5 պարզ վարժություն, որոնք ձեզ էներգիա կապահովեն ամբողջ օրվա համար
28.09.2022
Հայտնի է, թե որքան դժվար է ստիպել ինքներդ ձեզ պարբերաբար վարժություններ կատարել առավոտյան, բայց սպորտում գլխավորը սկսելն է։ Մասնագետներն ասում են, որ օրգանիզմի համար ընդամենը մի քանի պարզ վարժությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ինքնազգացողության և կենսունակության վրա։ Քնկոտության և էներգիայի պակասի մասին մոռանալու համար կանոն դարձրեք առնվազն երեք օրը մեկ առավոտյան կարճ մարզվելը, որը վերականգնում է կենսունակությունը և էներգիա է հաղորդում ողջ օրվա ընթացքում։
Ներկայացնում ենք 5 վարժություն, որոնք արդյունավետորեն կնպաստեն ձեր առույգության պահպանմանը։
1. Կքնստում և ոտքերով ճոճք
Ելման դիրքը՝ կանգնած․ ոտքերը կոնքերից լայն են, ուսերը՝ ներքև, գլուխը՝ վեր։ Սկսեք կքանիստը․ կոնքերով ձգվեք ետ, ծնկները՝ առաջ, իսկ հետո, բարձրանալով վեր մի ոտքը և հակառակ ձեռքը պարզեք ձեր առջև, միաժամանակ մյուս ձեռքը հետ տանելով: Դարձյալ կքանստեք և շարունակեք վարժությունը՝ փոխելով կողմերը: Վարժությունն ակտիվորեն կատարեք 12 անգամ, այնուհետև կրկնեք ևս երկու մոտեցում (ընդհանուր՝ երեքը):
2. Ոտքերը հետ տանելը
Ելման դիրքը՝ կանգնած, ոտքերը կոնքերի լայնությամբ բացած, ուսերը ներքև, գլուխը՝ բարձր: Սկսեք շարժումը. աջ ոտքի թաթը հետ տարեք և պահեք ձախ կրունկին զուգահեռ: Թեքվեք առաջ՝ միաժամանակ ձեռքի մատներով ձգվեք դեպի ձախ ոտքի թաթին: Զգացեք ձգվածությունն ազդրերի և հետույքի մկաններում: Շնչեք, իսկ արտաշնչելիս՝ կոնքն առաջ մղելով, մարմնի ծանրությունը փոխանցեք ձախ ոտքին, ծալեք աջ ոտքի ծունկը և այն բարձրացրեք ձեր առջև, ձեռքերը բարձրացրեք վեր: Առավել արդյունավետության համար հավասարակշռություն պահպանեք։ Միաժամանակ մարմինն ու ձեռքերն իջեցրեք ներքև, աջ ոտքը հետ տարեք հատակին զուգահեռ և ամբողջությամբ ուղղեք այն։ Հավասարակշռությունը պահեք հինգ վայրկյան, ոտքը իջեցրեք հատակին և վերադարձեք ելման դիրք: Կրկնեք երեք մոտեցում՝ յուրաքանչյուրում 12 անգամ:
3. Կողային շրջադարձեր
Ելման դիրքը՝ ձեռքերով հենվեք հատակին՝ մարմինը պահելով ուղիղ: Ձեռքերը ուսերի տակ են, ոտքերը՝ ուղիղ, ոտքի մատներով հենված եք հատակին․ այս դիրքը պահեք 15 վայրկյան: Արմունկները դեպի կողքերն իջեցնելով՝ հրում կատարեք: Մարմինը բարձրացրեք և, պահպանելով հավասարակշռությունը, մարմնի ծանրությունը տեղափոխեք աջ ափի և ոտքերի արտաքին մասի վրա, շրջեք մարմինը, ձախ ձեռքը ձգեք վերև, ստացեք «T»-ի դիրք: Ուշադրություն դարձրեք, որ ոտքերը լիովին ձգված լինեն: Վերադարձեք ելման դիրք և շարունակեք վարժությունը՝ փոխելով կողմերը։ Կատարեք երեք մոտեցում՝ 10-12 անգամ յուրաքանչյուր կողմի համար:
4. Մարմնի բարձրացում
Ելման դիրքը՝ մեջքի վրա պառկած, ծալեք մի ոտքի ծունկը և ձգվեք դեպի կոնքը, ձեռքերդ ձգեք գլխից վերև, ուսի թիակները կպեք հատակին: Բարձրացրեք հատակին դրված ոտքը և ձեռքերով փորձեք հասնել ոտնաթաթին՝ ի հաշիվ որովայնի մկանների լարվածության: Պահեք դիրքը 1-2 վայրկյան և վերադարձեք ելման դիրքին: Կրկնեք վարժությունը մյուս կողմից: Կատարեք երեք մոտեցում՝ յուրաքանչյուր կողմի համար կրկնելով 15-20 անգամ:
5. Վարժություններ ձեռքերի համար
Ելման դիրքը՝ ձեռքերով հենվեք հատակին՝ մարմինը պահելով ուղիղ: Ձեռքերն ուսերի տակ են, ոտքերը՝ ուղիղ, ոտքի մատներով հենված եք հատակին: Այս դիրքը պահեք 40 վայրկյան: Մարմնի ծանրությունը փոխանցեք ձախ ափին և ոտնաթաթերին, աջ ափով հպվեք ձախ ուսին։ Հերթով փոխեք ձեռքերը, պահպանեք հավասարակշռություն, ձգեք որովայնի մկանները: Հետևեք կոնքի դիրքին. մի գցեք այն: Վարժությունը կատարեք 40-60 վայրկյան՝ ձեռքերը փոխելով։ Կրկնեք 2-3 անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2971 անգամ
Читать на русском
|