Ինչու են որոշ կանայք գիտակցաբար ընտրում ամուսնացած տղամարդկանց
25.10.2022
Որոշ կանայք տարիներ շարունակ հարաբերությունների մեջ են մնում ամուսնացած տղամարդու հետ՝ դրա մեջ շատ օգուտներ տեսնելով։
Կա կանանց մի խումբ, որը տարիներ շարունակ հանդիպում է ամուսնացածների հետ։ Ընդ որում, նման կանայք, որպես կանոն, դժգոհում են, որ ընտրյալը չի ցանկանում լքել ընտանիքը։ Հաճախ բաժանվելուց հետո նրանք գիտակցաբար (կամ ոչ) դարձյալ գտնում են տղամարդու, որը կապված է պաշտոնական հարաբերություններով։ Նրանք, հավանաբար, ունեն իրենց սեփական պատճառները նման թեկնածուներ փնտրելու համար:
Կարիք չկա կենցաղի մեջ խրվելու
Այս ամենը, որպես կանոն, տղամարդու համար անում է նրա կինը։ Ըստ երևույթին, կանայք, ովքեր փնտրում են ամուսնացած տղամարդկանց, հույս ունեն երբեք չտառապել «կենցաղից»՝ բնակարանով մեկ թափթփված գուլպաներից, գրքերից, հեռախոսներից և այլ անձնական իրերից։
Նրա հետ կարիք չկա ծրագրերը համաձայնեցնելու
Եթե պաշտոնական հարաբերություններ չկան, ապա պատճառ էլ չկա, օրինակ, միասին արձակուրդ կամ ուղևորություն պլանավորելու համար։ Սակայն դա նշանակում է նաև, որ ամուսնացած տղամարդը ձեզ նախապես չի տեղեկացնի իր պլանների մասին. որպես կանոն, նրա հետ բոլոր հանդիպումները հանպատրաստի են լինում։
Նրան միշտ կարելի է հետ ուղարկել կնոջ մոտ
Եթե նա իրեն սկսի վատ պահել, սահմանափակի ձեր ազատությունը կամ հարաբերություններում որոշ անընդունելի պայմաններ դնի։ Կարիք չկա տանել նրա վատ տրամադրությունը, զայրույթը, հարբած ու ագրեսիվ վիճակը, ապատիան կամ դեպրեսիան, բուժել կամ հավի արգանակ եփել։ Այդ ամենի համար կա նրա կինը կամ հոգեթերապևտ։
Ոմանք հարաբերություններում փնտրում են տպավորությունների մշտական փոփոխություն, երբ ամեն ինչ տեղի է ունենում վառ, կրքոտ, զգացմունքային՝ ինչպես ֆիլմերում: Միևնույն ժամանակ՝ անցողիկ և անդառնալի։ Սակայն ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններում անհնար է մշտական աջակից ու օգնություն գտնել, որպես կանոն, նրա հետ անհնար է ապագա կառուցել (չնայած լինում են բացառություններ)։
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3176 անգամ
Читать на русском
|