Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ձեր հոնքերն ավելի խիտ դարձնել

23.09.2022

Եթե հոգնել եք բարակ և նոսր հոնքերից, որոնք ձեզ հաղորդում են հոգնած և ծեր տեսք, մի անհանգստացեք, մենք ունենք որոշ խորհուրդներ և բնական միջոցներ՝ ձեր հոնքերը խնամված, գեղեցիկ ու խիտ դարձնելու, հետևաբար՝ ձեր տեսքը բարելավելու համար:

Բնական միջոցներ խիտ հոնքերի համար․

1. Գերչակի յուղ

Գերչակի յուղը հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, ճարպաթթուներով և հակաօքսիդանտներով, որոնք սնուցում են մազերի ֆոլիկուլները և նպաստում աճին:

600x400

Կիրառման եղանակը. Բամբակը թրջեք գերչակի յուղի մեջ և քսեք հոնքերին, մատների ծայրերով 2-3 րոպե թեթև մերսեք հոնքերը, թողեք ամբողջ գիշեր։ Հաջորդ օրը հոնքերը յուղից լվացեք տաք ջրով և օճառով։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր մի քանի շաբաթ, մինչև նկատեք բարելավում։

2. Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հարուստ է սպիտակուցներով և սնուցիչներով, որոնք անհրաժեշտ են առողջ հոնքերի համար, ինչպիսիք են վիտամին E-ն և երկաթը, որոնք թույլ են տալիս ունենալ հաստ և արտահայտիչ հոնքեր:

600x400

Կիրառման եղանակը. Մի քանի կաթիլ կոկոսի յուղն հալեցրեք և տաք վիճակում քսեք հոնքերին: Մի քանի րոպե մատներով թեթև մերսեք՝ արյան շրջանառությունը բարելավելու համար։ Թողեք յուղը ձեր հոնքերի վրա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ լվացեք հոնքերը տաք ջրով։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր 1 կամ 2 ամիս՝ ձեր հոնքերի խտության փոփոխությունները նկատելու համար։

3. Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը ևս մեկ հիանալի միջոց է ձեր հոնքերի համար: Դրանում վիտամին E-ի պարունակության շնորհիվ այն խթանում է մազերի աճը և հոնքերը դարձնում հաստ ու գեղեցիկ։

600x400

Կիրառման եղանակը. Տաքացրեք ձիթապտղի յուղը, քսեք հոնքերին և դրանք քնելուց առաջ 5 րոպե մերսեք։ Այդպես թողնել ողջ գիշեր։ Հաջորդ օրը լվացեք տաք ջրով։ Կատարեք այս պրոցեդուրան օրը մեկ անգամ, մինչև ստանաք ցանկալի արդյունք։

4. Սոխի հյութ

Սոխի հյութը ևս խթանում է հոնքերի մազերի ավելի արագ և խիտ աճը: Ծծմբի պարունակության շնորհիվ սոխի հյութը բարելավում է հյուսվածքներում կոլագենի արտադրությունը, որն անհրաժեշտ է հոնքերի լավ աճի համար, ինչպես նաև ամրացնում է մազերի ֆոլիկուլները։

600x400

Կիրառման եղանակը. սոխը քերեք և դրանից քամեք հյութը։ Պատեք ձեր հոնքերն այս հյութով և մերսեք դրանք 5 րոպե։ Թողեք, որ հյութը չորանա և լվացեք օճառով ու սառը ջրով։ Կատարեք այս պրոցեդուրան ամեն օր մի քանի շաբաթվա ընթացքում։

5. Ձվի դեղնուց

Ձուն սպիտակուցի հիանալի աղբյուր է, որն օգնում է լավացնել հոնքերի մազերի առողջությունը և դրանք ավելի խիտ դարձնել։

600x400

Կիրառման եղանակը. ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից։ Դեղնուցը հարեք այնքան, մինչև ստանանք թանձր և սերուցքային խտություն։ Բամբակով քսեք այն հոնքերին։ Թողեք 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։ Ձեր հոնքերը բարելավելու համար օգտագործեք այս պրոտերինը շաբաթը մեկ կամ երկու անգամ:

6. Կատվախոտի սերմեր

Կատվախոտը հարուստ է սպիտակուցներով, նիկոտինաթթվով և լեցիտինով, որոնք խթանում են մազերի աճը և օգնում մեծացնել հոնքերի խտությունը։ Բացի այդ, կատվախոտի սերմերը նաև նպաստում են մազերի ֆոլիկուլների վերականգնմանը:

600x400

Կիրառման եղանակը. 1 թեյի գդալ կատվախոտի սերմերը թրմեք ջրի մեջ առնվազն 5 ժամ։ Թրջված սերմերը մանրացրեք, ապա ավելացրեք կոկոսի կամ նուշի յուղ։ Հարեք այնքան, մինչև կպչուն խտություն ստացվի։ Ստացված մածուկը քնելուց առաջ քսեք հոնքերին։ Դիմակը թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան լվացեք տաք ջրով։ Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 կամ 3 անգամ, երկու ամիս շարունակ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 929 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երեք ընթացակարգ, որոնք կկանգնեցնեն արագ ծերացումը

21.03.2023
Ներկայացնում ենք կոսմետոլոգների ամենահայտնի ծառայությունները, որոնց համար ամեն օր հերթ են կանգնում աշխարհի միլիոնավոր կանայք։

3 մթերք ավելորդ քաշից ազատվելու համար

10.03.2023
Կհավատաք, թե ոչ, կա երեք մթերք, որոնք կարող են օգնել ձեզ հաջողությամբ նիհարել: Այսպիսով, որո՞նք են դրանք:

Ինչպես տունը պահել կատարյալ վիճակում. 5 գլխավոր կանոն

21.02.2023
Կանոնավոր սպասարկումն օգնում է ձեր տունը պահել լավ վիճակում, երկարացնել սարքերի և համակարգերի կյանքը և կանխել ծախսատար վերանորոգումները:

Մազերին բնական փայլ հաղորդող դիմակներ

18.02.2023
Առանց առողջ, շքեղ ու փայլուն մազերի գարունը ձեր սրտով չի լինի, սիրելի լեդիներ:), ժամանակն է բոլոր միջոցներով զբաղվելու դրանց խնամքով: Առաջարկում ենք ամենաօպտիմալ տարբերակը' տնային պայմաններում պատրաստվող դիմակներ մազերի համար:

Դիմակներ ոտքերի համար

15.02.2023
Օրվա ընթացքում մենք անխնա օգտագործում ենք մեր ոտքերը' չմտածելով նրանց մասին: Եվ գոնե օրվա վերջում պարտավոր ենք փոխհատուցել մեր «ամենագնացներին»:

Կիվին երկարացնում է կյանքը

05.01.2023
Կիվին ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Դիետոլոգները պնդում են, որ այդ մրգի մեկ կիլոգրամը կարող է մեկ ամսով երկարացնել կյանքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-03-2023 10:38
Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները ձեռնամուխ են եղել պարզելու, թե ինչն է մարդկանց ստիպում երջանիկ կամ դժբախտ զգալ: Երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական չափանիշը մասնագիտությունն ու գործընկերներն են։ մարդն ամեն պահի ձգտում է շփվել իր տեսակի հետ։ Սա կենսական անհրաժեշտություն է բոլորի համար՝ լսելի լինել, որպեսզի շփումը դրական էմոցիաներ բերի: Մենք նույն պահանջներն ենք ներկայացնում գործընկերների նկատմամբ՝ գիտակցաբար կամ ինտուիտիվ: 
25-03-2023 07:43
Կատարյալ հիշողություն ունեցող ամերիկուհին կարողանում է հիշել իր կյանքի ամեն մի մանրուքը: Ջիլ Փրայսի ֆենոմենալ հիշողությունը Կալիֆորնիայի համալսարանում ուսումնասիրվում է 2000 թվականից։ Կինը պնդում է, որ իր կյանքի ցանկացած դեպք կարող է 14 տարի անց հիշել։ Ըստ ամերիկուհու՝ սանրվածքի յուրաքանչյուր վատ ընտրություն, վատ ժամադրություններ, դպրոցական դժգոհություններ՝ այս ամենն իր հետ է, ինչպես երեկ։
25-03-2023 05:58
«Մարվելի թակարդը» ֆիլմի աստղ Բրի Լարսոնը Harper-ին տված հարցազրույցում հաստատել է, որ բաժանվել է  վիրտուալ իրականության ռեժիսոր Էլայջա Ալան-Բլիցից:
24-03-2023 11:57
Ոստիկանները Լոս Անջելեսում գտնվող Ռիհաննայի տնից բերման են ենթարկել մոլի երկրպագուին։ Հարավային Կարոլինայից տղամարդը հատուկ եկել էր երգչուհուն ամուսնության առաջարկություն անելու։
24-03-2023 11:53
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։ Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.03.2023
Դիտվել է 881 անգամ
23.03.2023
Դիտվել է 295 անգամ
21.03.2023
Դիտվել է 286 անգամ
22.03.2023
Դիտվել է 225 անգամ
24.03.2023
Դիտվել է 196 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster