցել։

«Հոգեպաթիկ» տղամարդկանց նախընտրած կանանց երեխաների թիվը տարբերվել է։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ժամանակակից հասարակության մեջ կանայք նախընտրում են բնավորության բացասական գծեր ունեցող տղամարդկանց՝ նրանց ավելի մեծ սեռական գրավչության և մեծ թվով երեխաներ ունենալու ունակության պատճառով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 583 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Խոսքն ուղղորդում է մեր կյանքը. ինչպե՞ս ընտրել ճիշտ բառեր

30.05.2023
Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Մոռացեք «պրոբլեմ», «խնդիր»...

Ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, և ինչ անել դրա դեմ

23.05.2023
Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, մեր ներքին կարիքն է՝ լինել ցանկալի և սիրված, ինչը կարող է մեզ ստիպել հետաքրքրվել մեկով, ով մեր հանդեպ ուշադրության նշաններ չի ցուցաբերում:

5 նշան, որոնք հուշում են հոգեբանական վնասվածք ունենալու մասին

05.05.2023
Միանգամից պարզենք՝ հոգեբանական վնասվածքը ձևավորվում է, երբ մարդն անցնում է մի բանի միջով, որը դուրս է սովորական ապրումներից:

8 միջոց ծուլությունը հաղթահարելու և ավելին հասցնելու համար

20.04.2023
Բարձր արագությունների և ժամանակի սղության դարաշրջանում թևաթափ լինելը շատ ավելի հեշտ է, քան երբևէ, իսկ երբ շուրջդ միայն «հաջողությունների պատմություններ» են, դու ընդհանրապես ոչինչ չես ուզում անել:

Ստուգեք ձեր ուշադրությունն ու ինտելեկտը. թեստ

31.03.2023
Պարզ ու բարդ, լուրջ և զվարճալի տրամաբանական հնարքով գլուխկոտրուկները ոչ միայն ուղեղի հիանալի մարզանք են, այլև բարձրացնում են տրամադրությունը:

Կենդանակերպի 5 ամենաբարի նշանները

03.03.2023
Կան մարդիկ, ովքեր բնությունից բարի են։ Նրանք միշտ պատրաստ են օգնելու, նույնիսկ երբեմն ի վնաս իրենց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2023 03:20
Քրոնիկ հոգնածության քողի տակ կարող է թաքնվել դեպրեսիան, ենթադեպրեսիվ վիճակը (դեպրեսիայի սկզբնական փուլը), հոգեսոմատիկ սինդրոմը, սոմատոֆորմ խանգարումը։ Երբեմն այն կարող է լինել հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում կամ, օրինակ, շաքարային դիաբետ:
01-06-2023 03:30
Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19
Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19
Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։
29-05-2023 02:29
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վիտամին C-ն, նույնիսկ մեծ չափաբաժիններով, չի կարող բուժել մրսածությունը, բայց այն լավ պրոֆիլակտիկ միջոց է, որն ապահովում է իմունիտետը: Հիվանդության ժամանակ ասկորբինաթթուն օգնում է սկսել մի շարք գործընթացներ, որոնք օգնում են վերականգնմանը, բայց արդյունավետությունը անհատական է և կախված է ամբողջ օրգանիզմի վիճակից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.05.2023
Դիտվել է 14355 անգամ
02.06.2023
Դիտվել է 12164 անգամ
30.05.2023
Դիտվել է 6032 անգամ
30.05.2023
Դիտվել է 4138 անգամ
01.06.2023
Դիտվել է 872 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster