Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

6 իր, որոնք հարկավոր է հեռացնել ձեր խոհանոցից

16.11.2022

Դուք գիտե՞ք, թե որքան ավելորդ և անպետք իրեր են պահվում ձեր խոհանոցում։ Կպատմենք, թե ինչից ազատվելու ճիշտ ժամանակն է։

1. Ավելորդ տեխնիկա

Խոհանոցում պահվող սարքավորումների մի մասը հազվադեպ է օգտագործվում կամ ամբողջովին անգործության է մատնված: Այն կարող է լինել հաց պատրաստող, հյութ քամիչ, դանդաղ եփող կաթսա, ջրազրկող կամ ցանկացած այլ իր, որն իրականում ձեզ պետք չի գալիս:

Որպես կանոն, այս բոլոր իրերը բավականին ծավալ ունեն, և պահարաններում շատ տեղ են զբաղեցնում, ինչը դժվարացնում է իրապես անհրաժեշտ իրերի դասավորումը։

600x400

Վերանայեք գաջեթները և որոշեք, թե որո՞նք կարելի է վաճառել կամ նվիրել: Սա վերաբերում է բոլոր նրանց, որոնք դուք չեք օգտագործել վերջին վեց ամիսվա ընթացքում:

Առանձնացրեք նաև փոքր աքսեսուարները, ինչպիսիք են մածունի համար ափսեն կամ ձվի կաթսան: Դրանք կոմպակտ են, բայց եթե շատ են, ապա դարակներին խառնաշփոթ տեսք են հաղորդում:

2. Բաժակներ, որոնք չեն օգտագործվում

Բաժակները հաճախ նվեր ենք ստանում կամ գնում ըստ տրամադրության․ արդյունքում դրանք գնալով շատանում են։ Գրեթե միշտ դրանք պարզապես տեղ են զբաղեցնում, քանի որ ոչ ոք սովորաբար այդ բաժակները չի օգտագործում:

600x400

Բացի այդ, դրանք հնարավոր չի լինի պահել բաց դարակների վրա՝ ինտերիերը խառնաշփոթ տեսք կունենա խայտաբղետ տեսականու պատճառով։

Ժամանակ տրամադրեք ձեր հավաքածուն դասավորելու համար. ընտրեք նրանք, որոնք ձեզ պետք չեն և ազատվեք դրանցից: Իսկ ազատ տեղում ավելի լավ է դասավորել այն գեղեցիկ բաժակները, որոնք հաճախ եք օգտագործում։

3. Ափսեների տեսականի

Խանութների ակցիաներով գնված կամ հին հավաքածուներից մնացած ափսեները նույնպես տեղ չունեն խոհանոցում։ Հաճախ դրանք խանգարում են անհրաժեշտ պարագաների կամ տեխնիկայի դասավորությանը։

600x400

Սկզբում ափսեներն առանձնացրեք ըստ հավաքածուների կամ, գոնե, ըստ ոճի: Սպիտակ նմուշները կարելի է հավաքել մեկ հավաքածուում՝ սա ունիվերսալ գույն է, որը կարելի է համակցել ամեն ինչի հետ:

Մնացածը նպատակահարմար է բաժանել ըստ անհրաժեշտի ու անօգուտի։ Առաջին խումբը ներառում է տոնական աքսեսուարները, հիմնական ափսեները, որոնք կարելի է համադրել տարբեր հավաքածուների հետ, և այն իրերը, որոնք դուք պարբերաբար օգտագործում եք: Մնացածից կարող եք ազատվել առանց ափսոսանքի։

4. Նույնական համեմունքներով տոպրակներ

Անցկացրեք համեմունքների մանրակրկիտ վերանայում: Սովորաբար դրանցից շատ է կուտակվում, իսկ տոպրակների ու բանկաների մի մասի պարունակությունը կրկնօրինակում են միմյանց։

600x400

Փոշու պատռված տոպրակները ոչ միայն ընդհանուր առմամբ այնքան էլ էսթետիկ տեսք չունեն, այլև խճճում են տարածությունը:

Լավագույնն այն է, որ համեմունքները վերադասավորվեն՝ դրանք լցրեք միանման տարաների մեջ և նախքան խանութ գնալը ստուգեք, թե ինչն է ավարտվել կամ ավարտվում է: Այս կերպ դուք կարող եք խուսափել նաև ավելորդ գնումներից։

5. Նմանօրինակ պարագաներ

Եթե կարծում եք, որ դանակ-պատառաքաղի դարակը լցված է և օգտագործման համար անհարմար, ապա ճիշտ ժամանակն է տեղային մաքրում իրականացնելու համար:

600x400

Վերանայեք բոլոր աքսեսուարները և ազատվեք միմյանց կրկնողներից։ Եթե դրանցից մեկն ավելի քիչ դիմացկուն է կամ անմխիթար տեսք ունի, պահեք այն, որի վիճակն ավելի լավ է։

Նույնը վերաբերում է պատառաքաղներին. արագ հասանելիության տեղում պահեք միայն նրանք, որոնք պարբերաբար օգտագործում եք:

Եթե հաճախ եք հյուրեր ընդունում, լրացուցիչ հավաքածուն առանձին պահեք գեղեցիկ տուփի կամ զամբյուղի մեջ:

6. Անմխիթար կտորեղեն

Խոհանոցային կտորեղենը շատ արագ է անօգտագործելի դառնում, և տնտեսելը պատճառ չէ, որպեսզի շարունակեք դրանք օգտագործել:

Ուշադիր եղեք կտորից բռնիչների և սրբիչների վիճակի նկատմամբ. հենց դրանց վրա մշտական բծեր հայտնվեն, գործվածքը վնասվի, իսկ նախշերը խամրեն, փոխեք դրանք:

600x400

Միևնույն ժամանակ, կարևոր է ազատվել հին կտորեղենից և չշարունակել դրանք օգտագործել՝ ափսոսալով նորը։ Այդպիսով, դուք ինտերիերը կպահեք կոկիկ վիճակում:

Ի վերջո, ոչինչ չի փչացնում խոհանոցը, ինչպես կեղտոտ, պատառոտված բռնիչները կամ կեռիկից կախված կեղտոտ սրբիչները:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 4176 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1017 անգամ
30.06.2025
Դիտվել է 976 անգամ
02.07.2025
Դիտվել է 357 անգամ
03.07.2025
Դիտվել է 285 անգամ
04.07.2025
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster